ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է
30.06.2020 | 00:48

(Նախորդ մասը)

Հե­տաքր­քիր է, որ ի­րենց բո­լոր մեր­կա­ցում­նե­րով թա­լիշ­նե­րը (տվյալ դեպ­քում՝ Զ. Իբ­րա­հի­մին) հան­դես են գա­լիս հենց 2020 թ. ամ­ռա­նը։ Վեր­հի­շեք Հա­րա­վա­յին Օ­սիա­յի և Ադր­բե­ջա­նի հետ Վրաս­տա­նի սահ­ման­նե­րին տի­րող ի­րադ­րու­թյու­նը։ ՈՒ վեր­հի­շեք, որ թա­լիշ­նե­րի պատ­մա­կան հա­վաք բնա­կու­թյամբ բո­լոր տա­րածք­նե­րը նախ­կին ռուս-ի­րա­նա­կան սահ­ման­նե­րին են։ Թվում է, թե կա­րե­լի է «զգալ» ու կռա­հել, որ վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ի­րադ­րու­թյան սպաս­վե­լիք սրու­մից բա­ցի, ինչ-որ «մի­ջա­դե­պեր» ու փո­փո­խու­թյուն­ներ են հնա­րա­վոր նաև ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին։ Մա­նա­վանդ որ հարևան Ի­րա­նը մեծ ու­շադ­րու­թյամբ հետևում է այն ա­մե­նին, ինչ կա­տար­վում է պատ­մա­կան Թա­լի­շում և ողջ Ադր­բե­ջա­նում։


Եվ կր­կին՝ քաղ­վածք Զ. Իբ­րա­հի­միի հոդ­վա­ծից, ո­րը մենք ա­ռանց այն էլ կր­ճա­տել ենք. «Բայց ա­մեն ինչ այն­պես է դա­սա­վոր­վել, որ հե­տա­գա­յում այդ նույն Թուր­քիան նպաս­տել է, որ 11-րդ Կար­միր բա­նակն ա­նար­գել մտ­նի այդ հան­րա­պե­տու­թյու­նը հենց թուրք սպա­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ՝ Խա­լիլ փա­շա­յի գլ­խա­վո­րու­թյամբ։ Մենք մի փոքր հատ­ված կբե­րենք պատ­մա­կան փաս­տաթղ­թե­րից։ Ապ­րի­լի 23-ին Օր­ջո­նի­կի­ձեն հե­ռա­գիր ու­ղար­կեց Չի­չե­րի­նին, ո­րում աս­վում էր. «Թուր­քիա­յի ազ­գա­յին շարժ­ման ղե­կա­վար Քե­մալ փա­շան Ադր­բե­ջա­նից պա­հան­ջում է սո­վե­տա­կան զոր­քե­րին թույլ տալ անց­նել դե­պի Թուր­քիա­յի սահ­ման­նե­րը դրանք անգ­լիա­ցի­նե­րի հար­ձա­կում­նե­րից պաշտ­պա­նե­լու հա­մար։ Չի բա­ցառ­վում Բա­քու մեր ա­նա­րյուն մուտ­քի և այն սո­վե­տա­կան հայ­տա­րա­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը»։ Մուս­տա­ֆա Քե­մա­լը 1920 թ. ապ­րի­լի 26-ին հե­ռագ­րել է Մոսկ­վա. «Ե­թե սո­վե­տա­կան ու­ժե­րը են­թադ­րում են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սել Վրաս­տա­նի դեմ, կամ դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պար­հով, իր ազ­դե­ցու­թյան մի­ջո­ցով Վրաս­տա­նին ստի­պել միու­թյան մեջ մտ­նե­լու և նա­խա­ձեռ­նե­լու անգ­լիա­ցի­նե­րի ար­տաք­սու­մը Կով­կա­սի տա­րած­քից, ա­պա թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը հանձն է առ­նում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ իմ­պե­րիա­լիս­տա­կան Հա­յաս­տա­նի դեմ և պար­տա­վոր­վում է ստի­պե­լու Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյա­նը, որ մտ­նի սո­վե­տա­կան պե­տու­թյուն­նե­րի կազ­մի մեջ»։ Այն բա­նից հե­տո, երբ մենք ևս մեկ ան­գամ պար­զա­բա­նե­ցինք Իրևա­նի (Երևա­նի) ի­րադ­րու­թյու­նը, որն Ա­լիևն ան­վա­նեց հին ադր­բե­ջա­նա­կան հող, անց­նենք այդ տա­րածք­նե­րում ադր­բե­ջան­ցի­նե­րի հնու­թյան թե­մա­յին։ Պատ­մա­կան տե­սա­կե­տից տվյալ հա­մա­տեքս­տում ինչ-որ հին ադր­բե­ջա­նա­կան հո­ղի մա­սին խո­սելն ընդ­հան­րա­պես, մեղմ ա­սած, շատ ան­հա­ջող գործ է։ Այդ տա­րածք­նե­րը երբևէ չեն կոչ­վել Ադր­բե­ջան, և այն ժա­մա­նակ ադր­բե­ջան­ցի ազգ էլ չի ե­ղել։ Ե­ղել են թր­քա­լե­զու ցե­ղեր, ե­ղել է տա­րա­ծաշր­ջա­նի նվա­ճում թր­քա­լե­զու քոչ­վոր­նե­րի կող­մից, ո­րոնք ե­կել էին Մի­ջին Ա­սիա­յից։ Իսկ ա­հա այդ տա­րածք­նե­րը կոչ­վել են Հա­յաս­տան և՛ ա­րաբ­նե­րի տի­րա­պե­տու­թյան ժա­մա­նակ, և՛ Ի­րա­նի կազ­մի մեջ որ­պես Ա­ռան մար­զի մաս։ Սա մեր կար­ծի­քը չէ, պար­զա­պես պետք է նա­յել հին հու­նա­կան ու հին հռո­մեա­կան, ա­րա­բա­կան, ի­րա­նա­կան, եվ­րո­պա­կան, ռուս պատ­մա­բան­նե­րի բազ­մա­թիվ պատ­մա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ, աղ­բյուր­ներ։ Տե­ղին կլի­նի ա­սել, որ հույ­նե­րը, օ­րի­նակ, կա­րող են ա­սել, որ Թուր­քիա­յի գրե­թե ողջ արևմտյան ա­փը հին հու­նա­կան հող է, իսկ հա­յե­րը կա­րող են արևե­լյան Թուր­քիա­յի տա­րածք­ներն ան­վա­նել հին հայ­կա­կան։ Եվ դժ­վար թե աշ­խար­հահռ­չակ պատ­մա­բան­նե­րից որևէ մե­կը դա վի­ճար­կի։ Բայց պան­թուր­քա­կան պրո­պա­գան­դա­յի հա­մար այն ա­մե­նը, ինչ ե­ղել է մինչև այդ տա­րածք­ներ թր­քա­լե­զու ցե­ղե­րի գա­լը, ու­շադ­րու­թյան ար­ժա­նի չի հա­մար­վում։ Ե­թե թուր­քե­րը գրա­վել են այդ տա­րածք­նե­րը կամ դրանք տր­վել են ի­րենց, ա­պա այդ տա­րածք­ներն ավ­տո­մատ կեր­պով ար­դեն «հին ադր­բե­ջա­նա­կան կամ թուր­քա­կան հո­ղեր» են։ Հույ­նե­րի, ա­սո­րի­նե­րի, քր­դե­րի ու հա­յե­րի տա­րածք­նե­րի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը ճիշտ նույնն է։ Արևե­լա­գետ Ստա­նիս­լավ Տա­րա­սովն իր «Ա­լիևը խոր է թա­փան­ցել, բայց է­լի հա­յերն են մե­ղա­վոր» հոդ­վա­ծում նշում է հու­նա­կան մի շարք քա­ղաք­ներ, ո­րոնք վե­րան­վան­վել են թուր­քա­կան ձևով. «Թուր­քիա­յում հու­նա­կան Էս­տին­պո­լիս քա­ղա­քը դար­ձել է Ստամ­բուլ, Պեր­գա­մը՝ Բեր­գա­մա, Հիե­րա­պո­լի­սը՝ Փա­մու­կա­լե, Ադ­րիա­նու­պո­լի­սը՝ Է­դիր­նե, Հե­րակ­լեան՝ Էր­գե­լի, Սմիր­նան՝ Իզ­միր, Ան­գո­րան՝ Ան­կա­րա, հայ­կա­կան Կա­րի­նը՝ Էրզ­րում, Այն­թա­պը՝ Ղա­զիան­թեպ, Աղ­թա­մա­րը՝ Ակ­դա­մար։ Բիբ­լիա­կան Ա­րա­րա­տը դար­ձել է Աղ­րի­դաղ»։ Միայն նրանք՝ թուր­քերն այդ ա­մե­նի ի­րա­վունքն ու­նեն, ո­րով­հետև ինչ-որ ժա­մա­նակ բո­լո­րին հաղ­թել են, հպա­տա­կեց­րել ու ստի­պել։ Պան­թուր­քիստ­նե­րի ըմ­բռ­նո­ղու­թյամբ՝ ի­րենց պատ­մա­կան հո­ղե­րում հայ­կա­կան պե­տու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար ոտ­քի կանգ­նած հա­յերն ի­րա­վունք չու­նեին դա ա­նե­լու, այլ պետք է մինչև աշ­խար­հի վեր­ջը, մինչև վեր­ջին հա­յը միշտ լի­նեին օս­մա­նյան կամ թուր­քա­կան տի­րա­պե­տու­թյան տակ, այդ պատ­ճա­ռով էլ նրանց կո­տո­րե­լը կամ ար­տաք­սե­լը ար­դա­րա­ցի բան են։ Այլ ժո­ղո­վուրդ­նե­րի հաղ­թե­լու ի­րա­վուն­քը նրանք չեն ճա­նա­չում։ Դա ա­մուր նս­տած կար­ծիք է նաև ա­մեն մի սո­վո­րա­կան պան­թուր­քիս­տի մեջ։ Կա­րե­լի է ա­սել, որ ա­մեն ան­գամ, երբ ար­ծարծ­վում է հա­յե­րի ե­ղեռ­նի հար­ցը, ա­պա Ադր­բե­ջա­նում դրան ար­ձա­գան­քում են ա­վե­լի սուր ու հի­վան­դա­գին, քան թուր­քերն ի­րենք։ Նույ­նիսկ Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը, թեև չի ճա­նա­չում Ե­ղեռ­նը, բայց ա­մեն տա­րի ցա­վակ­ցու­թյուն է հայտ­նում հա­յե­րին, այ­ցե­լում հայ հոգևո­րա­կան­նե­րին։ Թուր­քիա­յում թույ­լատ­րում են հայ­կա­կան հա­մայ­նք­նե­րի կող­մից Ե­ղեռ­նի զո­հե­րի հի­շա­տա­կի մե­ծար­ման ա­րա­րո­ղու­թյուն­նե­րը։ Իսկ Ադր­բե­ջա­նում ո­րո­շել են ա­վե­լի կա­թո­լիկ լի­նել, քան Հռո­մի պա­պը։ Բաք­վում Ե­ղեռ­նի հար­ցին ար­ձա­գան­քում են այն­պես, ա­սես նրա և պատ­մա­կան Հա­յաս­տա­նի հիմ­նա­կան մա­սից հա­յե­րի բռ­նի տե­ղա­հան­ման հա­մար մե­ղադ­րում են ոչ թե թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը, այլ հենց ադր­բե­ջան­ցի­նե­րին, մինչ­դեռ վեր­ջին­նե­րիս այդ խն­դի­րը բո­լո­րո­վին չի վե­րա­բե­րում։
Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նում այդ­պի­սի բան չէր նկատ­վում։ Հա­կա­ռա­կը, Հեյ­դար Ա­լիևն ին­քը, լի­նե­լով Հա­յաս­տա­նում, Է­դուարդ Շևարդ­նա­ձեի և Կա­րեն Դե­միր­ճյա­նի հետ այ­ցե­լում էր Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տում թուր­քե­րի դեմ հա­յե­րի տա­րած հաղ­թա­նա­կի հու­շա­հա­մա­լիր։ 1999 թ. հու­լի­սի 1-ին, Բաք­վում ըն­դու­նե­լով հայ լրագ­րող­նե­րին, Հեյ­դար Ա­լիևն այս­պես էր խո­սում Կա­րեն Դե­միր­ճյա­նի և Է­դուարդ Շևարդ­նա­ձեի հետ իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին. «Ես Ադր­բե­ջա­նի ԿԿ ա­ռա­ջին քար­տու­ղար սկ­սե­ցի աշ­խա­տել 1969 թ.։ Ե­րեք տա­րի հե­տո՝ 1972 թ., Է­դուարդ Ամբ­րո­սիևիչն ըն­տր­վեց ԿԿ ա­ռա­ջին քար­տու­ղար, ևս եր­կու տա­րի անց՝ 1974 թ., Կա­րեն Սե­րո­բո­վիչն ըն­տր­վեց Հա­յաս­տա­նի ԿԿ ա­ռա­ջին քար­տու­ղար։ Պետք է ա­սեմ, որ մենք շատ լավ էինք հա­մա­գոր­ծակ­ցում։ Օգ­նում էինք մեկս մյու­սին, շփ­վում էինք։ Հի­շում եմ իմ հան­դի­պում­նե­րը Հա­յաս­տա­նում։ Ինչ խան­դա­վա­ռու­թյամբ, ինչ հար­գան­քով էին ըն­դու­նում ինձ, և ոչ միայն պաշ­տո­նա­կան դեմ­քե­րը։ Ես լի­նում էի կո­լեկ­տիվ­նե­րում, գոր­ծա­րան­նե­րում, ֆաբ­րի­կա­նե­րում։ Հի­շում եմ, մի ան­գամ կո­շի­կի ֆաբ­րի­կա­յում վիթ­խա­րի հան­րա­հա­վաք կա­յա­ցավ, ո­րին ներ­կա էինք Է­դուարդ Շևարդ­նա­ձեն, Կա­րեն Դե­միր­ճյա­նը և ես։ Մենք ե­լույթ էինք ու­նե­նում, խո­սում էինք ան­դր­կով­կա­սյան ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան մա­սին։ Քա­նի ան­գամ է Կա­րեն Սե­րո­բո­վի­չը ե­ղել այս­տեղ՝ Ադր­բե­ջա­նում»։ Թր­քա­մետ հիս­տե­րիան սկս­վեց ԽՍՀՄ-ի քայ­քա­յու­մից և Ադր­բե­ջա­նում Ազ­գա­յին ճա­կա­տի՝ իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո, ո­րը սկզ­բում պաշտ­պա­նում էր Հեյ­դար Ա­լիևի թեկ­նա­ծու­թյու­նը և ղե­կա­վար­վում նրա կող­մից։


Որ հա­յերն ի­րենց պատ­մու­թյան ըն­թաց­քում մեծ ցն­ցում­նե­րի են են­թարկ­վել, աշ­խար­հով մեկ ճա­նաչ­ված փաստ է։ Հա­յե­րին կո­տո­րել են, բռ­նու­թյամբ ար­տաք­սել ի­րենց պատ­մա­կան տա­րածք­նե­րի մեծ մա­սից, հե­տա­գա­յում այդ տա­րածք­նե­րում բնա­կեց­վել են թր­քա­խոս ցե­ղեր, ո­րոնք ստեղ­ծում էին բնա­կա­վայ­րեր և յու­րաց­նում հայ­կա­կան հո­ղե­րը։ Այն­տեղ այդ­պես էին հայ­տն­վում թր­քա­կան տե­ղա­նուն­նե­րը և մո­ռաց­վում նախ­կին հայ­կա­կան­նե­րը։ Նույ­նիսկ ո­րոշ քա­ղաք­նե­րի թուր­քե­րեն ան­վա­նում­նե­րը կրում էին հա­յե­րեն ժա­ռան­գու­թյու­նը։ Օ­րի­նակ, «Ղա­րա­քի­լի­սա» տե­ղա­նու­նը թուր­քե­րե­նից թարգ­ման­ված նշա­նա­կում է «սև ե­կե­ղե­ցի»։ Տա­րա­ծաշր­ջա­նում XI դա­րից զանգ­վա­ծա­բար հայ­տն­ված օ­ղուզ թուր­քե­րը ե­կե­ղե­ցի­ներ չէին կա­ռու­ցում և քրիս­տո­նյա­ներ չէին. սև քա­րից այդ ե­կե­ղե­ցի­նե­րը կա­ռուց­վել էին նրանց հայ­տն­վե­լուց շատ ա­ռաջ։ Եվ Հա­յաս­տա­նի տա­րած­քում այդ­պի­սի տե­ղա­նուն­նե­րը հայ­տն­վել են ար­դեն տա­րա­ծաշր­ջա­նում օ­ղուզ թուր­քե­րի հայ­տն­վե­լուց հե­տո, ո­րոնք քա­ղաքն ի­րենց ձևով են ան­վա­նել այն պատ­ճա­ռով, որ այն­տեղ ար­դեն ե­ղել է սև քա­րից կա­ռուց­ված ե­կե­ղե­ցի։ Զանգ­վա­ծա­յին գաղ­թե­րը և հա­յե­րի տե­ղա­հա­նում­նե­րը ե­ղել են ոչ միայն XX դա­րի սկզ­բին։ Պատ­մու­թյու­նից հա­վաս­տի հայտ­նի է, որ սել­ջուկ­նե­րի (օ­ղուզ թուրք­մեն­նե­րի ցե­ղե­րից մե­կը) կող­մից Հա­յաս­տա­նի նվա­ճու­մը մե­ծա­ծա­վալ ար­տա­գաղթ ա­ռա­ջաց­րեց։ Այդ ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի հյու­սի­սա­յին շր­ջան­նե­րից բազ­մա­թիվ հա­յեր գաղ­թե­ցին Թիֆ­լիս։ Վրաս­տա­նի Դա­վիթ IV Շի­նա­րար թա­գա­վո­րի օ­րոք (1089-1125) մեծ քա­նա­կու­թյամբ հա­յեր Թիֆ­լիս տե­ղա­փոխ­վե­ցին հա­յոց նախ­կին մայ­րա­քա­ղաք Ա­նիից և նրա շր­ջա­կայ­քից։ Թա­մար թա­գու­հու օ­րոք (1184-1213) հա­յերն ար­դեն մեծ դեր էին խա­ղում Թիֆ­լի­սում։ XIII դա­րի երկ­րորդ կե­սում Թիֆ­լի­սի հա­յե­րի մա­սին հա­ղոր­դել է Մար­կո Պո­լոն։ XIV դա­րում Հա­յաս­տա­նը թուր­քե­րի կող­մից գրավ­վե­լու պատ­ճա­ռով հա­զա­րա­վոր հա­յեր ստիպ­ված տա­րագր­վե­ցին Վրաս­տան՝ նշա­նա­կա­լի զանգ­ված ստեղ­ծե­լով Թիֆ­լի­սում և շր­ջա­կա տա­րածք­նե­րում։ Այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում ստեղծ­վում է հայ բնակ­չու­թյան հին խա­վը վրա­ցի­նե­րի շր­ջա­նում։ «Գրե­թե ան­հա­վա­նա­կան, բայց և հա­վաս­տի է, որ 1803 թ. Թիֆ­լի­սում կար 2700 տուն, ո­րոն­ցից ա­վե­լի քան 2500-ը պատ­կա­նում էին հա­յե­րին։ Այս­պի­սով, մայ­րա­քա­ղա­քը լիո­վին հայ­կա­կան սե­փա­կա­նու­թյուն էր»,- ըն­դգ­ծում է Մ. Վլա­դի­կի­նի «Կով­կա­սում ճա­նա­պար­հոր­դու­թյան ու­ղե­ցույց և զրու­ցա­կից»-ը (Մոսկ­վա, 1885)։ Կով­կա­սի փո­խար­քա­յի գրա­սե­նյա­կի հրա­տա­րա­կած «1849 թ. կով­կա­սյան օ­րա­ցույ­ցը» (1848 թ.) հայտ­նում է. «Թիֆ­լի­սի գրանց­ված բնա­կիչ­նե­րի թի­վը հաս­նում է 27000-ի, ո­րոն­ցից 16890 հայ, 4185 վրա­ցի, 440 կա­թո­լիկ, 440 թա­թար (այ­սինքն՝ ներ­կա­յիս ադր­բե­ջան­ցի-Զ. Ի), 70 հույն, ե­կե­ղե­ցա­կան գյու­ղա­ցի՝ 1120 հայ, 530 վրա­ցի, կալ­վա­ծա­տի­րոջ գյու­ղա­ցի՝ 1570 հայ, 750 վրա­ցի, 10 կա­թո­լիկ, 10 թա­թար։ Թիֆ­լի­սի բնա­կիչ­նե­րը հիմ­նա­կա­նում զբաղ­վում են առևտրով և ար­հեստ­նե­րով։ Ար­հես­տա­վոր­նե­րը հիմ­նա­կա­նում հա­յեր են. 1845 թ. տվյալ­նե­րով՝ 1926 ար­հես­տա­վոր­նե­րից 1448-ը հայ են»։


Բե­րե­լով այս տվյալ­նե­րը՝ մենք ա­մենևին չենք պն­դում, թե Թբի­լի­սին հին հայ­կա­կան հող է, և հա­յե­րի ա­ռաջ­նորդ­ներն էլ նման բան չեն հայ­տա­րա­րում։ Այդ­պի­սի բան ա­նում է ա­ռայժմ միայն Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը։ Մենք պար­զա­պես օ­րի­նակ­ներ ենք բե­րում, թե ին­չի պատ­ճա­ռով են հա­յե­րը լքել ի­րենց օ­ջախ­նե­րը և նպաս­տել քա­ղաք­նե­րի զար­գաց­մա­նը այլ եր­կր­նե­րում, օ­րի­նակ, հենց նույն Ի­րա­նում և Թուր­քիա­յում։ Դեռ Ի­րա­նում Սե­ֆյան­նե­րի տի­րա­պե­տու­թյան ժա­մա­նակ, XVI դա­րում, Աբ­բաս I շա­հը ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի տա­րած­քից մե­ծա­քա­նակ հա­յե­րի գաղ­թեց­րեց Ի­րա­նի խոր­քե­րը։ Նրանց տե­ղը բնա­կեց­վում էին թուր­քա­կան և ո­րոշ տե­ղե­րում ան­գամ քր­դա­կան քոչ­վոր ցե­ղեր։ Արևե­լյան Հա­յաս­տա­նից Ի­րան գաղ­թեց­ված հա­յե­րի քա­նա­կը, տար­բեր տվյալ­նե­րով, մոտ 250-300 հա­զար էր։ Այդ գաղթն ու­ներ նաև տն­տե­սա­կան բնույթ, քա­նի որ հա­յե­րը լավ շի­նա­րար­ներ, ար­հես­տա­վոր­ներ ու առևտրա­կան­ներ էին և կա­րող էին զար­գաց­նել Ի­րա­նի քա­ղաք­ներն ու տն­տե­սու­թյու­նը։ Ի­րա­նի շա­հը չէր ու­զում, որ հա­յե­րը, որ­պես տն­տե­սու­թյան շար­ժիչ, ընկ­նեն թուր­քե­րի ձեռ­քը։ Չէ՞ որ սրանք էլ էին հա­յե­րին գաղ­թեց­նում ի­րենց են­թա­կա քա­ղաք­նե­րը՝ դրանք զար­գաց­նե­լու հա­մար։ Քոչ­վոր­ներն այդ ժա­մա­նակ քա­ղա­քա­յին ապ­րե­լա­կերպ չէին վա­րում։ Բա­ցի դրա­նից, հա­յերն ի­րենք էլ էին ստիպ­ված Օս­մա­նյան կայս­րու­թյու­նից Ի­րան տե­ղա­փոխ­վում պա­տե­րազմ­նե­րից ու քոչ­վոր ցե­ղե­րի կո­ղո­պուտ­նե­րից փրկ­վե­լու հա­մար։ Այդ գոր­ծըն­թաց­նե­րը տա­րի­ներ էին տևում։ ՈՒս­տի հա­յե­րի վե­րա­դար­ձը ի­րենց եր­բեմ­նի լքած հայ­րե­նի վայ­րե­րը նրանք ըն­կա­լում էին որ­պես պատ­մա­կան ար­դա­րու­թյան վե­րա­կանգ­նում։ Չէ՞ որ հաղ­թո­ղի ի­րա­վուն­քը նման դեպ­քում ար­դա­րա­ցիո­րեն վե­րա­բե­րում է և նրանց։ Ե­թե Իլ­համ Ա­լիևն իր ե­լույթ­նե­րում հղում է ա­նում ու­ժին, ա­պա այդ ի­րա­վուն­քը տր­ված է նաև հայ­կա­կան կող­մին»։

(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 12675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ