Թեպետ Ընտրական օրենսգիրքն ըստ սահմանված ժամանակացույցի պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունը, համաձայն կազմավորման նոր սկզբունքի, տեղի կունենա աշնանը:
Գյումրիում 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո՝ ժամը 19:15-ին, Շիրակի մարզային ոստիկանություն է ահազանգել անհայտ քաղաքացի, հայտնել, որ որոնվող ռուս զինծառայողին մոտ մեկուկես ժամ առաջ տեսել է բանկում:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին` ասաց, որ Ընտրական օրենսգրքով առաջարկված մոդելը կլասիկ համամասնական ընտրության մոդել է, ինչը փաստում է նաև միջազգային փորձը:
Վերաքննիչ դատարանը մերժեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդությունը՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։
ԱՄՆ-ում մշակույթ է ձևավորվել, որի ժամանակ մարդիկ մշտապես զենք են վերցնում ձեռքը: Դա փոխելու համար անհրաժեշտ է անցկացնել հանրային քննարկումներ՝ կարծում է նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը:
Իրանի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Բաբակ Զանջանին, ու նրա երկու օգնականները մեղավոր են ճանաչվել կոռուպցիայի, խաբեբայության և այլ տնտեսական հանցագործությունների մեջ և մահվան դատապարտվել: