ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Համընդհանուր բայղուշության մրցավազք է սկսվել

Համընդհանուր բայղուշության մրցավազք է սկսվել
19.08.2023 | 08:01

Սոցիալական ցանցերում և մամուլում գրառումների և հրապարակումների 99% -ը ողբ է հիշեցնում: Հասկացանք, որ ծանր ժամանակներ ենք ապրում, որ Արցախը փորձում են դատարկել, որ պատերազմի վտանգ կա: Այս իրավիճակը, սակայն, չի արդարացնում ամեն ինչ սևով ներկելու և հուսահատության ու գահավիժման մթնոլորտ ստեղծելու համընդհանուր մոլուցքը, որը հակապետական և հակաազգային է: Կարծես մի աներևույթ ձեռք փորձում է համընդհանուր հիասթափության ալիք բարձրացնել և ,,փախեք՝ փրկվեք լոզունգով պարուրել մարդկանց: Դժվարություններն ու մարտահրավերները, իհարկե, չպետք է ծածկել և քողարկել, բայց քարոզել ազգային կործանման գաղափարը՝ անթույլատրելի է: Մեր փոքրիկ հայրենիքում այնքան լավ բան կա, այնքան լուսավոր մարդիկ կան, այնքան մեծ բարոյական արժեքներ կան, որ շատ ավելին են նույնիսկ մեծ երկրների հետ համեմատ: 35 տարի ուսանողական միջավայրում աշխատելով՝ ես տեսնում եմ հոգու այն մեծ օվկիանոսը, որ ունեն մեր երիտասարդները: Կարծես համընդհանուր բայղուշության մրցավազք է սկսվել: Ժողովուրդ ջան, սկսեք նաև լավ բաներ գրել: Լավ, թե վատ, այս երկիրն է մեզ բաժին հասել: Ես հավատում եմ հայոց հայրենիքի ապագային: Հայ մարդու աշխատասիրությունը անգերազանցելի է: Ապագայի հիմքը սա է: Աշխարհի ամենալավ երկիրը Հայաստանն է, մի հեռացեք, հետ արեք:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2884

Մեկնաբանություններ