ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայկական բանակը կարող էր և կարող է հաղթանակ կերտել

Հայկական բանակը կարող էր և կարող է հաղթանակ կերտել
10.07.2024 | 10:23

Ի՞նչ դասեր քաղեց Ադրբեջանը 2016 թվականի նախապատերազմական-հետախուզական մարտերից հետո։

Հայկական բանակի հետ հետևակային զորքերով հնարավոր չէ հասնել հաջողության։ Պաշտպանական մարտերում հայկական բանակի հետ անմիջական մարտի մեջ ներքաշվող թշնամու հետևակային զորքերը հիմնականում պարտվում էին, նահանջում էին։

Հրետանային կրակը հիմնականում արդյունավետ չէր, քանի որ հայկական հրետանային զորքերը շատ արագ կարողանում էին հրետանային կետային հարվածներ հասցնել թշնամուն։

Ուստի թշնամու համար հաջողության մեկ հավանական ճանապարհ մնաց՝ ավիացիա։ Սակայն ավիացիա կիրառելու և հաջողության հասնելու համար անհրաժեշտ էր ստեղծել շտաբային կառավարման այնպիսի ներդաշնակեցված համակարգ, որի դեպքում ավիացիոն գերազանցությունը գետնի վրա կարտահայտվեր գործնական հաջողությամբ։

Այստեղ թշնամին փորձեց օգտագործել ԱԹՍ համակարգերը, որոնք, ըստ էության, նորույթ էին հայկական բանակի համար. հայկական բանակը չէր ադապտացվել պատերազմների վարման գերժամանակակից միջոցներին, հատկապես՝ ԱԹՍ միջոցների դեմ պայքարին։

Զորքերի միասնական և օրգանիկ կառավարման համակարգ մշակելու համար Ադրբեջանը միայնակ անզոր էր, ինչի համար ստացավ միաժամանակ իսրայելական և թուրքական տեխնոլոգիական աջակացությունը, որով լուծվեց նաև այս հարցը։

2020 թվականի 44–օրյա ակտիվ ռազմական գործողությունների փուլը ցույց տվեց, որ ադրբեջանական ցամաքային զորքերը հիմնականում անզոր էին առանց ԱԹՍ–ների ակտիվ կիրառման և զորքերի միասնական և օրգանիկ կառավարման համակարգի։ Այն շրջանները, որտեղ հայկական Զինված ուժերը կարողացան թշնամուն ներքաշել անմիջական ռազմական գործողությունների մեջ, հիմնականում թշնամին խոշոր կորուստներ կրեց, այն շրջաններում, որտեղ թշնամին չներքաշվեց անմիջական ռազմական գործողությունների մեջ (անմիջական ասելով նկատի ունեմ ցամաքային զորքերի միջև ուղիղ մարտական գործողություններ), կարողացավ ժամանակակից միջոցների կիրառմամբ զբաղեցնել հայկական ուժերից արդեն իսկ ազատված շրջանները, իսկ այս շրջաններում հայկական կողմի կորուստները առավելապես պայմանավորված էին անկազմակերպ նահանջներով։

Այստեղ ենթադրությունը, թերևս, այն է, որ հայկական բանակի պարտության մասին թեզերը առավելապես քարոզչական հարթության մեջ են, որոնք ուղիղ ազդում են բանակի մարտունակության վրա։ Իրականում պետք է ազնվորեն ասել, որ հայկական ուժերը, չհաղթելով թշնամուն, չեն էլ պարտվել, այլ հարց է, որ պարտվել է հայկական ռազմական լոգիստիկ ողջ համակարգը, շտաբային կառավարման համակարգը, բանակ–ռազմաքաղաքական ղեկավարություն կոմունիկացիոն համակարգը, տեխնոլոգիական պատրաստվածությունը, հրամանների արձակման, դրանց կատարման և հրամանների կատարման ընթացքի վերահսկողության պրոցեսը։

Ես վստահ եմ, որ հայկական բանակը կարող էր, կարող է հաղթանակ կերտել, իսկ դրա համար պետք է ազնվորեն վերլուծել 2020 թվականի իրադարձությունները, 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները, թշնամու ռազմական գնումների ու պատրաստականության ողջ ցիկլը ամբողջության մեջ և կատարել անհրաժեշտ հետևություններ իրական հողի վրա։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3191

Մեկնաբանություններ