Ռուսաստանի տարածքին հեռահար ճշգրիտ զենքերով հարվածներ հասցնելու հնարավորություն ՈՒկրաինայի ԶՈՒ-ն չունի, հետևաբար, եթե հայտարարվում է, որ ՈՒկրաինային թույլատրվում է նման հարվածներ հասցնել, ապա դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ուղիղ մտնում է կոնֆլիկտի մեջ Ռուսաստանի հետ: Եթե դա տեղի ունենա, ապա կոնֆլիկտի տրամաբանությունն ամբողջությամբ կփոխվի, իսկ Ռուսաստանը ստիպված կլինի առկա վտանգներին համապատասխան որոշումներ կայացնել։
Վլադիմիր Պուտին