ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հարցնում եք՝ ի՞նչ է լինելու

Հարցնում եք՝ ի՞նչ է լինելու
01.04.2024 | 08:18

Ապրիլի 5-ի, իբր տնտեսական օրակարգ ունեցող եռակողմ հանդիպման ժամանակ կհստակեցվի:

Պրագմատիկ ամերիկացիք, հենց այնպես, ինչ-որ մեկի սիրուն աչքերի համար կամ հանուն բարեգործոության ու մտացածին արդարության որևէ քայլ չեն անում:

ՈՒրեմն ինչու՞ է տեղի ունենում ապրիլի 5 -ի հանդիպումը:

Տեղի է ունենում, որ ամռանը՝ հուլիսին, մեր տարածաշրջանում Հայաստանի միջոցով պատերազմ սկսվի:

Որի ընթացքոում, որպես տակտիկական զենք կպայթեցվի

Մեծամորի ատոմակայանը:

Հենց այնպես չի ԱՄՆ -ի պետդեպը հիշել ատոմակայանի փակման անհրաժեշտության, Ֆրանսիան նոր ատոմակայան կառուցելու, ՀՀ վարչապետն էլ իր կուսակցության հետ Քրիստոսի նման մեռնել հարություն առնելու մասին...

Արարատյան դաշտավայրի բնակչությունը կտեղափոխվի Լոռի ու Արցախ...

Վարակված տարածքներն էլ, ոնց էլ լինի, կապաակտիվացվեն ու կշահագործվեն:

Իսկ դուք, հանուն ձեր փողի և ունցվածքի, ամուր պահեք այս իշխանությանը:

Ձեզ վտանգ չկա, լոսերում ու նիցցաներում տուն էլ ունեք,

տեղ էլ...

Դե՛, մեր մնացածիս մերն էլ...

Մի մահ է, կմեռնենք:

Էն ո՞վ է քարի խեչ դարձել...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ