ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է
03.07.2020 | 00:33

(Նախորդ մասը)

Դա պար­զա­պես փաս­տե­րի ար­ձա­նագ­րում չէ, ո­րոնք հայտ­նի են և՛ հայ ժո­ղովր­դին, և՛ ամ­բողջ աշ­խար­հին։ Դա ա­մե­նաիս­կա­կան մա­հավ­ճիռ է, և ոչ այն­քան Ա­լիևներ-Փա­շաևնե­րի վար­չա­կար­գի, որ­քան «գո­ղաց­ված» «Ադր­բե­ջան» տե­ղա­նու­նով հան­րա­պե­տու­թյան նկատ­մամբ։ Պատ­մա­կան փաս­տե­րը չի կա­րե­լի խե­ղա­թյու­րել, բայց Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հենց դրա­նով է զբաղ­վում՝ կրկ­նե­լով հին ձայ­նապ­նա­կի վա­ղուց ձանձ­րաց­րած ու ան­հա­ջող ե­ղա­նա­կը նաև «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հա­յե­րի վե­րաբ­նա­կեց­ման 150-ա­մյա­կի պատ­վին կա­ռուց­ված հու­շար­ձա­նի մա­սին»։ Տեր­տե­րում վե­րը նշ­ված ե­լույ­թում նա ա­սել է, որ «ադր­բե­ջան­ցի ժո­ղո­վուր­դը լավ գի­տի, որ 1978 թ. նախ­կին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զում հու­շար­ձան է կա­ռուց­վել ի պա­տիվ այդ տա­րա­ծաշր­ջա­նում հա­յե­րի վե­րաբ­նա­կեց­ման 150-ա­մյա­կի»։ Այ­սինքն, ըստ նրա, հա­յերն այն­տեղ հայ­տն­վել են 1828 թ., իսկ երբ պա­տե­րազմ է սկս­վել, ոչն­չաց­րել են այդ հու­շար­ձա­նը։ Նախ, այդ հու­շար­ձա­նը կա­ռուց­վել է Մա­րա­ղա գյու­ղում, երկ­րորդ, այն տե­ղադր­վել է ոչ թե ի պա­տիվ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հա­յե­րի վե­րաբ­նա­կեց­ման, այլ Ի­րա­նից վե­րա­դար­ձած հա­յե­րի կող­մից Մա­րա­ղա գյու­ղի հիմ­նադր­ման պատ­վին։ Իսկ հու­շար­ձա­նը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ոչն­չաց­րել են ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րը գյու­ղը գրա­վե­լուց հե­տո։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում նման հու­շար­ձան­ներ կան ևս 2-3 գյու­ղե­րում։


«Բայց են­թադ­րենք, թե հա­յե­րին այդ հու­շար­ձա­նը խան­գա­րում էր որ­պես ա­պա­ցույց այն բա­նի, որ նրանք Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ են տե­ղա­փոխ­վել 150 տա­րի ա­ռաջ։ Իսկ ին­չու՞ այն ա­վե­լի շուտ չի ոչն­չաց­վել զա­նա­զան պատր­վակ­նե­րով։ Չէ՞ որ Բա­քուն դեռևս խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից հա­յե­րին ա­ռա­ջին հեր­թին մե­ղադ­րում է պատ­մա­կան ար­ժեք­նե­րը կեղ­ծե­լու մեջ։ Այդ դեպ­քում, նույն տրա­մա­բա­նու­թյամբ, հա­յե­րը հեշ­տու­թյամբ կա­րող էին այդ հու­շար­ձա­նը ոչն­չաց­նել պա­տե­րազ­մից էլ ա­ռաջ։ Բայց չէ՞ որ դա չի ար­վել, ո­րով­հետև հու­շար­ձա­նը վե­րա­բե­րում է գյու­ղի հիմ­նադր­մա­նը, ոչ թե հա­յե­րի վե­րաբ­նա­կեց­մա­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում։ Բա­ցի դրա­նից, ևս մեկ հարց է ծա­գում. ին­չու՞ այդ­պի­սի նշա­նա­կա­լի պատ­մա­կան հու­շար­ձա­նը տե­ղադր­վել է ոչ թե Ստե­փա­նա­կեր­տում, այլ ինչ-որ գյու­ղում։ Պա­տաս­խա­նը պարզ է. այն կապ­ված է մի գյու­ղի պատ­մու­թյան հետ,- գրում է թա­լիշ Զ. Իբ­րա­հի­մին։- Որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում միշտ հա­յեր են ապ­րել, աշ­խար­հում ոչ ոք կաս­կա­ծի չի են­թար­կում։ Եվ ե­թե ինչ-որ մե­կը պատ­րաստ­վում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րին հայ­տա­րա­րե­լու հա­յաց­ված, այ­սինքն հա­յե­րի կող­մից ձուլ­ված աղ­վան­ցի­ներ, ա­պա այդ հա­յա­ցած աղ­վան­ներն ին­չո՞վ են ա­վե­լի վատ, քան այն աղ­վան­նե­րը, ո­րոնք այժմ լիո­վին ձուլ­ված են, այ­սինքն թր­քա­ցած են և կոչ­վում են ադր­բե­ջան­ցի։ Ինչ­պե՞ս են վե­րա­բեր­վում դրան աղ­վա­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի այն հետ­նորդ­նե­րը, ինչ­պի­սիք են ու­դի­նե­րը, լեզ­գի­նե­րը, բու­դուխ­նե­րը, հի­նա­լուղ­նե­րը, ցա­խուր­նե­րը և այլք։ Ին­չու՞ այդ ժո­ղո­վուրդ­նե­րի ժա­ռան­գու­թյա­նը կա­րող են հա­վակ­նել միայն «Ադր­բե­ջա­նի թուր­քե­րը», ո­րոնք այդ տա­րա­ծաշր­ջա­նում եկ­վոր, քոչ­վոր տարր են։ ՈՒս­տի ե­թե հայ­կա­կան կող­մը հա­մա­ձայ­նի ըն­դու­նի և Բաք­վի պատ­մա­բան­նե­րի «աղ­վա­նա­կան հիմ­նա­վո­րու­մը», ա­պա դա ևս կլի­նի ի վնաս Ադր­բե­ջա­նի։ Չէ՞ որ դա էլ նշա­նա­կում է, որ հա­յերն այդ տա­րա­ծաշր­ջա­նում այն­քան վա­ղուց են ե­ղել, որ կա­րո­ղա­ցել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ձու­լել աղ­վան­նե­րին։ Նշա­նա­կում է՝ հա­յերն այն­տեղ են ե­ղել հնուց ի վեր, մո­տա­կայ­քում ինչ-որ տեղ, ու­նե­ցել են բարձր մշա­կույթ և ուժ, որ կա­րո­ղա­ցել են հա­յաց­նել այդ տա­րա­ծաշր­ջա­նը։ Բայց, ըստ ա­մե­նայ­նի, պան­թուր­քիստ­նե­րի կար­ծի­քով, Բարձ­րյա­լը տա­րածք­ներ նվա­ճե­լու և ձու­լե­լու ի­րա­վունք է տվել միայն թուրք քոչ­վոր­նե­րին։ Օ­րի­նակ, ու՞ր ան­հե­տա­ցան Շիր­վա­նի պար­սիկ­նե­րը, ին­չու՞ Հյու­սի­սա­յին Ադր­բե­ջա­նի գյու­ղե­րում ու տա­րածք­նե­րում ըն­դա­մե­նը 100 տա­րում վե­րա­ցավ թա­թե­րե­նը, ո­րով այն­տեղ խո­սում էին հա­րյու­րա­վոր տա­րի­ներ։ Ին­չու՞ ի­րա­նա­կան ան­վա­նում­նե­րով գյու­ղե­րում պարս­կե­րեն չեն խո­սում։ Եվ մինչև տրտն­ջա­լը, թե Հա­յաս­տա­նում ին­չու են փոխ­վել տե­ղա­նուն­նե­րը, պետք է նա­յել ի­րադ­րու­թյա­նը ի­րենց երկ­րում, որ­տեղ աս­տի­ճա­նա­բար փո­փո­խու­թյան են են­թարկ­վել թա­լի­շա­կան և ընդ­հան­րա­պես ի­րա­նա­կան ու կով­կա­սյան տե­ղա­նուն­նե­րը։ Հաշ­վի առ­նե­լով, որ այդ թե­ման ա­ռան­ձին հրա­պա­րա­կում է պա­հան­ջում, չենք խո­րա­նա նրա մեջ։


Սա­կայն կր­կին վե­րա­դառ­նանք Երևա­նի պատ­կա­նե­լու­թյան վե­րա­բե­րյալ Ա­լիևի հա­վակ­նու­թյուն­նե­րին ու խնդ­րին նա­յենք այլ տե­սան­կյու­նից։ Եր­կու տա­րի ա­ռաջ նա հան­կար­ծա­կի հայ­տա­րա­րեց. «Երևա­նը մեր պատ­մա­կան տա­րածքն է, և մենք՝ ադր­բե­ջան­ցի­ներս, պետք է վե­րա­դառ­նանք այդ պատ­մա­կան հո­ղի վրա։ Դա մեր քա­ղա­քա­կան ու ռազ­մա­վա­րա­կան նպա­տակն է, ո­րին պետք է աս­տի­ճա­նա­բար մո­տե­նանք»։ Դա ան­նա­խա­դեպ հայ­տա­րա­րու­թյուն էր, նման նրան, երբ նա ի­րեն հայ­տա­րա­րեց «աշ­խար­հի 50 մի­լիոն ադր­բե­ջան­ցի­նե­րի ա­ռաջ­նորդ»՝ դրա­նով իսկ մտ­նե­լով նաև Ի­րա­նի տա­րածք։ Դրան այն ժա­մա­նակ հետևեց Ի­րա­նի դես­պան, ադր­բե­ջա­նա­կան ծագ­մամբ ի­րան­ցի Աֆ­շար Սու­լեյ­մա­նիի կտ­րուկ ար­ձա­գան­քը»։


Ադր­բե­ջա­նի պատ­մու­թյու­նը, ո­րը մենք փոր­ձե­ցինք հա­մա­ռոտ ներ­կա­յաց­նել՝ քաղ­վածք­ներ ա­նե­լով Զ. Իբ­րա­հի­միի հոդ­վա­ծից, ա­կա­նա­դաշտ է, որ­տեղ Ա­լիևը կր­կին ու կր­կին փոր­ձում է հար­ձակ­վել և սկ­սում է կան­խա­պես տա­նուլ տված խա­ղը։ Այդ ռազ­մա­վա­րու­թյան շր­ջա­նա­կում նա ա­մեն տա­րի վե­րա­դառ­նում է երկ­րի պատ­մու­թյանն ու Երևա­նի պատ­կա­նե­լու­թյան թե­մա­յին։ Բայց այն­քան լուրջ է խո­սում այդ թե­մա­յով, որ ի­րա­վի­ճակն ար­դեն չի կա­րե­լի հա­մա­րել պար­զա­պես զա­վեշ­տա­լի։ Մեզ միան­գա­մայն ան­հաս­կա­նա­լի է, թե դա ինչ­պես է բա­րե­լա­վում Ադր­բե­ջա­նի դիր­քե­րը հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում։ Ի՞նչ տեսք ու­նի եր­կի­րը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում, հա­մաշ­խար­հա­յին հա­սա­րա­կու­թյան ա­ռաջ, ե­թե նրա ա­ռաջ­նոր­դը բա­ցեի­բաց պա­հանջ­ներ է ներ­կա­յաց­նում Հա­յաս­տա­նի մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված մայ­րա­քա­ղա­քի և այլ շր­ջան­նե­րի նկատ­մամբ, մա­նա­վանդ որ այն­տեղ ռու­սա­կան բա­զա­ներ կան։ Բայց երևի դրան «ըմ­բռ­նու­մով» է վե­րա­բեր­վում Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյու­՞նը։ Կամ՝ ան­ձամբ Հա­յաս­տա­նի վար­չա­պե՞­տը։ Ա­ռայժմ մենք չու­նենք այդ հար­ցե­րի հս­տակ պա­տաս­խան­նե­րը։ Բայց չէ՞ որ Հա­յաս­տա­նի ԱԳՆ-ի ար­ձա­գանքն էլ կամ չկա, կամ էլ լի­նում են ան­հաս­կա­նա­լի, «ա­նա­տամ» հայ­տա­րա­րու­թյուն­ներ։


Վե­րա­դառ­նանք թա­լիշ Զ. Իբ­րա­հի­միի տեքս­տին. «Ին­չու՞ է այդ­քան բար­դաց­վում ի­րադ­րու­թյու­նը, այն էլ՝ ղա­րա­բա­ղյան չլուծ­ված հա­կա­մար­տու­թյան պայ­ման­նե­րում։ Ին­չու՞ է նա­խա­գահ Ա­լիևը բար­դաց­նում երկ­րի վի­ճա­կը, որն ա­ռանց այն էլ բարդ է ինչ­պես տն­տե­սա­կան, այն­պես էլ քա­ղա­քա­կան տե­սա­կե­տից։ Չէ՞ որ հենց ին­քը վեր­ջին ե­լույ­թում հայ­տա­րա­րեց, որ «Եվ­րո­պա­յի Խոր­հուր­դը հա­կաադր­բե­ջա­նա­կան դիր­քո­րո­շում ու­նի, այդ կազ­մա­կեր­պու­թյու­նում տի­րում են հա­կաադր­բե­ջա­նա­կան մի­տում­ներ, ադր­բե­ջա­նա­տյա­ցու­թյուն»։ Նրան վր­դո­վեց­րել էր այն, որ Եվ­րա­խոր­հուր­դը լուռ էր մնա­ցել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ընտ­րու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ, այ­սինքն, այն­տե­ղից որևէ հայ­տա­րա­րու­թյուն չէր ե­ղել այդ ընտ­րու­թյուն­նե­րը դա­տա­պար­տե­լու կամ չճա­նա­չե­լու մա­սին։ «Աշ­խար­հի բո­լոր ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րը դա­տա­պար­տե­ցին ու չճա­նա­չե­ցին այդ «ընտ­րու­թյուն­նե­րը» (խոս­քը Ար­ցա­խի վեր­ջին նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյան մա­սին է- Ս. Շ.)։ Բո­լոր ա­ռա­ջա­տար մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը դա­տա­պար­տե­ցին այդ ընտ­րու­թյուն­նե­րը։ Բո­լո­րը, բա­ցի Եվ­րո­պա­յի Խոր­հր­դից։ Եվ­րո­պա­յի Խոր­հուր­դը լռեց։ Ին­չու՞։ Դա հայտ­նի է։ Ո­րով­հետև Եվ­րո­պա­յի Խոր­հր­դի Խոր­հր­դա­րա­նա­կան ա­սամբ­լեա­յի հիմ­նա­կան նպա­տակ­նե­րից մեկն Ադր­բե­ջա­նի ա­րա­տա­վո­րումն է, մեր երկ­րի հե­ղի­նա­կու­թյու­նը գցե­լը, նրա մա­սին հե­րյու­րանք­ներ տա­րա­ծե­լը, կեղծ զե­կույց­ներ ըն­դու­նե­լուն դր­դե­լը, Ադր­բե­ջա­նում դա­վա­ճան­նե­րի «հին­գե­րորդ շա­րա­սյան» և հա­կա­մար­տու­թյան կա­պակ­ցու­թյամբ հայ­կա­կան կող­մի պաշտ­պա­նու­թյու­նը»,- ա­սել է Ա­լիևը Տեր­տե­րում ե­լույ­թի ժա­մա­նակ։ Ի դեպ, Ադր­բե­ջա­նում պետք է հաս­կա­նան, որ այ­սօր լուռ է մնա­ցել Եվ­րո­պա­յի Խոր­հուր­դը, իսկ վա­ղը կլ­ռեն նաև ու­րիշ­նե­րը։ Ի­հար­կե, ա­մեն ինչ միան­գա­մից չի լի­նում, բայց դա աս­տի­ճա­նա­բար տե­ղի է ու­նե­նա­լու, և մենք այդ մա­սին նա­խազ­գու­շաց­րել ենք։ Դրանք ա­ռա­ջին ախ­տան­շան­ներն են, ամ­բար­տա­կի ա­ռա­ջին ճեղք­վածք­նե­րը։ Եվ դա միան­գա­մայն բնա­կան ու սպա­սե­լի է Ադր­բե­ջա­նի այդ­պի­սի բռ­նա­պե­տա­կան ըն­տա­նե­կան-կլա­նա­յին վար­չա­կար­գի դեպ­քում։ Այդ վար­չա­կարգն ու­րիշ­նե­րին է մե­ղադ­րում կեղծ ընտ­րու­թյուն­նե­րի հա­մար, բայց մինչ օրս ին­քը երկ­րում ոչ մի ան­գամ ա­զատ, չկեղծ­ված ընտ­րու­թյուն չի անց­կաց­րել։ Երկ­րում ժո­ղովր­դա­վա­րաց­ման ոչ մի օ­րի­նակ չի տվել, զիջ­ման չի գնա­ցել ոչ ընդ­դի­մու­թյա­նը, ոչ երկ­րի բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րին հու­զող որևէ խնդ­րա­հա­րույց հար­ցում։ Ադր­բե­ջա­նում ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ան­թա­քույց կեր­պով խախտ­վում են ոչ թուրք ժո­ղո­վուրդ­նե­րի ազ­գա­յին-մշա­կու­թա­յին ի­րա­վունք­նե­րը, իսկ ձուլ­ման մե­քե­նան ամ­բողջ թա­փով գոր­ծի է դր­ված շատ վա­ղուց։ Մենք այդ մա­սին բազ­միցս ենք գրել ու խո­սել և նման խախ­տում­նե­րի օ­րի­նակ­ներ բե­րել։ Ադր­բե­ջան պե­տու­թյան ղե­կա­վա­րի ա­սած­նե­րից հետևում է, որ հան­րա­պե­տու­թյան այդ բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րը պետք է շնոր­հա­կալ լի­նեն միայն այն բա­նի հա­մար, որ ի­րենց չեն ար­տաք­սել, և ի­րենք կա­րող են պար­զա­պես ապ­րել հան­րա­պե­տու­թյու­նում։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 12725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ