Իմ հայրենիքը Հայաստանն է. իմ արյան մեջ ծովից ծով Հայաստանի չլռող տրոփյունն է:
Ես արցախցի եմ, սյունեցի եմ, սասունցի, մշեցի եմ… և իմ երակներով հոսում է հավերժահայի արյունը:
Ես մարշալ եմ, գեներալ եմ, սպա եմ, ես հայրենյաց զինվոր եմ:
Երկրիս սահմաններն իմ պատիվն ու նամուսն են… և ենթակա չեն առք ու վաճառքի:
Իմ նախնիների հիշատակներով նշխարված հողը իմ խիղճն է. որ շան ու գելի բերան տալը նույնն է, թե չապրել:
Իսկ ես ապրել եմ ուզում, իմ բաժին երկիրը չպղծված եմ ուզում:
Աներազ, անհեքիաթ, անհող, անհայրենիք, անազգ, անաղոթք միջին սեռի սերունդ… Սա չէ հավերժահայը. այս «հայ»-ին ասենք՝ Ո՛Չ:
Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ
Հ.Գ.
Բոլոր ընթերցողներիս՝
խորապես զգացված եմ և շնորհակալ: