Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Փաշինյանի գռեհիկ հաշվարկը

Փաշինյանի գռեհիկ հաշվարկը
05.08.2024 | 16:11

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը, ում նկատմամբ բռնություն էր գործադրվել պարեկային ծառայողների կողմից, սակայն հենց նրա նկատմամբ էին մեղադրանք հարուցել՝ դատարանի որոշմամբ չի կալանավորվել: Դատարանը (Ն. Բաղդասարյան) մերժել է քննչականի միջնորդությունը:

Իմ շատ գործընկերներ վստահ են, որ դատարանի իրավաչափ որոշումից հետո իրական մեղավորները՝ կարգազանց պարեկները, կպատժվեն:

Ես ամենևին նման լավատեսություն չունեմ:

Արցախցի երիտասարդը, ինչքան հասկացել եմ, «պատժվել» է Հայաստանում առկա, այսպես կոչված, ղարաբաղաֆոբիայի պատճառով:

Իսկ ղարաբաղաֆոբիայի հրահանգը գալիս է քաղաքական իշխանությունից, որն այդ գծին հավատարիմ կմնա այնքան, քանի այն քաղաքական դիվիդենտ է ապահովում:

Սակայն այս հարցում մինչև վերջ անկեղծ լինել է պետք:

Հայաստանում ղարաբաղաֆոբիայի ծիլեր շատ վաղուց են առաջացել՝ դեռ «Հայկական Թերմիդորից» (1998-ի պալատական հեղաշրջում) հետո, երբ արցախյան ծագում ունեցող նախագահների, մեղմ ասած, չմտածված քաղաքականության պատճառով աստիճանաբար անջրպետ առաջացավ հայաստանցիների և արցախցիների միջև:

Նիկոլ Փաշինյանը գռեհիկ ձևով շահագործում է այդ հանգամանքը: Պատահական չէ, որ նա «մարսեց» անգամ Արցախի կործանումը, հիմա էլ չի վարանի գնալ նույնիսկ եղբայրասպան բախումների՝ հայաստանցի- արցախցի անջրպետը տարածելով կենցաղային հարաբերությունների վրա:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 4627

Մեկնաբանություններ