Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Մենք հիմա լրիվ մենակ ենք

Մենք հիմա լրիվ մենակ ենք
16.12.2023 | 10:33

Ինչպես սպասվում էր, Հայաստանին դեմ առ դեմ, առանց միջնորդի բանակցության բերելուց հետո Ադրբեջանն անցավ հաջորդ փուլին՝ գործի մեջ ներքաշելով Թուրքիային։

Դա նշանակում է մեկ բան՝ թուրք-ադրբեջանական ոհմակի բերանում տեղավորել միայնակ մնացած Հայաստանը։

Այո, մենք հիմա լրիվ մենակ ենք։ Հայաստանի իշխանությունը հետևողականորեն կատարեց Արևմուտքի ու Ադրբեջանի պահանջները՝ թշնամանալ Ռուսաստանի հետ։ Հիմա փաստացի չկա հայ-ռուսական բարեկամական, դաշնակցային հարաբերություն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, խոսքերից բացի, այլ բան չեն անում։ Դա պարզ է ի սկզբանե։ Եթե որևէ մեկին թվում է, թե Ֆրանսիան մեզ լուրջ զենքեր կտա, չարաչար սխալվում է։ Մի քանի զրահամեքենա կուղարկեն, ու խաղաղության մղումներով ամեն ինչ կավարտվի։

Մենք փաստացի մենակ ենք։ Ուզենք թե չուզենք, այդպես է, և այդ պարագայում Հայաստանի իշխանությունը մեր երկիրը տանելու է թշնամու երախում տեղավորելու։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ