ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խաբված են ոչ միայն պաշարման մեջ գտնվող մեր հայրենակիցները

Խաբված են ոչ միայն պաշարման մեջ գտնվող մեր հայրենակիցները
19.08.2023 | 14:28

Թուրքը ստեփանակերտցի միամիտ ու ճարահատյալ մարդկանց զանգում է իբր նրանց բնակարանները գնելու մտադրությամբ, ծաղրի ենթարկում ու նյութը տարածում համացանցում: Միամիտ ու արդեն անվերջ խաբված մեծահասակներն էլ անկաշկանդ պատմում են ծանր վիճակի և իրենց մտադրությունների մասին: Բայց այս դրվագում առանցքայինն այլ է՝ թուրքը պատրաստվում է կրկնել այն, ինչ իրեն անարգել հաջողվեց դեռևս խորհրդային 88-91 թվականներին, երբ հարկադրեցին թողնել տներն ու ապրուստի տարրական միջոցները և երեխաներին գրկած դիմել փախուստի: Սա պետք է մտցնել Ալիևի աչքը և ընդմիշտ փակել բերանը:

Այդ շուրջ 350 հազար փախստականների մեծ մասին ի պաշտոնե (ՀՀ դատախազության Ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետն էի) ընդունել եմ, գույքագրել իրենց անասելի կորուստները, արձանագրել կատարված ոճրագործությունները: Անգամ վտարանդի ադրբեջանցի գրողներն են մանրամասն նկարագրել այդ անմարդկային ոճրագործությունները: Եվ հիմա, երբ լսում եմ Ալիևի հոխորտանքը՝ առայժմ սկզբի համար 65 հազար ադրբեջանցի փախստականների (վերջիններս ժամանակին, ի տարբերություն հայերի, բարեհաջող վաճառել են իրենց տները և անարգել լքել Հայաստանը) Սյունիք վերադարձնելու մասին, հասկանում եմ, որ խաբված են ոչ միայն պաշարման մեջ գտնվող մեր հայրենակիցները: Բոլորս ենք խաբված, այդ թվում նրանք, ովքեր անգամ չեն հավատացել ու չեն հավատում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ