ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գլուխներդ կախ լսում էիք ու «բանակցում»

Գլուխներդ կախ լսում էիք ու «բանակցում»
10.03.2024 | 15:00

ՈՒրեմն, «կլասիկին» լսեցի, որին մի քանի օր առաջ դեսպանի պաշտոնից հանեցին, գցեցին դուրս։ Նայեք՝ մի կես ժամ եթերում փորձում էր մեղայական տեքստով հանդես գալ ու արդարանալ, եսիմինչ էր ասել, որ վիճակներս վատ է, ու որ Նիկոլը Ալիևի ասածները գլուխը կախ անում է, վերջներս էլ վատ է լինելու։ Փաստորեն, պիտի էս ամեն ինչը տեղի ունենար, ու էս օրին հասնեինք, որ սա բան հասկանար։

Իր խոսքում Էդմոնն ասում է էն, ինչի մասին ընդդիմադիր շրջանակներն էս 4 տարի է բարձր գոռում են, շեշտում, որ Ադրբեջանն ինչքան ուզի, սա տալու է, ինչ ուզենա անելու է, ու ոչ մի խաղաղություն էլ չի լինելու։ Քանի հարյուր անգամ տարբեր առիթներով ոլորտի պրոֆեսիոնալներն ասում են, իսկ Նիկոլի ու նրա թիմի կողմից պիտակավորվում՝ «թուրքական օրակարգի սպասարկողներ», «5-րդ շարասյուն» և այլն։

Հիմա սա եկել, լուրջ դեմքով տեսախցիկի առաջ նստել ու ասում է, թե «Նիկոլը չի հակադարձում Ալիևին ու ոչ մի հակաքայլ չի անում», «էս ամեն ինչը լավ տեղ չի տանելու», ու չգիտեմ էլ ինչեր ասաց (կես ժամ խոսեց)։ Տո խելոք, բա որ Աշոտյան Արմենը հիմա նստած է, գիտես ինչի՞ համար է նստած, որ այ էդ քո ասած թեզերն ուղիղ եթերով մի տարի առաջ բարձրաձայնում էր ու հատիկ-հատիկ դնում դեմներդ․ որ ասում էր, թե ինչ եք բանակցում, ուր են տանելու էդ հակահայկական փաթեթները, որ Արցախի հարցը ջրելու եք գնա, դու էլ հետները՝ գլուխներդ կախ, լսում էիք ու բանակցում, եթե, իհարկե, դա բանակցել է կոչվում։ Դե, էն ժամանակ դուխ անեիր, վեր կենայիր տեղիցդ ու ասեիր, որ Արմենը ճիշտ է ասում, մարդը պրոֆեսիոնալ է, դու էլ իր հետ հազար անգամ հաց ես կերել ու հաստատ մի լավություն արած կունենա էդ տղեն, տղավարի ասեիր ինչն ինչոց է։ Թե՞ հիմա հանել ռադ են արել իրենց կողքից, բլբուլ էս կտրել ու աշուղ դառած պատմում ես։

Ինչ վերաբերում է Նիկոլի կողմից Ալիևին չարձագանքելուն ու ասածները սուս ու փուս անելու դրվագին, ես մի բան ասեմ․ աչքիս Լուկաշենկոյի ասած էն 5 միլիարդի պատմությունն իրոք ճիշտ է, ու Նիկոլը վերցրել է էդ գումարը, քանի որ մենակ էդ դեպքում Ալիևին չէր արձագանքի։

Ու էս ամեն ինչից հետո կրկնում եմ էն, ինչի մասին մի անգամ արդեն գրել եմ․ մեզ լավ բաներ չեն սպասվում, ու սիրտս շատ վատ կանխազգացումներ ունի, էն իմ ասած գեոպոլիտիկ փոթորիկն աչքիս հասավ մեզ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3157

Մեկնաբանություններ