«Մրջյունի մոտ գնա, ո՛վ ծույլ, կամ մեղվի մոտ գնա, տես թե ինչպե՜ս գործունյա է»: Այս պատճառով է Քրիստոս ծուլացողներին ասում. «Ինչու՞ եք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»: Պետք է Տիրոջ այգին մշակել երկու պատճառով. նախ, որովհետև այս այգու տանուտերն Աստված է և խիստ մտահոգված է մշակներ վարձելու համար, այս պատճառով մշտապես մշակներ վարձելու է ելնում: Այգին Աստծո եկեղեցին է, և ոմանք ասում են, թե սկսած Աբելից մինչև վերջին արդարները, որքան սրբեր, որ եղել են, այնքան էլ Աստծո այգու մշակներն են: