ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. ՖԲ- ում նոր հեքիաթ է քննարկվում

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. ՖԲ- ում նոր հեքիաթ է քննարկվում
27.11.2015 | 14:35

Իբր քիչ էին «վիլսոնյան իրավարար վճռի» մասին հեքիաթները, հիմա էլ ՖԲ - ում նոր հեքիաթ է քննարկվում այն մասին, թե իբր 1921 թվականի ռուս - թուրքական եղբայրական պայմանագիրը 25 տարին մեկ թարմացվում է: Եվ ահա մոտեցել է թարմացնելու ժամկետը: Հարգելիներս, եթե դա անգամ ճիշտ է, ապա դեռ 6 տարի կա, որ այդ պայմանագիրը թարմացվի չորրորդ անգամ: Առաջարկում եմ հետևել և տեսնել, թե այդ վեց տարիների ընթացքում քանի անգամ են իրար վրա հոխորտալու և քանի անգամ են ողջագուրվելու թուրքերն ու իրենց եղբայր «թուրքերը»: Գոհ եղեք, որ գոնե մեր հաշվին չողջագուրվեն: Իսկ «վիլսոնյան իրավարար վճիռը»... Մեկ էլ, որ դրա մասին լսեք, հիշեք, որ 1920 թվականի նոյեմբերի 25 - ին Հայաստանի Հանրապետությունն ինքն է պաշտոնապես հրաժարվել Սևրի պայմանագրից: Թուրքերի հետ այդ հրաժարման պայմանագիրը կնքել են Խատիսյանը, Գյուլխանդարյանը և Ղորղանյանը:

Դիտվել է՝ 2284

Մեկնաբանություններ