ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Շենգենի գոտու արտաքին սահմանները կբացվեն հուլիսի 1-ից հետո

Շենգենի գոտու արտաքին սահմանները կբացվեն հուլիսի 1-ից հետո
07.06.2020 | 11:15

Շենգենի գոտու բնակիչները կարող են ազատ տեղաշարժվել հունիսի 15-ից՝ որոշումը հունիսի 5-ին ընդունել են ԵՄ ներքին գործերի նախարարները՝ համատեղ նիստում, նրանց միացել են Շենգենի գոտու մյուս երկրները, որ ԵՄ անդամ չեն: Բացառություն կլինի Իսպանիան, որ իր սահմանները Շենգենի գոտու համար կբացի հուլիսի 1-ից ոչ շուտ: Մինչև հուլիսի 1-ն է հետաձգվել նաև ԵՄ-ի ու Շենգենի գոտու արտաքին սահմանների բացումը: ԵՄ 27 նախարարները վճռել են, որ արտաքին սահմանների ամբողջական բացումը կարող է քննարկվել միայն Շենգենի գոտում ներքին վերահսկողության վերացումից հետո: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը աջակցություն է հայտնել Շենգենի գոտու ներքին սահմանների բացմանը, բայց նախազգուշացրել է, որ Ֆրանսիան 14 օրյա կարանտին է սահմանելու այն երկրների քաղաքացիների համար, որ 14 օրյա կարանտին կսահմանեն Ֆրանսիայից դուրս եկողների համար: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ ԵՄ ներքին սահմանների բացումը պետք է ընդունել հունիսի 15-ից հետո: Իտալիան բացել է սահմանները Շենգենի գոտու բնակիչների համար հունիսի 3-ից: Հունաստանը հրապարակել էր 29 երկրների ցանկ, որոնց քաղաքացիները կարող են հունիսի 15-ից հանգստանալ Հունաստանում: Ցուցակում չկային պանդեմիայից առավել տուժած երկրները՝ Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա: Հետո ցանկը վերանայվեց: Կանխարգելման և հիվանդությունների վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ հունիսի 5-ին ԵՄ երկրներում, Իսլանդիայում, Նորվեգիայում, Լիխտենշտեյնում, Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 423 645 դեպք: Մահերի ընդհանուր թիվը՝ 168 400: COVID-19-ի հետևանքներից ամենշատ մահերը եղել են Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Բելգիայում:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայում կորոնավիրուսի համաճարակը հիմա վերահսկողության տակ է և եթե այդ բարենպաստ սցենարը շարունակվի (որի բոլոր նախադրյալները կան), հուլիսի կեսից երկիրն իրեն թույլ կտա վերադարձ սովորական կյանքին՝ վկայում են COVID-19-ի կառավարական Գիտական խորհրդի զեկույցի վերջին տվյալները: «Վիրուսը շարունակում է շրջանառվել, հատկապես մի քանի շրջաններում, բայց տարածվում է դանդաղ: Մենք ունեցել են 80 000 նոր դեպք ամեն օր մարտի սկզբին՝ մինչև կարանտինի հայտարարումը, իսկ այսօր հաշվում ենք 1000 դեպք»՝ հունիսի 5-ին France Inter-ի եթերում հայտարարել է Գիտական խորհրդի նախագահ Ժան-Ֆրանսուա Դելֆրեսին: Նա ընդգծել է, որ համաճարակի հետագա վերահսկողության համար իշխանություններն ունեն անհաժեշտ գործիքները՝ տեստեր, հիվանդների մեկուսացման համակարգ և նրանց շփումների բացահայտում, բավարար տեղեր հվանդանոցներում:


Ժան-Ֆրանսուա Դելֆրեսին ասել է, որ Գիտական խորհուրդը նախապատրաստել ևս 3, նվազ բարենպաստ սցենարներ, որ շարադրված են խորհրդի վերջին զեկույցում և ներկայացվել են նախագահին ու կառավարությանը հունիսի 2-ին, հրապարակվել են հունիսի 4-ին:
Չորրորդ սցենարը՝ համաճարակի վրա վերահսկողության կորուստը, խորհրդի փորձագետների կարծիքով, ամենաքիչ հավանականն է: Նա իշխանություններից պահանջում է դժվար լուծումներ՝ ներառյալ ընտրության անհրաժեշտություն երկրորդ համընդհանուր կարանտինի և այլ կարևոր ընդհանուր խնդիրների միջև՝ տնտեսական ու սոցիալական: Այդ սցենարը կնշանակի համաճարակի դեմ պայքարի ձախողում: Le Parisien-ին հարցազրույցում պրոֆեսոր Դելֆրեսին ասել է. ՙԻնչ էլ լինի, մենք չենք կարող նորից համընդհանուր կարանտին մտցնել Ֆրանսիայում»: Նա ընդգծել է, որ ՙառաջին անգամ (մարտի 17-ից մայիսի 11-ը) դա անխուսափելի էր, բայց գինը չափազանց բարձր էր»: Երկրորդ կարանտինը, անտարակույս, ՙբնակչությունը չի ընդունի, տնտեսական հետևանքները լուրջ կլինեն և անգամ սանիտարական տեսակետից անցանկալի է,- հավատացրել է գիտական խորհրդի նախագահը:-Բացի Covid-ը կան մնացած բոլոր հիվանդությունները, որոնց ախտորոշումն առանց այդ էլ ուշացվել է կարանտինի պատճառով»:
Երրորդ սցենարը նախատեսում է ՙհամաճարակի պրոգրեսիվ, բայց ավելի հանգիստ վերսկսում», որի դեպքում «ցուցանիշները կվատանան առանց վարակվածների շղթաների բացահայտման հնարավորության, առավելևս՝ վերահսկողության»: Դա կպահանջի քայլեր կատարել շրջանային մակարդակում, կամ վատագույն դեպքում՝ ազգային:


Երկրորդ սցենարը «կրիտիկական կլաստերների ի հայտ գալն է, որ թույլ է տալիս վախենալ վարակվածության շղթաների և բուն համաճարակի վրա վերահսկողության կորստից», որ կպահանջի խիստ, բայց լոկալ քայլեր: Առաջին և առավել բարենպաստ սցենարը՝ համաճարակը երկրում վերահսկողության տակ է նույնիսկ առանձին ՙլոկալ կլաստերների գոյությամբ, որ նույնպես վերահսկվում են»: «Մենք կարծում ենք, որ № 1 еսցենարը, իմա՝ համաճարակի վերահսկողությունը առավել հավանականն է: Դա կարանտինի արդյունքն է և, հավանաբար, հետևանքն է նրա, որ վիրուսը զգայուն է ջերմության առանձին դրսևորումների նկատմամբ»՝ ասել է պրոֆեսոր Դելֆրեսին France Inter-ի եթերում: Նա խնդրել է ՙբոլոր համերկրացիներին, նույնիսկ ամենալավատեսական սցենարի դեպքում (երբ համաճարակը վերահսկվում է) շարունակել համաճարակի դեմ պայքարի բոլոր միջոցները պահպանել»: Այդ միջոցները թվարկված են զեկույցում՝ արգելքային միջոցառումների խիստ պահպանում և վերահսկողության միջոցների պահպանում ամբողջ բնակչության շրջանում: ՙԱրգելքային միջոցառումները» ֆիզիկական տարածությունն է (սոցիալական տարածություն անվանումը խորհուրդ չի տալիս կիրառել Ֆրանսիայի ակադեմիան), հասարակական վայրերում դիմակ կրելը, «եթե հնարավոր չէ տարածություն պահել»: (Վիրուսի մասին բոլոր նոր գիտելիքները թույլ են տալիս խորհուրդ տալ դիմակները օգտագործել հասարակական վայրերում և պարբերաբար օդափոխել փակ տարածքները»՝ նշված է Գիտական խորհրդի զեկույցում, որին անդամակցում են 11 փորձառու փորձագետներ):
Վերահսկողության միջոցները զեկույցի հեղինակները որոշարկել են ՏԵՍՏԱՎՈՐԵԼ-ԲԱՑԱՀԱՏԵԼ-ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼ շղթայով: Բացահայտելը ենթադրում է գտնել նրանց, որ շփումներ են ունեցել հիվանդների հետ: Թեպետ հիմա իրավիճակը վերահսկողության տակ է, Գիտական խորհուրդը նախազգուշացնում է՝ իշխանությունները պետք է պատրաստ լինեն 4 սցենարներից յուրաքանչյուրին:


Անբարենպաստ գործոններից նշվում են ՙցածր հավաքական իմունիտետը» Ֆրանսիայում, և գիտելիքների սակավ ծավալը կորոնավիրուսի մասին: Զեկույցում նշվում են մի քանի կարևոր տվյալներ, որ ստացվել են երկրում կատարված ուսումնասիրություններից.
*80-ից մեծերի դեպում COVID-19-ից մահացությունը 15% է, մինչև 60 տարեկանների դեպքում՝ 0,3%: Ֆրանսիայում 28 119 մահացածներից (մայիսի վերջի տվյալներով), 20 949-ը 80-ից մեծ են եղել, մինչև 19 տարեկաններից մահացել է 6-ը:
*հավելյալ կշռի դեպքում մահացության ռիսկը մեծանում է 12 անգամ:
*Կորոնավիրուսից միջին մահացությունը Ֆրանսիայում (42,49 տոկոս 100 000 բնակչից) նշանակալից բարձր է ԱՄՆ-ից (30,02) որ COVID-19-ից մահերի ընդհանուր թվով առաջին տեղում է:


Առաջին անգամ ուզում եմ ֆրանսիացի լինել և ուզում եմ, որ Հայաստանում էլ.
1.Ստեղծվի կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական գիտական խորհուրդ
2.Գիտական խորհուրդը մշակի կորոնավիրուսի դեմ պայքարի սցենարներ
3.Կառավարության որոշումները հիմնվեն ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ եզրակացությունների վրա:
4.ՀՀ ԳԱԱ-ն գոնե ինչ-որ տեսակետ հայտնի կորոնավիրուսի մասին, թեկուզ հայտարարի, որ սկիզբ է առել Ուհանից, բայց ԻՆՉ-ՈՐ խոսք ասի:
5.Վերջապես նշանակվի ՀՀ գլխավոր համաճարակաբան:
6.ՀՀ վարչապետը դադարեցնի իր ճեպազրույցները համարել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց, և դադարի լինել առողջապահության նախարարի մամլո խոսնակ, որ ներկակացնում է կորոնավիրուսի հաշվապահությունը:
7. Պարետատան նիստում վերջապես քննարկվի այլ երկրներից օգնություն խնդրելու հարցը, հայտարարությունը, որ քայլում ենք դժոխքի միջով, դա է պահանջում:
Դիլետանտությունը մեզ կարող է դարձնել աշխարհի այն երկիրը, որտեղից կորոնավիրուսը կհեռանա վերջինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ