ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տղեր­քը խո­հա­նո­ցում

Տղեր­քը խո­հա­նո­ցում
03.07.2020 | 00:08
Կո­րո­նա­վի­րու­սը մտավ հու­լիս ա­վե­լի հզոր, քան գար­նանն էր: Պա­րե­տա­տան նիս­տերն ու ճե­պազ­րույց­նե­րը չեն պա­տաս­խա­նում գլ­խա­վոր հար­ցին՝ այս պատ­մու­թյու­նը ե՞րբ է ա­վարտ­վե­լու: Բժշ­կա­գետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ու սուրբ Ար­սե­նը չգի­տեն՝ պի­կին հա­սե՞լ ենք, պիկ ու­նե­նա­լու՞ ենք: Հա­յաս­տա­նում գյու­տեր ե­ղան կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում, որ աշ­խար­հը չգ­նա­հա­տեց: Մի քա­նի ան­խելք եր­կր­ներ պատ­վաս­տա­նյութ են ստեղ­ծում, Հա­յաս­տա­նը ա­մե­նաար­դյու­նա­վետ ելքն է գտել՝ վար­չա­պետն ու իր 11 ա­ռա­քյալ­նե­րը (շր­ջա­կա մի­ջա­վայ­րի ա­ռա­քյա­լին ճա­նա­պար­հին կորց­րինք) Երևա­նում, մարզ­պետ­նե­րը մար­զե­րում դի­մակ­ներ են բա­ժա­նում: Են­թադր­վում է, որ մո­գա­կան դի­մակ­ներ են, նվա­զա­գույ­նը 39000 քա­ռա­կու­սի կի­լո­մետր շա­ռավ­ղով դուրս են վռն­դում վի­րու­սին: Պայ­մա­նով՝ մար­դիկ պի­տի դի­մակ դնեն, իսկ նրանք չեն դնում: Կամ՝ դնում են տեղ-տեղ: Ա­վե­լի հա­ճախ՝ ոչ մի տեղ:
…Որևէ մե­կի մտ­քով անց­նու՞մ է՝ ին­չու՞ ՀՀԿ-ն 2008-ին ո­րո­շեց Աժ նա­խա­գահ Տիգ­րան Թո­րո­սյա­նին պաշ­տո­նան­կել ու նա­խա­գահ դարձ­նել մե­կին, որ պատ­գա­մա­վոր չէր: ՈՒ՝ ա­րեց: Հո­վիկ Աբ­րա­հա­մյանն ար­դեն նա­խա­գա­հա­կա­նի եվ­րա­ռե­մոնտն ա­վար­տել էր ու սկ­սել էր խան­գա­րել՝ պետք էր մի տեղ տե­ղա­վո­րել, վար­չա­պետ Տիգ­րան Սարգ­սյա­նին այդ պա­հին հնա­րա­վոր չէր պաշ­տո­նան­կել: Զո­հա­բեր­վեց Տիգ­րան Թո­րո­սյա­նը, որ ա­նակն­կալ դար­ձել էր Աժ նա­խա­գահ: Երկ­րորդ, թե եր­րորդ փոր­ձից: Ա­ռա­ջի­նը չս­տաց­վեց՝ 2001-ին Աժ նա­խա­գահ Ար­մեն Խա­չատ­րյա­նը հրա­ժա­րա­կան տվեց ու չտ­վեց: Մինչ փոր­ձում էին հաս­կա­նալ՝ տվեց, թե՞ չտ­վեց, Տիգ­րան Թո­րո­սյանն աշ­խա­տա­սե­նյա­կի դռա­նը հար­ցազ­րույց էր տա­լիս ու ա­սում, որ ԱԺ-ն նա­խա­գահ չու­նի, ՀՀԿ թեկ­նա­ծուն ինքն է: Ին­քը չէր: Չե­ղավ նաև 2003-ին ըն­տր­ված ԱԺ-ում, երբ ա­նակն­կալ քա­ղա­քա­կան ո­րոշ­մամբ, որ կա­յա­ցել էր Բաղ­րա­մյան 26-ում, ԱԺ նա­խա­գահ ըն­տր­վեց ոչ թե քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյուն ՀՀԿ-ից, այլ՝ ՕԵԿ-ից: Նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը ՀՀԿ-ի հետ հույ­սեր չէր կա­պում, այն­քան չէր կա­պում, որ …ստեղծ­վեց ԲՀԿ-ն: Ինչ­պես Ար­թուր Բաղ­դա­սա­րյա­նը դուրս սպր­դեց հս­կո­ղու­թյու­նից՝ հա­մար­վե­լով հա­ջորդ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու, Բաղ­րա­մյան 26-ի խո­հա­նո­ցի դե­ղա­տոմ­սով ու սե­փա­կան աշ­խա­տա­կազ­մի «հրա­շա­մա­նուկ­նե­րի» ո­րո­գայ­թով հար­կադ­րա­կան հրա­ժա­րա­կան տվեց, այն­պես էլ Աժ նա­խա­գահ, ա­պա՝ վար­չա­պետ Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նը սկ­սեց խա­ղեր տալ ու… գե­տե­րի, ա­ռու­նե­րի պատ­մու­թյու­նը գի­տեք: Գոտ­կա­տե­ղից մի թիզ ներքև եր­կա­րու­թյամբ շր­ջազ­գես­տով աղ­ջիկ­ներն ու ժե­լեած մա­զե­րով կամ քրեա­կան ան­ցյա­լով տղա­նե­րը ԱԺ-ում հայ­տն­վե­ցին Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նի ձեռ­քով՝ ի հա­շիվ տաս­նյակ­նե­րով աշ­խա­տան­քից ա­զատ­վող­նե­րի ու հաս­տիք­նե­րի բազ­մա­պատկ­ման: Բաղ­րա­մյան 26-ի խո­հա­նո­ցում կոփ­ված ԹԻՄ էր ե­կել Աժ, իբր բա­րե­փո­խում­ներ էր ա­նում: Տղա­նե­րի ու աղ­ջիկ­նե­րի զվար­ճա­սեր թի­մի հրա­մա­նով շա­բա­թը մեկ վե­րա­նո­րոգ­վում էին աշ­խա­տա­սե­նյակ­նե­րը, ի­րենց հա­գած շր­ջազ­գեստ­նե­րի գույ­նով՝ փոխ­վում էին վա­րա­գույր­նե­րը: Յու­րա­յին­նե­րի ու օ­տար­նե­րի սկզ­բուն­քով վե­րա­կազ­մա­վոր­վում էին Աժ վար­չու­թյուն­նե­րը, փոխ­վում էին հա­վա­տար­մու­թյան եր­դում տված­ներն ան­գամ: Խո­հա­նո­ցի շե­ֆի ման­կու­թյան ըն­կեր­նե­րի ու քա­ղա­քա­կան «ախ­պե­րու­թյան» «բա­րե­փո­խում­նե­րի» շր­ջագ­ծում չհայ­տն­վե­լու հա­մար պետք էր միջ­նոր­դու­թյուն Բաղ­րա­մյան 26-ի խո­հա­նո­ցից կամ… Ռո­բերտ Քո­չա­րյա­նից: Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նը՝ հա­վա­տար­մու­թյան եր­դում­ներ շռայ­լե­լով Սերժ Սարգ­սյա­նին՝ խա­ղում էր եր­կու ուղ­ղու­թյամբ ու չէր թաքց­նում նա­խա­գահ դառ­նա­լու հա­վակ­նու­թյուն­նե­րը: Դեռ 2009-ից: Նա դառ­նում էր վտան­գա­վոր՝ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման նա­խա­րա­րի պաշ­տո­նում հասց­րել էր ա­մեն տեղ իր մարդ­կանց դնել ու… փող ու­ներ ոչ պա­կաս, քան ի­րենք: Պատ­մու­թյու­նը պտտ­վում էր խո­հա­նո­ցից խո­հա­նոց: Պաշ­տո­նան­կու­թյուն­ներ ու նշա­նա­կում­ներ, ո­րոնց ի­մաստն ու հետևան­քը քա­ղա­քա­կան առևտուրն էր, ոչ թե պե­տու­թյան ու ժո­ղովր­դի շա­հը: ՀՀԿ-ի պատ­մու­թյու­նը, ցա­վոք, մեծ դա­վա­ճա­նու­թյան պատ­մու­թյուն է՝ ա­մեն հա­ջորդ նա­խա­գահ դե­յու­րե հար­գե­լով՝ դե­ֆակ­տո «ոչն­չաց­նում էր» նախ­կի­նի մարդ­կանց՝ յու­րա­յին­նե­րով շր­ջա­պա­տե­լով ի­րեն, շար­քա­յին­նե­րը գի­տեին սկզ­բուն­քը՝ կամ դու ես ու­րա­նում, կամ՝ քեզ: Չե՞ս ու­զում, չե՞ս կա­րող, կգան նրանք, որ այդ ար­հես­տը ար­վես­տի են հասց­րել:
Քա­ղա­քա­կան է­լի­տան ապ­րում էր ջունգ­լի­նե­րի օ­րեն­քով՝ դի­մա­նում է ու­ժե­ղը: ՈՒ­ժե­ղա­նում ես փո­ղով ու ՇԵ­ՖԻՆ ծա­ռա­յե­լով: Մենք ապ­րում էինք այդ խո­հա­նո­ցում եփ­ված «ճա­շե­րով»: Խո­հա­նոց, որ­տեղ ոչ մե­կը մյու­սի պատ­րաս­տած ու­տես­տը չէր համ­տե­սի՝ կյան­քի հա­մար վտան­գա­վոր էր: Այ­սօր այդ «խո­հա­նո­ցի» տղերքն ու աղջ­կեր­քը հա­ճույ­քով հրա­ժեշտ են տվել Շե­ՖԻՆ, բայց ոչ ի­րենց հա­վակ­նու­թյուն­նե­րին: Նրանք զգա­ցել են իշ­խա­նու­թյան համն ու հո­տը, և այլևս ի­րենց քիմքն ու­րիշ համ ու քիթն ու­րիշ բույր չի ըն­դու­նում: Նրան­ցից ոչ մե­կի մտ­քով չի ան­ցել նե­րո­ղու­թյուն խնդ­րել՝ չու­նեն սխալ­նե­րի գի­տակ­ցու­թյուն: Նրանք ան­ցել են բո­լո­րին ու ա­մեն ին­չի մի քա­նի ան­գամ դա­վա­ճա­նե­լու ու­ղին ու հի­մա ներ­կա­յա­նում են վե­րին ա­տյա­նի ճշ­մար­տու­թյան մու­նե­տիկ­ներ: Դա է «խո­հա­նո­ցի տղեր­քի» կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյու­նը: Նրանք չգի­տեն, որ հնա­րա­վոր էր կու­սակ­ցու­թյու­նից կու­սակ­ցու­թյուն չթռ­չել, ու­ժե­ղից ու­ժեղ տի­րոջ գիր­կը չնետ­վել՝ հա­վա­տար­մու­թյան հեր­թա­կան եր­դու­մը տալ՝ նա­խոր­դը դր­ժե­լով: Նրանք… մե­ղա­վոր չեն: Խա­ղի կա­նոն­ներն էին այդ­պի­սին, նրանք քայ­լում էին գլուխ­նե­րի վրա­յով, ԱԱԾ-ի մա­կար­դա­կի «բա­ցա­հայ­տում­ներ» ու մատ­նու­թյուն­ներ էին ա­նում՝ ով ում մե­կե­նասն է, ով ում մար­դը՝ ի­րա­կա­նից: Վս­տահ էին, որ ի­րենց դեմ խաղ չկա, խիա­րը միշտ թարս է ա­ճե­լու, հա­վեր­ժու­թյան ճա­նա­պարհն է անց­նում Մե­լիք-Ա­դա­մյա­նով: Նրանց խա­բե­ցին, ու հի­մա չեն հաշտ­վում ի­րենց կար­գա­վի­ճա­կի հետ: Խո­հա­նոց են ո­րո­նում, որ ի­րենց նո­րից կե­րակ­րեն, սո­վոր չեն ի­րենց հաշ­վին ապ­րել:
…Երբ օր­վա ընդ­դի­մու­թյու­նը օր­վա իշ­խա­նու­թյան հետ սկ­սում է խա­ղալ նույն խա­ղը՝ հայ­ցեր ներ­կա­յաց­նե­լով դա­տա­խա­զու­թյուն, ա­մեն ինչ ընկ­նում է իր տե­ղը: Փաս­տա­ցի՝ խո­հա­նո­ցը չի փա­կել դռ­նե­րը: Փաս­տա­ցի՝ սուտ էր՝ ես սխալ էի, դու ճիշ­տը, սխալ են բո­լո­րը, ճիշ­տը դեռ ոչ ոք ոչ մե­կին չի ա­սում: Դա է «խո­հա­նո­ցի» ի­մաս­տը՝ ճա­շի բա­ղադ­րա­տոմ­սը ոչ ոք չպի­տի ի­մա­նա՝ հին ըն­տա­նե­կան ա­վան­դույթ է, սուրբ սո­վո­րույթ: Պե­տա­կան գաղտ­նիք՝ վեր­ջա­պես: Մինչև հի­մա: Ի­րա­կա­նում ո­չինչ չի փոխ­վել, ՀԱ­ՄԱ­ԿԱՐԳ չի փոխ­վել: Հին հա­մա­կար­գը փո­խում է նոր հա­մա­կար­գը: Հա­յաս­տա­նում թավ­շե հե­ղա­փո­խու­թյու­նը ե­ղավ հա­մա­կար­գի ներ­սում, կա­ռա­վար­ման փի­լի­սո­փա­յու­թյուն չփոխ­վեց, կա­ցու­թաձև չփոխ­վեց: Նույ­նիսկ ա­ռանց­քա­յին պաշ­տո­նյա­նե­րի փո­փո­խու­թյունն ընտ­րո­վի է: Հա­վա­տար­մու­թյան եր­դու­մի սկզ­բուն­քով: Փոխ­վել է խո­հա­նո­ցի հաս­ցեն, կամ հի­մա խո­հա­նո­ցին ա­սում են «կուխ­նի»: Գոր­ծում է օ­մեր­տա­յի օ­րեն­քը՝ լռու­թյան, եր­բեք չա­սել, ինչ ար­գել­ված է վտան­գա­վոր է կա­րիե­րա­յին: Եր­բեմն՝ ուղ­ղա­կի կյան­քին: Եվ, ու­րեմն, հա­վեր­ժա­կան հարց է՝ ին­չու՞ ԱԺ ոչ մի նա­խա­գահ մեկ գու­մա­րում չի պաշ­տո­նա­վա­րել՝ սկ­սած Գե­րա­գույն Խոր­հր­դի նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նից մինչև Ա­րա Բաբ­լո­յան: Գու­ցե՝ Ա­րա­րատ Միր­զո­յան: Այս մեկ հար­ցի ա­ռանց­քի շուրջ հնա­րա­վոր է հա­վա­քել Հա­յաս­տա­նի եր­րորդ հան­րա­պե­տու­թյան պատ­մու­թյու­նը՝ հրա­ժա­րա­կան­նե­րով, պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րով, ա­հա­բեկ­չու­թյամբ ու ընտ­րու­թյուն­նե­րով, որ խո­հա­նո­ցում ո­րոշ­ված նշա­նա­կում­ներ էին:
…Իսկ գու­ցե նաև մենք ենք «խո­հա­նո­ցի» ժո­ղո­վուրդ՝ մեզ հե­տաք­րք­րում է ու­տե­լի­քը՝ նյու­թը, սո­վոր չենք մտա­ծել բարձր մա­տե­րիա­նե­րի մա­սին՝ տիե­զեր­քի, հո­գու, կյան­քի ի­մաս­տի, պե­տու­թյան դե­րի, քա­ղա­քա­ցու պար­տա­կա­նու­թյուն­նե­րի ու ի­րա­վուն­քի, սի­րո ու Աստ­ծո: Երբ մար­դը մո­ռա­նում է Աստ­ծուն, ի­րեն է հա­մա­րում աստ­ված ու ո­րո­շում, որ կա­րող է տնօ­րի­նել ոչ միայն իր, այլև ու­րիշ­նե­րի ճա­կա­տա­գի­րը: Ցա­վոք, ոչ բո­լո­րի փոր­ձերն են ձա­խող­վում, լի­նում են նաև ժա­մա­նա­կա­վոր հա­ջո­ղու­թյուն­ներ: Եվ՝ դառ­նում են բո­լո­րիս ձա­խոր­դու­թյու­նը, ո­րով­հետև մար­դը հո­գու, սր­տի, մտ­քի ու մարմ­նի միաս­նու­թյուն է, չի կա­րող «հա­ցի­վը» սպա­նել «բա­նի­վը»: Ոչ այն պատ­ճա­ռով, որ «Ի սկզ­բա­նէ Բանն էր», այլ այն պատ­ճա­ռով, որ Բա­նը նաև հաց է:
…Ես վս­տահ եմ, որ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­ծա­գույն հա­ճույ­քով հրա­ժեշտ կտա իր ա­ռա­քյալ­նե­րի կե­սին՝ հա­մոզ­ված, որ ար­ժա­նի չեն իր հետ աշ­խա­տե­լու ԲԱՐՁՐ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՈՒ­ԹՅԱ­ՆԸ, բազ­միցս ու­րա­ցել են ի­րեն մինչև աք­լո­րա­կանչ ու հե­տո էլ, բայց ստիպ­ված է պա­հել ձեռ­քի տակ, որ չհայ­տն­վեն այն­տեղ, ուր գնում են իր կադ­րե­րը՝ կե­սը Ռու­սաս­տան, կե­սը՝ իր դեմ դուրս գա­լու: Վս­տա­հա­բար՝ նա այն­քան չի խո­րա­ցել պատ­մու­թյան մեջ, որ Մար­կոս Տու­լիոս Ցի­ցե­րո­նի նա­մակ­նե­րը կար­դա­ցած կամ Հու­լիոս Կե­սա­րի կյան­քը ու­սում­նա­սի­րած լի­նի ու Հին Հռո­մի օ­րի­նա­կով՝ իբրև դիկ­տա­տոր, որ Հռո­մում նշա­նա­կո­վի պաշ­տո­նյա էր՝ ո­րո­շա­կի ի­րա­վունք­նե­րով ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րով, իր թշ­նա­մի­նե­րին նշա­նա­կի բարձր պաշ­տոն­նե­րում, որ աչ­քի ա­ռաջ լի­նեն ու աշ­խա­տան­քով ծան­րա­բեռ՝ չհասց­նեն դա­վադ­րել: Կե­սարն էլ սխալ­վեց՝ թշ­նա­մի­նե­րը չդա­վադ­րե­ցին, բա­րե­կամ­նե­րը Սե­նա­տում սպա­նե­ցին: 23 հո­գով, որ ոչ ոք մե­ղա­վոր չլի­նի: Բո­լո­րը, ու­րեմն՝ ոչ մե­կը: Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­սել է մինչև Պապ թա­գա­վոր ու ա­վե­լին չի ու­զում պար­զել: Նա ևս ան­ցել է խո­հա­նո­ցով, գի­տի խո­հա­նո­ցի օ­րեն­քը, օ­մեր­տա­յի օ­րեն­քը, և՝ որ աշ­խարհն օ­րենք­նե­րով չի կա­ռա­վար­վում: Իսկ ե­թե այդ­պես չէ՝ նա ի­րեն հա­տուկ պա­թոս-պոռթ­կու­մով՝ վա­ղուց հրա­ժեշտ տված կլի­ներ ի­րենց սպա­ռած նա­խա­րար­նե­րին, Աժ-ից ման­դա­տը վերց­րած ու տուն ու­ղար­կած կլի­ներ խա­ղեր տվող պատ­գա­մա­վոր­նե­րին: Եվ՝ լուրջ կվե­րա­բեր­վեր վար­չա­պե­տի պաշ­տո­նին ու իր խոս­քին: Հենց սկ­սեր լուրջ վե­րա­բեր­վել, քայլ կա­ներ ու բյու­ջեն զար­մա­նա­զան օ­րենք­նե­րով լց­նե­լու փո­խա­րեն տն­տե­սու­թյան կա­ռուց­վածք կփո­խեր, կսկ­սեր նոր հա­մա­կարգ կա­ռու­ցել, որ գու­ցե դեմ է քա­ղա­քա­գի­տու­թյա­նը, տրա­մա­բա­նու­թյա­նը, սո­վո­րույթ-ա­վան­դույթ­նե­րին, բայց ա­մեն հե­ղա­փո­խու­թյուն, ե­թե ՀԵ­ՂԱ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒՆ է, ու­նի իր տրա­մա­բա­նու­թյու­նը, սո­վո­րույթն ու ա­վան­դույ­թը: Ե­թե որևէ մե­կը կցան­կա­նա ա­ռար­կել, որ վար­չա­պե­տը հենց Նոր Հա­յաս­տան ու նոր հա­մա­կարգ է կա­ռու­ցում, թող թվար­կի, թե ԻՆՉ ու ԻՆՉ­ՊԵՍ: Խո­րին խնդ­րանք՝ ՍԴ-ի օ­րի­նա­կը չբե­րեք, ա­ռա­վել ևս, որ ՍԴ դա­տա­վոր­նե­րի թեկ­նա­ծու­նե­րի մեջ ՔՊ-ն Գա­գիկ Ջհան­գի­րյա­նի ա­նունն է տա­լիս… Ի­մա՝ դեռ շատ կհի­շեք Հրայր Թով­մա­սյա­նին: Գա­գիկ Հա­րու­թյու­նյա­նին էլ հե­տը:
…Այ­սօր­վա Հա­յաս­տա­նում ա­մե­նա­բարձր վճար­վող աշ­խա­տան­քը Ա­մուլ­սա­րի բնա­պահ­պանինն է: Երբ Սևա­նը կա­նա­չել էր 2019-ին, մի բնա­պահ­պան չա­սաց՝ սպա­նում են, փր­կեք, մեր հարս­տու­թյունն է: Ինչ­պես չի ա­սում հի­մա, երբ նո­րից կա­նա­չում է: Երբ 2019-ին Երևա­նը աղ­բի մեջ էր, մի բնա­պահ­պան չա­սաց՝ վա­րա­կի բույն է, մար­դու ա­ռող­ջու­թյան ի­րա­վունք է խախտ­վում: Հա­յոց քա­ջա­րի բնա­պահ­պան­նե­րը կառ­չել են Ա­մուլ­սա­րին, ո­րով­հետև միակ դեպքն է, որ շա­հա­գոր­ծո­ղը հյու­սի­սից չէ: Ա­րա­րա­տի մար­զի, Կո­տայ­քի մար­զի բնակ­չու­թյու­նը կա­րող է թու­նա­վոր­վել ու մեռ­նել, Վա­յոց ձո­րը սր­բա­զան վայր է, ոնց կա­րե­լի է, որ «ռսի օրհ­նած ոտ» չդիպ­չի: Ե­թե օ­տա­րահ­պա­տակ չեն բնա­պահ­պան­նե­րը, պի­տի հաս­կա­նան, որ Ա­մուլ­սա­րը Հա­յաս­տա­նից ան­կախ տա­րածք չէ, նույն պե­տու­թյան մեջ է ու պի­տի ծա­ռա­յի պե­տու­թյա­նը, ոչ թե ի­րենց գր­պա­նին: ՈՒ դա Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան հեր­թա­կան պար­տու­թյունն է՝ քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան:
…ՈՒ ի՞նչ ա­նենք, որ խո­հա­նո­ցի դռ­նե­րը կող­պենք: Ո­չինչ: Պետք է այդ «ճա­շը» չու­տել: Օ­տար­նե­րի ու յու­րա­յին­նե­րի բա­ժա­նու­մը սպա­նում է ԳՈՐ­ԾԻ ի­մաստն ու բո­վան­դա­կու­թյու­նը: Չա­փա­նիշ պետք է ու­նե­նալ ու մեկ էլ՝ ԱՐ­ԺԵ­ՀԱ­ՄԱ­ԿԱՐԳ, և՝ տա­բու­ներ, որ դառ­նում են սկզ­բունք: Քա­նի «Խո­հա­նո­ցի տղեր­քը» սո­ված են, շա­րու­նա­կե­լու են «կե­րակ­րել» հե­քիաթ­նե­րով, ա­սես, մենք այս երկ­րում չենք ապ­րել, չգի­տենք՝ ով ով է, ով ինչ է ա­րել ու ինչ չի ա­րել հա­նուն ու ընդ­դեմ: «Հա­նուն»՝ սե­փա­կան շա­հի, «ընդ­դե­մը» ի­րենց շա­հին դի­մադ­րող­նե­րի, որ ի­րենց ման­կա­պար­տե­զից չէին, ոչ էլ դպ­րո­ցից, ոչ էլ փո­ղո­ցից: Ի­րենք հրա­մա­յող էին, մնա­ցած­նե­րը պի­տի կա­տա­րող լի­նեին: Կամ՝ չլի­նեին: ԹԻ­ՄԻ օ­րեն­քով, չէ՞ որ ա­մեն ղե­կա­վար ի­րա­վունք ու­նի աշ­խա­տել իր ցան­կա­ցած մար­դու հետ՝ ըստ Աժ հեր­թա­կան նա­խա­գահ Գա­լուստ Սա­հա­կյա­նի: Հե­տո ինչ, որ օ­րեն­քին դեմ է, կարևո­րը ...մարդ­կու­թյունն է… ՈՒղ­տե­րին ա­պա­ցու­ցիր, որ ուղտ ես, երբ չես:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ողջ լե­րուք: Սե­փա­կան խո­հա­նոց ու­նե­ցեք, ո­րի ար­մա­տը… խոհն է ու խոր­հե­լը:
Դիտվել է՝ 6866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ