ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Բուն ամերիկացիները կիսու՞մ են իրենց դեսպանի տեսակետը

Բուն ամերիկացիները կիսու՞մ են իրենց դեսպանի տեսակետը
14.06.2024 | 10:27

Ազգային ժողովի ներսում և դրսում՝ համապատասխանաբար պատգամավորներին (վերջիններիս «բարի» ավանդույթի ուժով հիմնականում՝ հարվածում էին թիկունքից) և խաղաղ ցուցարարներին բացահայտ ապօրինի միաժամանակյա բռնությունների ենթարկելու դեպքերը գնահատելիս, ԱՄՆ-ի դեսպանը խաղաղ ցուցարարներին կոչ արեց լինել պատասխանատու, իսկ ոստիկանության հասցեին հնչեցրեց վերացական խրախուսական խոսք: Ավելի ազնիվ էին պատգամավորները, նրանք պարզապես խոստովանեցին, որ գրկել և շարունակելու են գրկել իրենց ոստիկաններին: Չնայած սադրիչների ջանքերին, խաղաղ ցուցարարներին և կազմակերպիչներին հաջողվեց կանխել դեպքերի էլ ավելի աղետալի սցենարները:

Հ.Գ. Կուզենայի իմանալ՝ բուն ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, իրենք ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողվրդավարություն:

Հ.Գ. Այսպես կոչված, քաղաքական ուժեր, լռության ուխտ եք ընդունե՞լ: Լինելով կառավարության անդամ՝ չեմ վարանել մարտիմեկյան դեպքերի մեղավորներ համարել ինչպես ցուցարարներին, այնպես էլ ոստիկանությանը, հիմա էլ եմ այդ կարծիքին, դուք լռեք՝ շուստրիության կանոններով:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2766

Մեկնաբանություններ