ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թունավոր գործիքներով վերացրել են ազգային արժանապատվությունը

Թունավոր գործիքներով վերացրել են  ազգային արժանապատվությունը
15.10.2023 | 14:33

Ես ապշած եմ, թե ինչքան մարդ փորձում է դրական լույսի ներքո ներկայացնել հրեական պետությունը և նրա գործողությունները։ Ինչքան պղպջակներ են բլբլթում՝ ջանալով մեր ակնհայտ թշնամուն արդարացնել։ Այն թշնամուն, որի դեմ մենք դարեր շարունակ ոչ մի գործողություն չենք արել, իսկ նա վերցրեց և դավադիր հարվածեց թիկունքից։ Այսօր կարող ենք ասել, որ Արցախը հայաթափվել է իսրայելական զենքերով, ու այս թշնամին վայրահաչում ու հռհռում է մեզ վրա։

Անխելքությունն էլ պետք է սահման ունենա։ Որտե՞ղից այսքան անուղեղներ ու կույրեր։

Բա լավ, ո՞ւր մնաց ձեր ազգային արժանապատվությունը:

Դուք հո Սոդոմ-Գոմորի ամբոխ չե՞ք կամ ապոկալիպսիսի հոտ։

Առավել ակտիվ են տեղական լրատվամիջոցները գրաված այն հազարավոր փողկապավոր ծաղրածուները, որոնք թրեյնինգ են անցել Արևմուտքում և սնուցվում են դրսից նետված ոսկորներով։

Ձեր հերն անիծեմ․․․

Սա պետք էր ակնկալել այն հասարակությունում, ուր արաբագիտության ամբիոնի վարիչը մոլեռանդ քարոզ էր տանում ճանաչելու Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, բայց ծպտուն չէր հանում Պաղեստինը ճանաչելու մասին։

Չկա այլևս հայկական պետություն։ Ամեն ինչ ներծծված է դրսի միջամտություններով ու ներազդեցություններով։ Թունավոր գործիքներով վերացրել են ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:

Մարդկային ռեսուրս չկա դիմակայության։ Կա այլասերված ու գազազած զանգված, որը գործում է սեփական՝ ազգային մարմնի դեմ։

Այս ֆոնին քմծիծաղ են առաջացնում այն «գիտունիկները», որոնք դիստանցավորվում են պաղեստինա֊իսրայելական համակամարտությունից։ Նրանց հիվանդագին երևակայությունում Արաքս գետի վրա «երկաթյա վարագույրն» է խոյանում, իսկ իրենք արդեն հասել են Խորվաթիա կամ Սլովենիա՝ մեջքով շրջվելով հարազատ տարածաշրջանին։

Իսկ նախախնամությունը վերևից նայում է և զարմացած հարցնում․ «Ձեզ ինչպե՞ս Հայկական լեռնաշխարհը տամ, ա՛յ բարդույթավորված ու սեփական ինքնատիպությունից փախչող արարածներ»:

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2223

Մեկնաբանություններ