ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մադ­րի­դ­յան սկզ­բունք­նե­րից բխող՝ հայ­կա­կան կող­մին պար­տադր­վող զի­ջում­նե­րը որևէ տրա­մա­բա­նա­կան հիմք չեն կա­րող ու­նե­նալ

Մադ­րի­դ­յան սկզ­բունք­նե­րից բխող՝ հայ­կա­կան կող­մին պար­տադր­վող  զի­ջում­նե­րը որևէ տրա­մա­բա­նա­կան հիմք չեն կա­րող ու­նե­նալ
21.07.2020 | 14:30

Նո­րու­թյուն չէ, որ ցան­կա­ցած երկ­րի իշ­խա­նու­թյուն, ա­ռա­վել ևս ուղ­ղա­կիո­րեն, միջ­նոր­դա­վոր­ված կամ սա­ռը պա­տե­րազ­մի մեջ գտն­վող, իր զի­նա­նո­ցում միշտ փոր­ձում է պա­հել մի քա­նի գոր­ծի­քա­կազմ, ո­րոնք կա­րող են պա­տեհ պա­հին օգ­տա­գործ­վել՝ հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րին հա­մախմ­բե­լու կամ իշ­խա­նու­թյուն­նե­րին ոչ բա­րեն­պաստ թե­մա­նե­րից շե­ղե­լու հա­մար։ Եվ ա­մե­նագլ­խա­վոր գոր­ծի­քա­կազ­մե­րից մեկն ար­տա­քին թշ­նա­մու դեմ կոն­սո­լի­դա­ցումն է։ Օ­րի­նակ, ուկ­րաի­նա­ցի­նե­րի հա­մար հա­մախմ­բող է ար­տա­քին հա­կա­ռա­կորդ հա­մար­վող Ռու­սաս­տա­նի կեր­պա­րը։ Ռուս­նե­րի հա­մար եր­կար տա­րի­ներ, թերևս նաև հի­մա, հա­մախմ­բող է Արևմուտ­քի կեր­պա­րը։ Ա­մե­րի­կա­ցի­նե­րը եր­կար տա­րի­ներ որ­պես ար­տա­քին կոն­սո­լի­դաց­նող գոր­ծոն օգ­տա­գոր­ծում են նախ­կին խոր­հր­դա­յին ճամ­բա­րի կեր­պա­րը, այժմ ար­դեն Ռու­սաս­տա­նի կամ Չի­նաս­տա­նի տես­քով։


Ե­թե անդ­րա­դառ­նանք մեր տա­րա­ծաշր­ջա­նին, ա­պա Վրաս­տա­նում եր­կար տա­րի­ներ հա­սա­րա­կու­թյա­նը ներ­քին խն­դիր­նե­րից շե­ղե­լու հա­մար օգ­տա­գործ­վում է Ռու­սաս­տա­նի գոր­ծո­նը, իսկ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի զի­նա­նո­ցում ար­դեն 30 տա­րի առ­կա է Հա­յաս­տա­նի և հայ ժո­ղովր­դի՝ որ­պես թշ­նա­մու կեր­պա­րը։ Եվ ե­թե Ադր­բե­ջա­նում ինչ-որ խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում, ա­պա միշտ մեջ­տեղ էր բեր­վում հայ­կա­կան գոր­ծո­նը, ո­րը շե­ղում էր ու­շադ­րու­թյու­նը ներ­քին խն­դիր­նե­րից, և բո­լո­րը միա­վոր­վում էին ար­տա­քին վտան­գի առջև։
Նույն մե­թո­դը Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն օգ­տա­գոր­ծում էին տար­բեր ժա­մա­նակ­նե­րում։ Երբ ընդ­դի­մու­թյու­նը հզո­րա­նում էր՝ բո­ղո­քի ցույ­ցեր գե­նե­րաց­նե­լով, թե՛ տեր­պետ­րո­սյա­նա­կան, թե՛ քո­չա­րյա­նա­կան, թե՛ սարգ­սյա­նա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռաջ էին քա­շում ար­ցա­խյան ճա­կա­տում վտանգ­նե­րի խն­դի­րը, և սո­վո­րա­բար այդ ա­մե­նի հիմ­քում դր­վում էր այն գա­ղա­փա­րը, թե Հա­յաս­տա­նում խն­դիր­ներ ա­ռա­ջա­նա­լու դեպ­քում դրա­նից կօգտ­վի թշ­նա­մին՝ թուր­քը, ադր­բե­ջան­ցին։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­չա­պե­տու­թյան օ­րոք ի­րա­վի­ճա­կը տա­րօ­րի­նակ ըն­թացք ստա­ցավ։ Իշ­խա­նու­թյու­նը հա­սա­րա­կու­թյա­նը սկ­սեց կոն­սո­լի­դաց­նել ոչ թե ար­տա­քին հա­կա­ռա­կոր­դի կեր­պա­րի դեմ, այլ ա­վե­լի շատ՝ ներ­քին թշ­նա­մու կեր­պար ստեղ­ծե­լով։ Դրա վառ ա­պա­ցույցն ա­նընդ­հատ օգ­տա­գործ­վող սևե­րը, նախ­կին­նե­րը, ռևան­շիստ­նե­րը տեր­մին­ներն են։ Իսկ ար­տա­քին հա­կա­ռա­կոր­դի, մաս­նա­վո­րա­պես‚ Ա­լիևի կեր­պա­րից կերտ­վում էր կիրթ գոր­ծըն­կե­րոջ ի­միջ։ Սա­կայն վեր­ջին օ­րե­րի զար­գա­ցում­նե­րը Տա­վու­շում՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին գո­տում տե­ղի ու­նե­ցած բա­վա­կա­նին կոշտ բա­խում­ներն ու մար­տերն ա­մեն ինչ հու­նի մեջ մտց­րին, և ար­տա­քին բախ­ման ընդ­հա­նուր դրա­մա­տուր­գիա­յում սկ­սե­ցին ի հայտ գալ գրե­թե բո­լոր խա­ղա­ցող­նե­րը, ո­րոնք փոր­ձե­ցին օգտ­վել առ­կա զար­գա­ցում­նե­րից, գու­ցե նաև ծրագ­րեր գծել ա­պա­գա­յի հա­մար։


Ե՛վ Հա­յաս­տա­նում, և՛ Ադր­բե­ջա­նում բա­վա­կա­նին բարդ ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ է ստեղծ­ված, որն ա­վե­լի շատ սր­վեց եր­կու եր­կր­նե­րում կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի անմ­խի­թար ար­դյունք­նե­րի և դրա պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած ան­բա­րեն­պաստ սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի պայ­ման­նե­րում։ Ադր­բե­ջա­նում դրա պատ­ճա­ռը նաև նավ­թի գնի ան­նա­խա­դեպ ան­կումն է, ին­չը հան­գեց­րեց սո­ցիալ-տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի։ Մյուս կող­մից ադր­բե­ջա­նա­կան է­լի­տա­յում նկատ­վում են լուրջ տե­ղա­շար­ժեր, տրանս­ֆոր­մա­ցիա­ներ, ընդ ո­րում, ներ­քին բա­խում­ներն այն­քան ակն­հայտ են, որ օգ­տա­գործ­վում են նաև ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի ձևա­չա­փով։ Սա­կայն այդ բա­խում­նե­րը, նե­րէ­լի­տա­յին մր­ցակ­ցու­թյու­նը նույն­պես բա­վա­կա­նին լուրջ ներ­քին հա­կաիշ­խա­նա­կան նե­րուժ ու­նեն։ Կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ձա­խո­ղու­մը, նավ­թի գնե­րից ու կո­րո­նա­վի­րու­սից ա­ռա­ջա­ցած սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի բար­դա­ցու­մը, ներ­քա­ղա­քա­կան խառ­նաշ­փոթն ա­ռա­ջաց­րին մի ի­րա­վի­ճակ, որ­տեղ ա­լիևյան կլա­նի հա­մար անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­ցավ փոք­րիկ, թե­կուզ լո­կալ բնույ­թի պա­տե­րազմ սկ­սել, ին­չը կա­րող է շե­ղել Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դի ներ­քին խն­դիր­նե­րից և հնա­րա­վո­րու­թյուն կտա վար­չախմ­բին ժա­մա­նակ շա­հել ու վե­րա­դա­սա­վոր­վել։


Հա­յաս­տա­նում, ինչ­պես հայտ­նի է, ի­րա­վի­ճա­կը, մեղմ ա­սած, ա­վե­լի լա­վը չէ։ Կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում ակն­հայ­տո­րեն տա­պալ­վել ենք, և դա զգա­լի դժ­գո­հու­թյուն է ա­ռա­ջաց­րել հա­յաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում՝ լուրջ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ըն­ձե­ռե­լով ընդ­դի­մու­թյան տար­բեր սեգ­մենտ­նե­րին ու աշ­խու­ժաց­նե­լով ներ­քա­ղա­քա­կան պայ­քա­րը։ Իշ­խա­նու­թյու­նը վա­խեր ու­նի ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից։ Պա­տա­հա­կան չէ, որ ՀՀ իշ­խա­նու­թյունն ա­նընդ­հատ եր­կա­րաձ­գում է ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մը, և թերևս ճշ­մար­տու­թյան մեծ մաս­նիկ կա այն տե­սա­կե­տի մեջ, թե այդ սահ­մա­նա­փա­կում­նե­րը մտց­վում են ներ­քին հու­զում­նե­րը խեղ­դե­լու, ընդ­դի­մա­դիր զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը սահ­մա­նա­փա­կե­լու հա­մար։ Այս պայ­ման­նե­րում Տա­վու­շի հատ­վա­ծում՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին գո­տում բա­խում­նե­րը ո­րո­շա­կիո­րեն հա­յաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նը, թե­կուզ ո­րոշ ժա­մա­նա­կով, կենտ­րո­նաց­նում են հայ-ադր­բե­ջա­նա­կան խն­դիր­նե­րի ա­ռանց­քում։ Այս­տեղ, ի­հար­կե, ո­րո­շա­կի նր­բե­րանգ­ներ կան։ Ի տար­բե­րու­թյուն ադր­բե­ջա­նա­կան ղե­կա­վա­րու­թյան հռե­տո­րա­բա­նու­թյան, Նի­կոլ Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կում է և՛ նա­լին խփել, և՛ մե­խին։ Փոր­ձում է ստանձ­նել խա­ղա­ղու­թյան ջա­տա­գո­վի դիրք՝ բա­զեի դե­րը թող­նե­լով բա­նա­կին ու զին­վո­րա­կա­նու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին, ո­րը, ի տար­բե­րու­թյուն երկ­րի ղե­կա­վա­րի, շա­րու­նա­կում է բա­վա­կա­նին կոշտ գնա­հա­տել ի­րա­վի­ճակն ու սպառ­նալ հայ­կա­կան զին­ված ու­ժե­րի ա­ռա­ջըն­թա­ցով։ Այս ա­ռու­մով հատ­կան­շա­կան էր Փա­շի­նյան-Տո­նո­յան բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ երկ­խո­սու­թյու­նը կա­ռա­վա­րու­թյան ար­տա­հերթ նիս­տի ժա­մա­նակ, երբ վար­չա­պե­տը ըստ էու­թյան ի լուր աշ­խար­հի հան­կարծ հայ­տա­րա­րեց, որ իր տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է, թե ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րը ոչ թե մի­տում­նա­վոր են մուտք գոր­ծել ՀՀ տա­րածք, այլ պար­զա­պես մո­լոր­վել են։ Եվ ոչ մե­կի աչ­քից չվ­րի­պեց այդ պա­հին պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի զար­ման­քը։ Ան­կախ ա­մեն ին­չից, ՀՀ գոր­ծող վար­չա­խումբն ուղ­ղա­կի բախ­ման պայ­ման­նե­րում խա­ղա­ղա­պա­հի իր տո­նայ­նու­թյու­նը չի փո­խել։ Եվ մար­տե­րի ա­մե­նա­թեժ պա­հին, երբ հայ զին­վոր­նե­րը դիր­քեր էին գրա­վում, թշ­նա­մուն կո­րուստ­ներ էին պար­տադ­րում, հան­կարծ հայտ­նու­թյուն դար­ձավ Նի­կոլ Փա­շի­նյա­նի տիկ­նոջ՝ Ան­նա Հա­կո­բյա­նի ու­ղեր­ձը ծա­ղիկ­նե­րով, խա­ղա­ղա­պա­հի կեր­պա­րով։


Ա­ռանձ­նա­կի պետք է նշել Հա­յաս­տա­նում գլո­բա­լիս­տա­կան և կոս­մո­պո­լիտ սո­րո­սյան 5-րդ շա­րա­սյան ա­ռա­վել քան ակ­տիվ գոր­ծո­ղու­թյու­նը՝ ուղղ­ված‚ այս­պես ա­սած‚ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի‚ ինչ­պես նաև հայ և թուրք ժո­ղո­վուրդ­նե­րի միջև հաշ­տեց­մա­նը։ Սա‚ բնա­կա­նա­բար‚ նոր ուղ­ղու­թյուն չէ‚ սա­կայն սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյան և բազ­մա­թիվ զո­հե­րի պա­րա­գա­յում ա­ռա­վել ցայ­տուն ցույց է տա­լիս այդ 5-րդ շա­րա­սյան վտան­գա­վո­րու­թյու­նը‚ ա­ռա­վել ևս, որ օ­տա­րերկ­րյա այդ շա­րա­սյու­նը բա­վա­կա­նին լուրջ ներ­կա­յու­թյուն ու­նի նաև այ­սօր­վա իշ­խա­նու­թյան մեջ ու շատ դեպ­քե­րում զգա­լի ազ­դե­ցու­թյուն նաև ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ո­րո­շում­նե­րի ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վրա։ Հատ­կան­շա­կան է‚ որ մինչև տա­վու­շյան այս բա­խու­մը սո­րո­սյան թևը հիմ­նա­կա­նում թի­րա­խա­վո­րում էր հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը՝ ար­դիա­կա­նաց­նե­լով Գյում­րու 102-րդ ռազ­մա­բա­զա­յի Հա­յաս­տա­նից դուրս­բեր­ման խն­դի­րը։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, հաս­կա­նա­լով‚ որ սահ­մա­նում բուռն ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում այդ թե­ման‚ մեղմ ա­սած‚ չի կա­րող պո­պու­լյար լի­նել հա­կա­մար­տու­թյան մեջ գտն­վող ժո­ղովր­դի մոտ‚ սո­րո­սյան 5-րդ շա­րա­սյունն ան­ցավ պլան բ-ի՝ հաշ­տեց­ման քա­րո­զին՝ փոր­ձե­լով կոտ­րել կռ­վող ժո­ղովր­դի ո­գին։


Փաս­տը, սա­կայն, այն է, որ եր­կու եր­կր­նե­րի ղե­կա­վա­րու­թյունն էլ, որ բա­վա­կա­նին բարդ ներ­քա­ղա­քա­կան փու­լում են, ու թերևս ա­վե­լի բարդ հե­ռան­կար­ներ են սպաս­վում, հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցան գո­նե ո­րոշ ժա­մա­նա­կով ի­րենց հան­րու­թյա­նը շե­ղե­լու ներ­քա­ղա­քա­կան լուրջ խն­դիր­նե­րից և քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը լց­նե­լու պա­տե­րազ­մա­կան խրո­նի­կա­յով՝ ո­րոշ ժա­մա­նա­կով ստի­պե­լով դա­դա­րեց­նել ներ­քա­ղա­քա­կան լուրջ պայ­քա­րը։
Սա, այս­պես ա­սենք, ան­մի­ջա­կա­նո­րեն հա­կա­մար­տող կող­մե­րի հետ կապ­ված ի­րա­վի­ճակն է։ Բա­վա­կա­նին հե­տաքր­քիր է, թե այս ա­մե­նի մեջ ինչ­պես են տե­ղա­վոր­վում ար­տա­քին ո­րոշ խա­ղա­ցող­ներ։ Իսկ ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րի խա­ղի հիմ­քում շատ կարևոր ար­ձա­նագ­րում կա. այս ան­գամ հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­խու­մը տե­ղի ու­նե­ցով ոչ թե ար­ցա­խյան ճա­կա­տում, այլ Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նագ­ծում, ին­չը բա­վա­կա­նին լուրջ խն­դիր­ներ է ստեղ­ծում ար­տա­քին ու­ժե­րի հա­մար, քա­նի որ ըստ էու­թյան նոր բո­վան­դա­կու­թյուն է հա­ղոր­դում հայ-ադր­բե­ջա­նա­կան մինչ այժմ ե­ղած հա­կա­մար­տու­թյա­նը։ Այն նաև վտանգ­ներ է պա­րու­նա­կում այն ա­ռու­մով, որ հա­կա­մար­տու­թյու­նը, որ մինչ այժմ տե­ղի էր ու­նե­նում Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի միջև, այժմ ուղ­ղա­կիո­րեն կա­րող է վե­րած­վել եր­կու ճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի միջև բախ­ման։


Այս պա­րա­գա­յում ա­ռա­ջինն ար­ձա­գան­քեց Թուր­քիան, որն իր արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան, հե­տա­գա­յում նաև երկ­րի նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նա­կի մա­կար­դա­կով ուղ­ղա­կիո­րեն ա­ջակ­ցու­թյուն հայտ­նեց Ադր­բե­ջա­նին՝ սպառ­նա­լով նույ­նիսկ Հա­յաս­տա­նին խոս­տա­նա­լով, որ բո­լոր մա­կար­դակ­նե­րով կսա­տա­րի իր փոքր եղ­բո­րը։ Ե­թե հաշ­վի առ­նենք, որ Թուր­քիան Մինս­կի խմ­բի ան­դամ­նե­րից է, ա­պա դա շատ հե­տաքր­քիր ար­ձա­նագ­րում է, ո­րը նոր ի­րա­վի­ճակ է ստեղ­ծում խնդ­րի շուրջ։ Իսկ խն­դի­րը նախ և ա­ռաջ Ռու­սաս­տա­նի հա­մար է։ Հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­խու­մը չի կա­րող շր­ջան­ցել Ռու­սաս­տա­նը։ Այն բա­նից հե­տո, երբ ԱՄՆ-ը փաս­տա­ցիո­րեն դուրս է ե­կել մեր տա­րա­ծաշր­ջա­նից ու ա­վե­լի շատ կենտ­րո­նա­ցել է օր օ­րի սր­վող նե­րա­մե­րի­կյան խն­դիր­նե­րի վրա, և ընդ­հա­նուր առ­մամբ ԱՄՆ ներ­քա­ղա­քա­կան դոկտ­րի­նը փոխ­վել է՝ հրա­ժար­վե­լով հա­մաշ­խար­հա­յին ժան­դար­մի դե­րա­կա­տա­րու­մից, այս տա­րա­ծաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նը ապ­րիո­րի, կա­մա թե ա­կա­մա ստանձ­նում է ո­րո­շում ըն­դու­նո­ղի հիմ­նա­կան դե­րա­կա­տա­րու­մը, ո­րի մր­ցա­կի­ցը կա­րող է լի­նել թերևս միայն Թուր­քիան։ Հենց այն Թուր­քիան, ո­րի հետ Ռու­սաս­տանն իբր թե ու­նի սերտ ու բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, սա­կայն միա­ժա­մա­նակ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լուրջ մր­ցակ­ցու­թյան մեջ է գտն­վում։ Այս մր­ցակ­ցու­թյունն ի­հար­կե նշ­մար­վում է միայն պրոք­սի ¥պա­տե­րազմ ու­րի­շի ձեռ­քով¤ մա­կար­դա­կով և՛ Սի­րիա­յում, և՛ Լի­բիա­յում, ա­ռա­ջի­կա­յում նաև մի­ջերկ­րա­ծո­վյան եր­կր­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նում։


Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ‚ այդ պրոք­սի մր­ցակ­ցու­թյու­նը կամ ա­վե­լի շուտ պրոք­սի պա­տե­րազ­մը Ռու­սաս­տա­նի ու Թուր­քիա­յի միջև կա­րող է տե­ղա­փոխ­վել հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան թա­տե­րա­բեմ։ Պա­տա­հա­կան չէ, որ Ռու­սաս­տանն արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վի մա­կար­դա­կով ան­մի­ջա­կա­նո­րեն մտա­հո­գու­թյուն հայտ­նեց այս եր­կու եր­կր­նե­րի միջև ի­րա­վի­ճա­կի լար­մամբ, նաև կոչ ա­րեց Մինս­կի խմ­բի հիմ­նա­դիր ո­րոշ եր­կր­նե­րի զուսպ լի­նել ու զերծ մնալ կողմ­նա­պա­հու­թյու­նից։ Խոս­քը, բնա­կա­նա­բար, վե­րա­բե­րում էր Թուր­քիա­յին։ Սա ար­դեն քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյան մա­կար­դա­կով դի­վա­նա­գի­տա­կան բա­խում էր ՌԴ-ի և Թուր­քիա­յի միջև։
Կա ևս մեկ աս­պեկտ, ո­րը կա­րող է խն­դիր­ներ ստեղ­ծել Ռուա­սաս­տա­նի հա­մար։ Մի բան է, երբ հա­կա­մար­տու­թյու­նը ծա­վալ­վում է ար­ցա­խյան ճա­կա­տում, որ­տեղ ՌԴ քա­վո­րու­թյամբ ստեղծ­ված ՀԱՊԿ-ի ի­րա­վա­սու­թյու­նը չի տա­րած­վում, մեկ ու­րիշ բան է, երբ Հա­յաս­տանն իր սահ­ման­նե­րում հա­կա­մար­տում է հարևան եր­կր­նե­րից մե­կի հետ։ Այս­տեղ ՀԱՊԿ-ը պար­տա­վոր է ար­ձա­գան­քել։ Ռու­սաս­տա­նի հա­մար ա­մե­նա­մեծ խն­դիրն այն կլի­նի, երբ Հա­յաս­տա­նը դի­մի այս կա­ռույ­ցին։ Այդ դեպ­քում Ռու­սաս­տանն ու նրա հա­մա­կարգ­ման ներ­քո գտն­վող ՀԱՊԿ-ը պար­տա­վոր են ար­ձա­գան­քել։ Ռու­սաս­տա­նում շատ լավ հաս­կա­նում են, որ ՀԱՊԿ-ում ան­դամ պե­տու­թյուն­նե­րի առն­վազն կե­սը, ե­թե ոչ կե­սից ա­վե­լին, ա­վե­լի շատ կողմ­նո­րոշ­ված են ՀԱՊԿ ան­դամ չհան­դի­սա­ցող Ադր­բե­ջա­նի ուղ­ղու­թյամբ։ ՈՒ պա­տա­հա­կան չէր, որ երբ ՀՀ ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղար Զա­սի հետ և փոր­ձեց օ­րա­կար­գա­յին դարձ­նել ՀԱՊԿ-ի մի­ջամ­տու­թյունն այս գոր­ծըն­թա­ցում՝ հօ­գուտ Հա­յաս­տա­նի, նախ ո­րո­շում ըն­դուն­վեց, որ հա­տուկ նիստ կհ­րա­վիր­վի, սա­կայն հե­տա­գա­յում պարզ­վեց, որ հա­տուկ նիս­տը հե­տաձգ­վում է, և դրա փո­խա­րեն տա­րած­վեց քար­տու­ղա­րու­թյան հայ­տա­րա­րու­թյուն, որն ըն­դա­մե­նը հեր­թա­պահ մի փաս­տա­թուղթ էր՝ կող­մե­րին խա­ղաղ ապ­րե­լու կո­չե­րով։ Այս­տեղ բա­ցար­ձա­կա­պես չէր զգաց­վում, որ Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ ան­դամ եր­կիր է, ո­րի շա­հե­րը պետք է պաշտ­պա­նի ռազ­մա­կան այս միա­վո­րու­մը, իսկ Ադր­բե­ջա­նը, ո­րի հետ մեր եր­կի­րը հա­կա­մար­տում է, ՀԱՊԿ-ի ան­դամ չէ։ Փաս­տո­րեն, դի­տա­վո­րյալ չի­րա­կա­նա­ցավ ՀԱՊԿ նիս­տը, որ­պես­զի չար­ձա­նագր­վի այդ կա­ռույ­ցի ա­նօ­գուտ լի­նե­լը Հա­յաս­տա­նի հա­մար։ Դրա փո­խա­րեն ո­րո­շա­կի պա­տաս­խա­նատ­վու­թյուն է ստանձ­նում Ռու­սաս­տա­նը։ Պա­տա­հա­կան չէ, որ ՌԴ-ն իր 102-րդ ռազ­մա­բա­զա­յից ուղ­ղա­թիռ­նե­րով ու ինք­նա­թիռ­նե­րով վե­րահս­կում է հայ-թուր­քա­կան սահ­մա­նը, որ­պես­զի մեծ նկր­տում­ներ և այս գոր­ծըն­թա­ցում իր մաս­նակ­ցու­թյու­նը ակ­տի­վաց­նե­լու նշան­ներ ազ­դա­րա­րող Թուր­քիա­յին ցույց տա, թե ով է ի­րադ­րու­թյան տե­րը։


Ըստ էու­թյան, ա­վե­լի տե­սա­նե­լի դար­ձավ, որ այս եր­կու գեր­տե­րու­թյուն­նե­րի՝ Թուր­քիա­յի և Ռու­սաս­տա­նի միջև կա­րող են ո­րո­շա­կի պրոք­սի պա­տե­րազմ­ներ տե­ղի ու­նե­նալ մեր տա­րա­ծաշր­ջա­նում՝ Հա­յաս­տան-Ադր­բե­ջան սահ­մա­նագ­ծում։ Այս պայ­ման­նե­րում Ռու­սաս­տա­նը ՀԱՊԿ-ի ձևա­չա­փից դուրս փոր­ձում է հնա­րա­վո­րինս օ­ժան­դա­կել Հա­յաս­տա­նին և վնա­սա­զեր­ծել Թուր­քիա­յի գոր­ծո­նը։ Պա­տա­հա­կան չէ, որ հա­յաս­տա­նյան ո­րոշ վեր­լու­ծա­բան­ներ հա­մա­րում են, որ դժ­վար թե Հա­յաս­տա­նը կա­րո­ղա­նար բար­ձունք­ներ գրա­վել, ե­թե չլի­ներ ո­րո­շա­կի դի­վա­նա­գի­տա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, այդ թվում մեր հիմ­նա­կան ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի հետ։ Պետք չէ նաև բա­ցա­ռել, որ Ռու­սաս­տանն իր ակ­տիվ միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյունն է ի­րա­կա­նաց­նում կոնֆ­լիկտն այս մա­կար­դա­կում ա­վար­տե­լու հա­մար։ Սա­կայն պետք է հաշ­վի առ­նել‚ որ գո­նե առն­վազն Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի պա­րա­գա­յում հրա­դա­դար հաս­տա­տե­լու հա­մար պետք է գտ­նել դեմ­քը պահ­պա­նե­լու տար­բե­րակ և այս ա­ռու­մով ա­ռա­վել քան ա­չա­լուրջ պետք է լի­նել՝ չդառ­նա­լու հա­մար մեծ քա­ղա­քա­կան խա­ղե­րի ա­նի­մաստ զոհ և հրա­դա­դա­րը սահ­մա­նել հնա­րա­վո­րինս փոքր կո­րուստ­նե­րով։


Ա­մեն դեպ­քում հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին այս լո­կալ պա­տե­րազ­մը դի­վա­նա­գի­տա­կան ա­ռու­մով նույն­պես կա­րող է ո­րո­շա­կի ֆոն հան­դի­սա­նալ‚ որ­պես­զի Ար­ցա­խի հար­ցի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րում Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը և հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րը պն­դեն‚ որ վեր­ջին գոր­ծըն­թաց­նե­րը ևս մեկ ան­գամ ա­պա­ցու­ցե­ցին‚ որ Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նա­յին հատ­ված­նե­րում անվ­տան­գու­թյան գո­տի­նե­րի կամ տա­րածք­նե­րի առ­կա­յու­թյու­նը Հա­յաս­տա­նի‚ նե­րա­ռյալ Ար­ցա­խի հա­մար պար­զա­պես անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներ են‚ ո­րոնք չի կա­րող տրա­մադ­րել ոչ մի մի­ջազ­գա­յին կա­ռույց կամ խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյուն։ Տա­վու­շի բնակ­չու­թյան նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող ռմ­բա­կո­ծու­թյուն­ներն ու հրե­տա­կո­ծու­թյուն­ներն ա­պա­ցույց են‚ որ ա­ռանց անվ­տան­գու­թյան գո­տի­նե­րի և հայ­կա­կան բա­նա­կի կող­մից դրանց վե­րահս­կո­ղու­թյան՝ անվ­տան­գու­թյան մա­սին խո­սելն ա­վե­լորդ է։ Բնա­կա­նա­բար‚ այս­պես կոչ­ված‚ մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րից բխող՝ հայ­կա­կան կող­մին պար­տադր­վող զի­ջում­նե­րը որևէ տրա­մա­բա­նա­կան հիմք չեն կա­րող ու­նե­նալ։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 5360

Մեկնաբանություններ