ԱՄՆ-ը չի ֆինանսավորում ռուս ընդդիմադիրներին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մակֆոլը: Ըստ նրա, ԱՄՆ-ը տարբեր երկրներում, այդ թվում ՌԴ-ում, ունի քաղաքացիական հասարակությանն աջակցելու ծրագրեր, բայց դա չի նշանակում միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին: «Ընդդիմությունը ձեր գործն է, այն, ինչ անում եք դուք, դա էլ է ձեր գործը: Եվ մենք դա շատ լավ հասկանում ենք»,- ընդգծել է դեսպանը: