ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Мелочь, но приятно

Мелочь, но приятно
10.03.2009 | 00:00

ԱՆՍՈՎՈՐ ՄԻՋԱԴԵՊ
Նախորդ շաբաթ օրը Ազգային ժողովի վաղամեռիկ պատգամավորի տարելիցը նշելու համար «Թոխմախի» գերեզմանոց էին այցելել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, այդ թվում՝ նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Հիշատակի արարողությունն ընթանում էր առավել քան հավուր պատշաճի՝ հայկական ավանդույթի բոլոր կանոններով, և կարիք չէր լինի անդրադառնալ դրան, եթե տեղի չունենար մի կողմից՝ ցավալի, մյուս կողմից՝ մեր իրականության համար բավականին անսովոր միջադեպ։

Տխուր առիթով «Թոխմախի» գերեզմանոց այցելած երևանցիները գիտեն, թե ինչ վտանգավոր իջվածքներ են դարանում այստեղ ոտքի տակ չնայող անզգույշ հետիոտնին։ Այս անգամ այդ անզգույշը Երևանի քաղաքապետարանի աշխատակից, խոշորամարմին Խաժակ Կարայանն էր, ով հանկարծակի ցած է գլորվել երկու մետր բարձրությունից՝ սեփական մարմնի ծանրության տակ կոտրելով ոտքերը (ի դեպ, երեկ նա բարդ վիրահատության է ենթարկվել)։ Դժվար է ասել՝ Գագիկ Բեգլարյանից զատ այս «գահավիժումը» որևէ մեկը նկատե՞լ է, թե ոչ, սակայն փաստը մնում է փաստ, որ հենց քաղաքապետն է անմիջապես նետվել օգնության՝ ցած թռչելով նույն չարաբաստիկ բարձրությունից ու ենթարկելով իրեն լուրջ վնասվածք ստանալու վտանգին։ «Неотложка»-ի դերն իր վրա վերցրած Բեգլարյանը փորձել է միայնակ վեր բարձրացնել ծանրամարմին աշխատակցին, սակայն տեսնելով, որ դա անհնար է, օգնության է կանչել փոքր-ինչ հեռվում շիրմաքարի մոտ խմբվածներին, ովքեր կա՛մ իրոք չեն լսել նրա ձայնը, կա՛մ իրենց խուլի տեղ են դրել։ Արձագանքել են երկուսը միայն, և երեքով տուժածին տեղափոխել են պատգարակի վրա։
Թվում է՝ ի՞նչ մի արտառոց բան է տեղի ունեցել, որ. փորձանքի մեջ ընկած մարդուն Երևանի քաղաքապետն առաջին օգնությունն է ցույց տվել։ Այդպես է, սակայն մի փոքրիկ նրբություն կա, որն ապշեցրել է հենց իրեն՝ փորձանքի մեջ ընկած Կարայանին։ Բանն այն է, որ նա Կենտրոն համայնքի վերջին ընտրություններում աշխատում էր Գագիկ Բեգլարյանի դեմ, քանի որ նրա հիմնական մրցակից Արարատ Զուրաբյանի շտաբի անդամ էր, և այս միջադեպն էլ արտասվելու չափ հուզել է նրան։
Ի դեպ, նորանշանակ քաղաքապետը երեկ «առտու կանուխ» հուզել է նաև «մերիայի» բոլոր կին աշխատակիցներին, ովքեր իրենց գրասեղաններին «հայտնաբերել» են գողտրիկ ծաղկեփնջեր և մարտիության տոնական բացիկ՝ Գագիկ Բեգլարյանի ստորագրությամբ։
Ռուսները կասեին՝ «мелочь, но приятно»։
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 6963

Մեկնաբանություններ