ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Քայլիստ Հովիկը բացահայտեց Նիկոլի սուտը

Քայլիստ Հովիկը բացահայտեց Նիկոլի սուտը
16.10.2024 | 11:42

Մինչ դավաճան Նիկոլն ամիսներ առաջ Կիրանցում, Ոսկեպարում և Բաղանիսում խոստանում էր սահմանազատման և սահմանագծման արդյունքում վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքները, դավաճան Նիկոլին ծառայող Հովիկ անունով այս թյուրիմացությունը հիմա ազդարարում է, որ 10-20 տարում Ադրբեջանը ոչ մի հող հետ չի տալու:

Հարց` իսկ սահմանազատում ու սահմագծումը ձեր նման տականքներն ու՞մ համար են անում: Որ Ադրբեջանին միակողմանի հողեր զիջե՞ն:

Փաստորեն Հովիկը բացահայտեց Նիկոլի հերթական սուտը` որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքները հետ են վերադարձվելու:

Բայց այս ամենը անհայրենիք ժողջանին չի հետաքրքրում: Կարևորը տժժան անվճար համերգներին մեկ էլ ստամոքսները լցնեն ինչ-որ կերով:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ