ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վահե Տեր-Մինասյան. Դավաճանություն է հիվանդությունից մահացող մարդու ու նրա հարազատների զգացմունքներն օգտագործելը

Վահե Տեր-Մինասյան. Դավաճանություն է հիվանդությունից մահացող մարդու ու նրա հարազատների զգացմունքներն օգտագործելը
08.06.2020 | 13:42

Բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Դավաճանության ոչ նուրբ արվեստը։
Ցավոք մեր ողջ պատմության ընթացքում դավաճանների պակաս չենք ունեցել։ Ընդ որում մարդկային այս տեսակը սովորաբար ջրի երես է դուրս գալիս հատկապես երկրի ու ազգի համար ճակատագրական պահերին։ Ավելին՝ սովորաբար իրեն սկսում է ներկայացնել որպես փրկիչ։ Երբեք, ոչ մի դավաճան չի ասել ու չի ասելու թե դավաճանում է։ Հակառակը՝ եկել է ազգը փրկելու…
Դավաճանություն է պետական, ռազմական գաղտնիքների բացահայտումը:
Դավաճանություն է, թշնամիներին ՙգլխի գցելը՚, թե սրանք թուլացել են ու հարձակվելու ճիշտ ժամանակն է, դե մենք էլ ինչով կարողանանք կօգնենք:
Դավաճանություն է Երկրի համար ծանր օրերին վարձու լրատվամիջոցում հոդված պատվիրելն ու գրելը:
Դավաճանություն է Երկրի համար ծանր պահին ՙընդդիմություն խաղալը՚։ Պատերազմական երկրում ընդդիմությունը կանգնում է ազգի ու իշխանության կողքին ու թիկունքից դանակ չի խրում։
Դավաճանություն է Երկրի լեգիտիմ ընտրված գերագույն հրամանատարին ու նրա թիմին հայհոյելը։
Դավաճանություն է հիվանդությունից մահացող մարդու ու նրա հարազատների զգացմունքներն օգտագործելը, հատկապես այն մարդկանց կողմից, ում օրոք երկրից միլիոնից ավելի մեր հայրենակից հեռացավ…
Դավաճանություն է ամիսներով տուն չգնացող բժշկի, սահմանին կանգնած զինվորի, առավոտից գիշեր հող մշակող գյուղացու, կոպեկներով աշխատող ուսուցչի ու բանվորի, Երկրի ու Հայրենիքի հանդեպ։
Հ.Գ.
Անշուշտ իշխանությունը թույլ է տալիս բազմաթիվ սխալներ, որոնց մասին, անշուշտ. պետք է խոսել, ինչի համար, անշուշտ, պետք է քննադատել և առաջարկներ ներկայացնել։ Անշուշտ ցանկացած իշխանության պետք է զսպել, բայց երբեք ու երբեք չի կարելի դավաճանել…»։

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ