ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Մենք մեծերի շահերի բախման կենտրոնում ենք

Մենք մեծերի շահերի բախման կենտրոնում ենք
27.02.2023 | 07:29

Կյանքի մասին իդեալականացված պատկերացումները և ժողովրդին չափից դուրս խիստ պահանջներ ներկայացնելը խոսում են մեր ինֆորմացիոն դաշտի առնվազն ժամանակի պահանջներին չբավարարելու մասին, այն էլ մեղմ ասած։


Պատմության մեջ շատ հազվադեպ է եղել, որ ժողովուրդը որևէ ձևով կրիտիկական պահերին կարողանա իր կենսական խնդիրները սեփական նախաձեռնությամբ լուծել։
Դա նույնիսկ ժողովրդի վերնախավը չի կարող անել, որն ընդհանուր առմամբ ժողովրդի առաջնորդի դեր է կատարում։


Նման խնդիրները սովորաբար կարողանում են լուծել որոշակի ազդեցություն ունեցող լիդերները, որոնք պատրաստ են գնալու լուրջ ռիսկերի։
Նրանք են, որ պետք է առաջնորդեն և վերնախավի մեծամասնությանը, և հասարակ ժողովրդին։
Բայց, մինչ նման պատասխանատվություն իրենց վրա վերցնելը, նրանք գնահատում են ապագան և տեսնում, որ, առանց ներկա թնջուկը լուծելու, ապագա իշխանությունը իրենց համար ավելի շատ անտանելի բեռ է լինելու, քան թե պարգև։
Ընդդիմության ներկա պասիվության և ամեն ինչ իմիտացիոն հունով տանելու հիմնական պատճառը սա է և, ամենայն հավանականությամբ, մեկ էլ լուրջ օտար թիկունքի հետ կապված պրոբլեմը։


Ներկա վիճակում մենք իսկապես մեծերի շահերի բախման կենտրոնում ենք և ամեն տեսակի անսպասելի նորություններ կարող են տեղի ունենալ մեր տարածաշրջանում։
Այստեղ հիմնական թաքնված գործոնն այն է, որ Ռուսատանը, թողնելով Հարավային Կովկասը, ընդհուպ մինչև էկզիստենցիալ մակարդակի կորուստներ կարող է ունենալ, որի հետ, բնականաբար, նա համաձայն լինել չի կարող։
Եվ կարևոր է, որ ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում բոլոր հներին շատ հեռու պահել իշխանական տաշտակից։

Դե, իսկ հակառակ դեպքում մենք գործ կունենանք հերթական սև կարապի հետ։


Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7192

Մեկնաբանություններ