ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Նորագավիթի այգիները մարզադաշտի չեն վերածվի

Նորագավիթի այգիները մարզադաշտի չեն վերածվի
28.05.2012 | 00:49

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է Նորագավիթ թաղամասում ֆեդերացիային հատկացված հողատարածքից` այնտեղ գտնվող այգիների պատճառով:
Հայրապետյանն ասել է, որ, նախապես տեղեկացված չլինելով, ինքը կարծել է, թե այգիներին հարակից բաց տարածքն է տրամադրվել ֆեդերացիային, սակայն մի քանի օր առաջ, երբ եղել է տեղում՝ հրաժարվել է տարածքից: «Ես ծառ չեմ կտրի: Դրանք քսան տարվա ծառեր են, և ես 12 հազար հատ ծառ չեմ կտրի, որպեսզի խաղադաշտ կառուցեմ», - ասել է Ռ. Հայրապետյանը մայիսի 26-ին` լրագրողների հետ ճեպազրույցում:
Նշենք, որ դեռեւս անցած տարի Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճուղուն հարակից տարածքում, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, մարզադաշտեր կառուցելու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տրամադրվել էր 10 հեկտար հողամաս, որը վարձակալական հիմունքներով արդեն 20 տարի մշակում են Նորագավիթի բնակիչները: Նրանց սեփական միջոցներով հիմնված պտղատու այգիները նախկին ամայի տարածքը վերածել են կանաչ գոտու, բերրի հողատարածքներում բնակիչները նաև բանջարեղեն են մշակում, ինչը նրանց ապրուստի աղբյուրն է:
«Այգիները մարզադաշտի չեն վերածվի», - ասում են բնակիչները` ողջունելով Ռուբեն Հայրապետյանի որոշումը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ