Վաղը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարությունը: Այդ օրը ճառերով հանդես կգան պաշտպանները:
Ըստ ombuds.am կայքի՝ Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը երեկ օմբուդսմենի գրասենյակում ընդունել է մի խումբ առևտրականների: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխության վերաբերյալ, ինչի մասին դիմում-բողոք էին ներկայացրել պաշտպանին:
«Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը ասել է, որ սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կլինի 2016-ի գարնանը:
ԵՄ ԱլԳ ՔՀՖ (Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի) Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը կաշառք ստանալու պահին ձերբակալվել է: Նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց նա քաղաքացուց պահանջել և ստացել է 1700 ԱՄՆ դոլար կաշառք: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311/1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Այս մասին հաղորդել է ԱԱԾ մամլո կենտրոնը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ասուլիսը կիսատ թողել ու հեռացել է: Սուրիկ Խաչատրյանի պատճառով: Ավելի ճիշտ՝ Լիցկայի վերանշանակման մասին լրագրողների հարցերի պատճառով: