Հունիսի 25-29-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Օրակարգում են ԵԽԽՎ մշտական կոմիտեի և բյուրոյի հաշվետվությունները կատարած աշխատանքի մասին, տնտեսական ճգնաժամի ներգործությունը Եվրոպայի տեղական և տարածաշրջանային կառավարման համակարգի վրա, ԵԽ անդամ երկրներում իրավապաշտպանների վիճակը, Թունիսի անցումային շրջանի քաղաքականությունը, վեհաժողովի մոնիտորինգային գործընթացի կատարելագործումը և այլ հարցեր: