-
26.06.2018|
10:22
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանը:
-
26.06.2018|
10:21
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել ոստիկանության բաժնից, ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։
-
26.06.2018|
10:18
Ոստիկանությունն այսօր Սայաթ-Նովա փողոցից բերման է ենթարկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով:
-
26.06.2018|
10:10
ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի՝ հրաժարական տված քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին:
-
25.06.2018|
18:23
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում, նրա որդին` էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ: Նա յուրացրել է Ապրիլյան պատերազմի ընթացքում ՌԴ-ից որպես նվիրատվություն ուղարկված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները: Այս մասին հայտնում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը:
-
25.06.2018|
18:22
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսքով՝ կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխության հանձնաժողովը որևէ շփոթ չի առաջացնի նույն նպատակով խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության հետ:
-
24.06.2018|
21:08
ԵԿՄ վարչության նիստից հետո փոխնախագահ Համլետ Հայրապետյանը զրուցեց լրագրողների հետ և անդրադարձավ սենյակից հնչող բղավոցներին:
-
23.06.2018|
21:08
«Ժամանակը» գրում է. «Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կինը, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի դուստրն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված գրառում է կատարել:
-
23.06.2018|
21:02
Հունիսի 20-21-ի խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ, իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
-
23.06.2018|
21:02
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Երևանի Սարի թաղում 2016-ի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: