ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՆԱՏՕ-ի հուսալիության լակմուսի տեստ

ՆԱՏՕ-ի հուսալիության լակմուսի տեստ
30.06.2020 | 09:58

ՆԱՏՕ-ն արագացնում է գործողությունների ծրագրի մշակումը, եթե Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիք լինի՝ գրում է Մաթիաս Գեբաուերը Der Spiegel-ում: Երկու շաբաթում ալյանսի անդամները պետք է մշակեն իրենց ներդրումը միջոցառումների փաթեթում: Հունիսի 23-ին ՆԱՏՕ-ի Եվրոպայում միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նամակներ է ուղարկել բոլոր երկրներին: Թոդ Ուոլտերսը հորդորել է մինչև հուլիսի 10-ը համաձայնություն տալ գործողությունների ծրագրին ռազմական առումով, որ արդեն հաստատված է քաղաքական մակարդակում: ՆԱՏՕ-ի դիվանագետները բացատրել են, որ գործողությունների ծրագիրը համաճարակի երկրորդ ալիքի դեպքում պետք է պատրաստ լինի հուլիսի կեսին: ՆԱՏՕ-ի համար, որ երկար ժամանակ է պահանջվում որոշումները համաձայնեցնելու համար գործընկեր 30 երկրների հետ, դա ռեկորդային ժամկետ է: Դիվանագետների խոսքով՝ այդ տեմպը վկայում է՝ որքան լուրջ են Բրյուսելի շտաբ-բնակարանում ընդունում համաճարակի երկրորդ ալիքի հավանականությունը ու հնարավոր հետևանքները ՆԱՏՕ-ի անդամների համար: Գործողությունների ծրագրի համաձայն՝ ծրագրվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ապահովել վերականգնողական բաժանմունքների սարքերով, թոքերի օդափոխման սարքերով և պաշտպանական դիմակներով: Նախատեսված է հակաճգնաժամային հիմնադրամ Covid-19-ի պացիենտների և սարքավորումների փոխադրման համար: Գերմանիան արդեն համաձայնել է մասնակցել: ՊՆ-ն ստուգում է՝ ինչ ռազմական հնարավորություններ և սարքավորումներ բունդեսվերը կարող է տրամադրել գործողությունների ծրագրի համար: Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քանիցս ալյանսի անդամ պետությունների ուշադրությունը հրավիրել է փաստի վրա, որ կորոնաճգնաժամը վերաբերում է և ՆԱՏՕ-ին: Նա անհանգստությամբ է հետևել՝ ինչպես արագ կազմակերպված օգնության փոխադրումների շնորհիվ, օրինակ, Իտալիա, Ռուսաստան, Չինաստան, տպավորություն ստեղծվեց, որ իբր ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ օգնել իր անդամներին: Այդ պատճառով գործողությունների ծրագիրը նա անվանել է ալյանսի հուսալիության լակմուսի տեստ:
Մաթիաս Գեբաուեր, Der Spiegel


Հ.Գ. Հետաքրքիր է՝ իսկ ՀԱՊԿ-ը որևէ քայլ անու՞մ է կորոնավիրուսի դեմ պայքարում անդամ երկրներին օգնելու համար, թե՞ չխանգարելն արդեն մեծ օգնություն է մի կառույցի պարագայում, որ ռազմաքաղաքական լինելով, իր գոյության սկզբից ունեցել է միայն քաղաքական դեր և երբեք ռազմական որևէ գործողության չի մասնակցել: Գուցե անիմաստ է ՆԱՏՕ-ն ու ՀԱՊԿ-ը համեմատել, բայց ժամանակն է, որ ՀԱՊԿ-ը մտածի իր անդամների անվտանգության մասին իրականում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ