Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Տեսիլք անավարտ ելքով

Տեսիլք անավարտ ելքով
03.09.2024 | 20:09

ժանգակոլոլ ու մոմախեղդ ծխոտ բուրվառ,

Կաթ կաթ կաթող, հոգնած ու հին մի մեղեդի,

Կեղծված խունկի ծակող, տտիպ մուխի միջով

ՈՒրուի պես դողդոջ քայլող մա՞րդ, թե նկար,

Հիշո՞ց, ծաղրա՞նք, թե՞ ահալի,

Պատգամ իբր, խրատ որպես ՝

Քահանան է հազիվ երգում:

Ո՞վ ինձ բերեց, ինձ՝ անոտիս առտուն կանուխ

Այս կիսավեր անիրակա՞ն, թե՞ իրական

Սրբատեղին իբր զորեղ,

Անդորր հոգու ու սփոփանք մարդկանց բերող

Կարեկցարան;

Ձայնս սակայն ինձ չի հասնում.

- Տեր իմ, Տեր իմ...

Ո՞վ չի թողնում ես աղոթեմ,

Լույսի փոշոտ շեղբի միջով

Չարտաբերված խոսքերը իմ

Փլեկ պատի նեղ անցքին են կարծես հասնում

Եվ դուրս մղվում դեպի երկինք:

Զուր եմ փորձում ես աղոթել, ձայնս չկա,

Լուռ տքնանքով Տիրոջ գութն եմ փորձում շարժել...

-Հեյ, հաշմանդամ, ու՞մ հետ ես դու եկել այստեղ,-

Քահանան է հանկարծ ֆշշում, սխտորահոտ շնչով խենեշ:

-Թող քեզ տանի, ռադ եղեք, առավոտ շուտ

Էլ գործ չունեմ, աղոթք ասեմ ու զբաղվեմ ես ձեզանով...

Արունլվիկ ու կատաղի՝ փրչոտ միրուքն իր քորելով

ՈՒ կեղտակուր իր փարաջան մի կողմ թողած,

Տիրոջ ծառան փութով գնաց,

Ինձ թողնելով խավար, զարզանդ այս մատուռում...

02. 09. 2022 թ.

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ