ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նիր­հող քաո­սի նա­խա­պատ­ճառ­նե­րը

Նիր­հող քաո­սի նա­խա­պատ­ճառ­նե­րը
24.07.2020 | 00:11

Մենք ապ­րում ենք հրաբ­խի վրա, ոչ երկ­րա­բա­նա­կան պատ­ճառ­նե­րով կամ սեյս­միկ գո­տի լի­նե­լու, երբ երկ­րա­շար­ժը եր­բեմն զու­գա­հեռ­վում է լա­վա­յի ժայթ­քու­մով: Մենք ապ­րում ենք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հրաբ­խի վրա: Աշ­խար­հում սկս­վել են տեկ­տո­նա­կան փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոնց նպա­տա­կը հե­ռան­կա­րում տե­սա­նե­լի չէ: Հա­րա­բե­րա­կան հրա­դա­դա­րից հե­տո հու­լի­սի 21-ի լույս 22-ի գի­շե­րը Ադր­բե­ջա­նը նո­րից փոր­ձեց «Ան­վախ» դիր­քում ա­ռաջ գալ, հետ շպրտ­վեց: Ե­թե փոր­ձենք հու­լի­սյան պա­տե­րազ­մի ար­դյունք­ներն ու հետևանք­նե­րը ամ­փո­փել, ստա­նա­լու ենք տա­րօ­րի­նակ պատ­կեր: Իլ­համ Ա­լիևը պարտ­վել է, բայց հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ սպան­ված զին­վոր­նե­րի ըն­տա­նիք­նե­րին մե­քե­նա­ներ և բնա­կա­րան­ներ նվի­րե­լիս ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին կոչ է ա­րել Ադր­բե­ջա­նի դեմ կռ­վել «մեն-մե­նակ» և ա­սել՝ «Այդ ժա­մա­նակ կտես­նենք, թե ով կհաղ­թի»: Ա­վե­լին՝ հայ­տա­րա­րել է՝ իբր «Ադր­բե­ջա­նը Հա­յաս­տա­նին կոր­ծա­նիչ հար­ված է հասց­րել»: Ե­թե կոր­ծա­նիչ հար­վա­ծը Ադր­բե­ջանն է հասց­րել, ին­չու՞ է ին­քը զոհ­ված­նե­րի հա­րա­զատ­նե­րին կա­շա­ռում: Ա­վե­լին՝ Ա­լիևը ազ­դա­րա­րել է, որ իբր «Հա­յաս­տա­նը դի­մել է ՀԱՊԿ-ի օգ­նու­թյանն ու ոչ մի ար­դյուն­քի չի հա­սել»՝ ՀԱՊԿ-ի եր­կր­նե­րից «Ղա­զախս­տանն ու Ղրղզս­տանն ի­րենց ա­ջակ­ցու­թյունն են հայտ­նել Ադր­բե­ջա­նին թյուր­քա­լե­զու պե­տու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խոր­հր­դի շր­ջա­նա­կում, իսկ Բե­լա­ռու­սը` չմիա­ցած եր­կր­նե­րի շարժ­ման շր­ջա­նա­կում»: Ա­լիևի խոս­քով` ՀԱՊԿ-ին դի­մե­լուց ա­ռաջ «Հա­յաս­տա­նը պետք է հի­շի, թե ինչ­պես է վի­րա­վո­րել այդ կա­ռույ­ցը` ա­ռանց հա­մա­ձայ­նեց­նե­լու մյուս եր­կր­նե­րի հետ ձեր­բա­կա­լե­լով կա­ռույ­ցի գլ­խա­վոր քար­տու­ղա­րին»: Կար­ծես ՀԱՊԿ-ը ոչ թե ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք է, այլ հա­շիվ­ներ մաք­րե­լու հար­թակ: «Կռ­վեք մեզ հետ դեմ առ դեմ, տես­նենք՝ ով կհաղ­թի»,- դի­մել է Ա­լիևը ՀՀ ղե­կա­վա­րու­թյա­նը: Ե­թե ՀՀ-ն ՀԱՊԿ-ից ո­չինչ չի ստա­ցել, իսկ ի­րա­կա­նում ՀԱՊԿ-ից օգ­նու­թյուն չի խնդ­րել, ի՞նչ ուր­վա­կան­ներ են երևա­ցել Ա­լիևի աչ­քին, որ կոչ է ա­նում Ադր­բե­ջա­նի դեմ «մեն-մե­նակ» կռ­վել: Թե՞ վա­խե­նում է խոս­տո­վա­նել, որ «մեն-մե­նա­կով» պարտ­վել է:


Պա­կաս տա­րօ­րի­նակ չէ ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րի «խոր մտա­հո­գու­թյու­նը», ի­հար­կե, շնոր­հա­կալ ենք, որ ան­ձամբ է հետևում Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի միջև պահ­պան­վող լար­վա­ծու­թյան ա­ճին, ի՞նչ հիմ­քով է Ան­տո­նիու Գու­տե­րե­շը ԿՈՂ­ՄԵ­ՐԻՆ հոր­դո­րում ա­ռա­վե­լա­գույն զսպ­վա­ծու­թյուն դրսևո­րել: Ա­ռա­վել ևս՝ նրա մամ­լո քար­տու­ղար Ստե­ֆան Դյու­ժա­րի­կը հաս­տա­տել է, որ ՄԱԿ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ տար­բեր մա­կար­դակ­նե­րի շփում­ներ են ու­նե­ցել: Սա Ան­տո­նիու Գու­տե­րե­շի երկ­րորդ կոչն է՝ նա մեկ ան­գամ էլ էր Երևա­նին և Բաք­վին՝ հոր­դո­րել վայր դնել զեն­քե­րը, թու­լաց­նել լար­վա­ծու­թյու­նը և ձեռն­պահ մնալ սադ­րիչ հռե­տո­րա­բա­նու­թյու­նից: Վայր դնել զեն­քե­րը Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում նշա­նա­կում է թշ­նա­մուն տուն թող­նել, նա­խա­հար­ձակ լի­նե­լով ու սադ­րիչ հռե­տո­րա­բա­նու­թյամբ զբաղ­վում է Բա­քուն: Ան­տո­նիու Գու­տե­րե­շը իր սխա­լի մեջ հա­մոզ­վե­լու ա­պա­ցույց ու­ներ դեռ մար­տին, երբ աշ­խար­հի հա­կա­մար­տող եր­կր­նե­րին հրա­դա­դա­րի կոչ էր ա­րել: «Հա­յաս­տա­նը լիա­կա­տար ա­ջակ­ցու­թյուն է հայտ­նում ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ան­տո­նիու Գու­տե­րե­շի կո­չին, որ­տեղ նա նշում է, որ մինչ ողջ մարդ­կու­թյու­նը պայ­քա­րում է ընդ­դեմ ընդ­հա­նուր թշ­նա­մու՝ COVID-19-ի, աշ­խար­հի բո­լոր ան­կյուն­նե­րում պետք է հաս­տա­տել գլո­բալ հրա­դա­դար»,- Թվի­թե­րում գրել էր ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը: Բա­քուն չէր ար­ձա­գան­քել:
Տա­վու­շում ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի կորս­տից Բա­քուն 200 մի­լիոն դո­լա­րի վնաս է կրել՝ ըստ հայ­կա­կան կող­մի նախ­նա­կան հաշ­վար­կի: Դա՞ է կոծ­կում Ա­լիևը, որ նոր ԱԳ նա­խա­րար նշա­նա­կեց ու թույլ չի տա­լիս աշ­խա­տել՝ դի­վա­նա­գի­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ա­նում է նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տու Հիք­մեթ Հա­ջիևը: Նա է հայ­տա­րա­րել, թե Բա­քուն չի կա­րող ան­վերջ մաս­նակ­ցել բա­նակ­ցու­թյան ի­մի­տա­ցիա­յին: Ե­թե չեն բա­նակ­ցե­լու, Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը զբաղ­վե­լու է այլ պե­տու­թյուն­նե­րի հետ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րո՞վ: Հի­մա ո՞վ է և ու՞մ է ներ­կա­յաց­նում Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րա­րը. ին­քը՝ Ա­լի՞ևը, որ ներ­կա­յաց­նում է Ա­լիևներ-Փա­շաևներ կլա­նին, թե՞ Հիք­մեթ Հա­ջիևը, որ ներ­կա­յաց­նում է Ա­լիևի կլա­նին, թե՞ Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը, որ ներ­կա­յաց­նում է Փա­շաևնե­րի կլա­նին: Ե­րե­քից ո՞վ չի ու­զում բա­նակ­ցել: Չի՞ կա­րող, թե՞ չի ու­զում:


Սա կարևոր հարց է, խոս­տո­վա­նի-չխոս­տո­վա­նի՝ Ա­լիևը հաս­կա­ցել է, որ բյու­ջեից քամ­ված մի­լիարդ­նե­րը ռազ­մա­կան հա­ջո­ղու­թյուն չեն բե­րե­լու, մնում է դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պար­հը, որ­տեղ ա­ռա­վե­լա­գույ­նը հա­սավ Ղա­զախս­տա­նի, Ղրղզս­տա­նի, Բե­լա­ռու­սի ա­ջակ­ցու­թյա­նը: Իսկ դա վկա­յում է, որ մեր դի­վա­նա­գի­տու­թյան գեր­կարևոր խն­դի­րը սահ­մա­նա­յին վե­րահս­կո­ղու­թյան մի­ջազ­գա­յին մո­նի­տո­րին­գին հաս­նելն է, որ ու­նե­նա մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով հաս­տատ­ված փաս­տա­կան ա­պա­ցույց­ներ՝ ով է նա­խա­հար­ձակ լի­նում և ով է հա­կա­դար­ձում: Միայն այդ դեպ­քում կա­րող ենք ակն­կա­լել պա­րի­տե­տա­յին խայ­տա­ռակ կո­չե­րի ու հոր­դոր­նե­րի փաս­տա­կան վախ­ճան: ՈՒ­զում է, թե չի ու­զում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ստիպ­ված է հրա­ժար­վել Ար­ցա­խի հար­ցի լուծ­ման իր ան­կեն­սու­նակ բա­նաձևից, և նոր ի­րա­վի­ճա­կում ա­ռա­ջադ­րել նոր պա­հանջ­ներ: Երբ կյան­քը ա­պա­ցու­ցում է, որ Բաք­վում պա­տե­րազմ են ու­զում, հա­մակ խա­ղա­ղա­սի­րու­թյու­նը գնա­հատ­վե­լու է թու­լու­թյան նշան: Ստաց­վե­լու է՝ վար­չա­պե­տը խա­ղա­ղու­թյան կոչ է ա­նում, բա­նա­կը կռ­վում է ու հաղ­թում:


Կռ­վում է, բայց չի հաղ­թում ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը: Միակ լավ նո­րու­թյու­նը՝ բուժ­ված­նե­րի օ­րա­կան թվե­րը ա­վե­լին են վա­րակ­ված­նե­րի թվից, բայց ա­մեն օր ա­վե­լա­նում են մա­հե­րը՝ ա­մե­նա­տար­բեր տա­րի­քա­յին խմ­բե­րից: Ար­սեն Թո­րո­սյա­նը շա­րու­նա­կում է պաշ­տո­նա­վա­րել՝ տա­նուլ տա­լով մար­տը կո­րո­նա­վա­րա­կի դեմ: Կո­րո­նա­վա­րա­կը Հա­յաս­տա­նում վա­ղուց դա­դա­րել է ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դիր լի­նել և վե­րած­վել է քա­ղա­քա­կա­նի: Մեր­կա­պա­րա­նոց քա­ղա­քա­կա­նի: Հա­տուկ դրու­թյու­նը շա­րու­նակ­վե­լու է մինչև օ­գոս­տո­սի 13-ը, բայց ին­չո՞վ է ար­տա­հայտ­վում, գի­տի սա­տա­նան, ո­րին ԱԱԾ-ն այդ­պես էլ չգ­տավ վար­չա­պե­տի հա­մար: Մենք ու­նենք մեկ հա­մա­դար­ման՝ դի­մակ կրել: 40 աս­տի­ճան շո­գին բաց տա­րած­քում, սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյան առ­կա­յու­թյամբ դի­մակ կրե­լու պա­հան­ջը հա­կաա­ռող­ջա­կան է և գնա­հատ­վում է բյու­ջեն լց­նե­լու մի­ջոց: Ի­զուր են ակն­կա­լիք­նե­րը, որ տու­գանք­նե­րը կբե­կան­վեն: Փաս­տա­ցի չկա ոս­տի­կա­նա­կան անհ­րա­ժեշտ վե­րահս­կո­ղու­թյուն ոչ հո­գե­հան­գիստ­նե­րի, ոչ հու­ղար­կա­վո­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, երբ վա­րա­կի տա­րած­ման ի­դեա­լա­կան պայ­ման­ներ են: Տրա­մա­բա­նո­րեն՝ սգո սրահ­ներն ու գե­րեզ­մա­նատ­նե­րը պետք է լի­նեին ե­թե ոչ ոս­տի­կա­նու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում, գո­նե սգո սրահ­նե­րի ու գե­րեզ­մա­նա­տան աշ­խա­տող­նե­րի: Իմ փոր­ձով եմ վկա­յում՝ չեն, ու դա վա­րա­կի տա­րած­ման ա­վե­լի մեծ նե­րուժ ու­նի, քան բաց տա­րած­քում դի­մակ չկ­րե­լը: Հի­վան­դա­նոց­նե­րը շա­րու­նա­կում են լեփ-լե­ցուն մնալ, բու­ժու­մը՝ ապ­րիո­րի, մինչ­դեռ կո­րո­նա­վի­րու­սը հաղ­թա­հա­րած բա­զում եր­կր­նե­րում բա­ցի դի­մակ կրել պար­տադ­րե­լուց՝ պե­տու­թյու­նը իր քա­ղա­քա­ցի­նե­րին նաև դե­ղե­րով է բու­ժում, ո­րոնք ԱՀԿ-ն, ԵՄ-ն, ՌԴ-ն ճա­նա­չել են կո­րո­նա­վի­րու­սի դեմ ար­դյու­նա­վետ: Մենք միայն միա­ցել ենք պատ­վաս­տա­նյու­թի հայ­թայթ­ման մր­ցա­պայ­քա­րին, ո­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը աշ­խար­հում ոչ ոք չի կա­րող գնա­հա­տել, այն էլ՝ ընտ­րո­վի հար­թակ­նե­րում: Աբ­սուրդ է, բայց տպա­վո­րու­թյուն է, որ Հա­յաս­տա­նը չի ու­զում կո­րո­նաճգ­նա­ժա­մից դուրս գալ: Երբ գեր­տե­րու­թյուն­նե­րը ստեղ­ծում են կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ազ­գա­յին ա­ռող­ջա­պա­հա­կան խոր­հուրդ­ներ, Հա­յաս­տա­նում հար­ցե­րը լու­ծում են 2 ոչ բժիշկ՝ 1 վար­չա­պետ+1 պա­րետ+1 նա­խա­րար, որ հա­մա­ճա­րա­կա­բան չէ: Ի­մա՝ մաս­նա­գի­տա­կան ու ար­դյու­նա­վետ հա­կազ­դե­ցու­թյան դաշ­տը փակ է, կամ հան­ձն­ված քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին, որ կո­րո­նա­վա­րա­կի ի հայտ գա­լուց ա­ռայ­սօր ի­րենց պա­տաս­խա­նատ­վու­թյան գի­տակ­ցու­թյան շատ քիչ ա­պա­ցույց­ներ են տվել: Ի վեր­ջո, տն­տե­սու­թյան բո­լոր ձա­խո­ղում­նե­րը կա­րե­լի է գցել կո­րո­նա­վի­րու­սի վրա՝ «Ամ­բողջ աշ­խար­հում է ճգ­նա­ժամ» հիմ­նա­վո­րու­մով: Ա­յո, բայց աշ­խար­հը ա­մեն ինչ ա­նում է դուրս գա­լու՝ ա­րագ ու հնա­րա­վո­րինս քիչ կո­րուստ­նե­րով, մենք հար­մար տե­ղա­վոր­վել ենք ճգ­նա­ժա­մի դաշ­տում ու ա­նում ենք միայն օր­վա հր­դե­հը մա­րե­լու ան­ճա­րակ քայ­լեր: Կամ դա էլ չենք ա­նում: Օ­րի­նակ, ին­չո՞վ բա­ցատ­րել, որ 2020-ի ամ­ռա­նը մր­գե­րի ու բան­ջա­րե­ղե­նի գնե­րը կրկ­նա­պա­տիկ ու ե­ռա­պա­տիկ են 2019-ի ամ­ռան հա­մե­մա­տու­թյամբ: Իսկ ե­կա­մուտ­նե­րի աճ չի ե­ղել:


Հա­յաս­տա­նում ա­ռող­ջա­պա­հա­կան ու տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մից բա­ցի կա ԿԱ­ՌԱ­ՎԱՐ­ՄԱՆ ճգ­նա­ժամ, որ չի ա­ռա­ջա­ցել կո­րո­նա­վա­րա­կի պատ­ճա­ռով: Ե­ղել է ի սկզ­բա­նե, սրել ու ակն­հայտ է դարձ­րել հա­մա­վա­րա­կը: Պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը օ­րե­ցօր ա­պա­ցու­ցում է փո­փո­խու­թյուն­նե­րի ան­հե­տաձ­գե­լիու­թյու­նը՝ սկ­սած փակ­ված նա­խա­րա­րու­թյուն­նե­րի վե­րա­բաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նից մին­չև նոր նա­խա­րա­րու­թյուն­նե­րի ստեղ­ծում: Որևէ մե­կը կա­րո՞ղ է ա­սել՝ ի՞նչ է ա­րել ա­ռայ­սօր Զա­րեհ Սի­նա­նյա­նը, բա­ցի հայ­տա­րա­րե­լը՝ այս օ­րե­րին հայ­րե­նա­դար­ձու­թյու­նը ռեալ չէ: Ըն­դա­մե­նը ա­պա­ցու­ցել է, որ ոչ ին­քը, ոչ իր կա­ռույ­ցը՝ վար­չա­պե­տի են­թա­կա­յու­թյամբ, ոչն­չի չեն ծա­ռա­յում, ի­րենց գոր­ծա­ռույթ­ներն էլ ԱԳՆ է ի­րա­կա­նաց­նում: ԿԳՍՄ սու­պեր­նա­խա­րա­րու­թյան ձևա­վո­րու­մը մեծ սկան­դալ էր, որ մնաց չգ­նա­հատ­ված: Վեր­ջին ա­պա­ցույ­ցը՝ բու­հե­րի ըն­դու­նե­լու­թյան կազ­մա­կեր­պումն էր՝ բարձր միա­վոր­նե­րով դի­մորդ­նե­րը դուրս են մնում, 7,5 միա­վո­րով ըն­դուն­վում: Պատ­ճառն ա­ռա­ջին հայ­տի գե­րա­կա­յու­թյու­նը չէ, նա­խա­րա­րու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ի­րա­վի­ճա­կին հա­մար­ժեք ո­րո­շում­ներ ըն­դու­նել ու կազ­մա­կեր­պել աշ­խա­տան­քը, ի­րա­զե­կել ըն­դու­նե­լու­թյան կար­գը, ա­պա­հո­վել դի­մորդ­նե­րի տե­ղե­կաց­վա­ծու­թյու­նը: Հեշտ է ա­մեն ինչ բար­դել կո­րո­նա­վի­րու­սի ու մեկ քն­նու­թյան վրա: 13000 դի­մոր­դից 2200-ը ան­բա­վա­րար է ստա­ցել, 739 դի­մորդ բարձր գնա­հա­տա­կա­նով դուրս է մնում բու­հից, որ նա­խընտ­րել է ա­ռա­ջին հայ­տով, ի­մա՝ գնա­հատ­վում է ոչ թե գի­տե­լի­քը, այլ ըն­դու­նե­լու­թյան նոր կար­գը, որ հաս­տատ­վել է քն­նու­թյուն­նե­րից մե­կու­կես ա­միս ա­ռաջ։ Փոխ­նա­խա­րա­րը պն­դում է՝ ըն­դու­նե­լու­թյան կար­գը տե­ղադր­ված է dimord.am է­լեկտ­րո­նա­յին հար­թա­կում։ Դի­մորդ­նե­րը ըն­դու­նե­լու­թյան հայտ ներ­կա­յաց­նե­լուց ա­ռաջ հա­վաս­տել են, որ ծա­նո­թա­ցել են կար­գին և հա­մա­ձայ­նել, որ տե­ղյակ են ա­ռա­ջին հայ­տի գե­րա­կա­յու­թյա­նը, կա­տար­վել է հան­րա­յին պատ­շաճ ի­րա­զե­կում, բայց փաս­տա­ցի՝ չի կա­տար­վել, ու ստեղծ­ված վի­ճա­կում մնում են բու­հե­րի թա­փուր տե­ղերն ու հե­ռա­կան: Ե­կե­ղե­ցի-պե­տու­թյուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­նո­նա­կար­գե­լու և հար­ցե­րը կար­գա­վո­րե­լու նպա­տա­կով 2019-ի հուն­վա­րի 29-ին վար­չա­պե­տի ո­րոշ­մամբ ստեղծ­վեց աշ­խա­տան­քա­յին խումբ, ո­րոշ­վեց ձևա­վո­րել երկ­կող­մա­նի թե­մա­տիկ 5 են­թախմ­բեր, մե­կը կր­թա­կան հար­ցե­րով աշ­խա­տան­քա­յին են­թա­խումբն է, որ մինչև այ­սօր չի ձևա­վոր­վել՝ այդ­պես է աշ­խա­տում նա­խա­րա­րը: Նա՝ հետևե­լով վար­չա­պե­տի օ­րի­նա­կին, գե­րա­դա­սում է միանձ­նյա ո­րո­շում­ներ ըն­դու­նել-պար­տադ­րե­լը. այդ­պես շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­վեց հան­րակր­թու­թյան պե­տա­կան չա­փո­րո­շի­չի նա­խա­գի­ծը, ո­րի մշակ­մա­նը ե­կե­ղե­ցին չհ­րա­վիր­վեց, մինչ­դեռ վի­ճա­հա­րույց հար­ցե­րից մե­կը հենց Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն է վե­րա­բե­րում, ի­մա՝ բո­լո­րիս: Աբ­սուրդ է, որ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ռազ­մա­վա­րու­թյան մեջ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին չի հա­մար­վում ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԱՐ­ԺԵՔ: Նիր­հող քաո­սի նա­խա­պատ­ճառ­նե­րը հենց այդ վե­րա­բեր­մուն­քի մեջ են՝ դի­լե­տանտ­նե­րը ո­րո­շում են մաս­նա­գետ­նե­րի ճա­կա­տա­գի­րը, և դի­լե­տանտ­նե­րը կոս­մո­պո­լիտ են՝ նրանք չու­նեն ազ­գա­յի­նի գի­տակ­ցու­թյուն: Հետ­հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նը կորց­նում է ԺԱ­ՄԱ­ՆԱԿ, որն ան­դառ­նա­լի է, լու­ծե­լու խն­դիր­նե­րը, ո­րոնց մա­սին չու­նի պատ­կե­րա­ցում, բայց ու­նի ապ­րիո­րի ԾՐԱ­ԳԻՐ, ո­րի հիմ­քում քաո­սի նա­խադ­րյալ­ներն են: Իշ­խա­նու­թյու­նը նույ­նիսկ չու­նի ինք­նա­պահ­պան­ման բնազդ և ան­վերջ թե­մա է տա­լիս նրանց, որ ա­մեն ա­ռի­թով-չա­ռի­թով ա­ղե­տի կոչ­նակ են զն­գաց­նում՝ ի­զուր, ոչ մի իշ­խա­նու­թյան չի հա­ջող­վել­Հա­յաս­տա­նը կոր­ծա­նել, պար­զա­պես ըն­թացք են դան­դա­ղեց­րել: Այդ­քանն են զո­րել: Ողջ լե­րուք:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ հետգ­րու­թյուն չկա՝ ի­մաստ չու­նի ակ­նոց տալ նրան, որ փա­կել է աչ­քե­րը:

Դիտվել է՝ 14016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ