Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Պետք չէ իշխանությանը մոտ թողնել անկիրթներին

Պետք չէ իշխանությանը մոտ թողնել անկիրթներին
24.05.2024 | 14:56

Կրթությունը մարդու որակի վրա շատ է ազդում։ Համաձայն եմ, որ կան նաև կրթված սրիկաներ, բայց, մեծ հաշվով, կրթված մարդը ավելի շրջահայց է, ավելի խոհեմ է, ավելի նրբանկատ է, ավելի քննադատ է ինքն իր նկատմամբ, ավելի հարգալից է այլակարծությանը։

Այս ամենը չի կարող լինել անկիրթ մարդու մեջ, իսկ անկիրթ մարդ կարող է լինել նույնիսկ համալսարանական դիպլոմ ունեցողը, ում համար կարևոր է բացառապես սեփական «կլուբային» կյանքը։ Էս տեսակ մարդիկ, հանուն իրենց բարեկեցության, կարող են անգամ Հայրենիք ուրանալ։ Դրա համար, պետք չէ երբեք իշխանությանը մոտ թողնել անկիրթներին։ Պատահական չէր, որ դարեր շարունակ աշխարհը կառավարվել է թագավորական ընտանիքներով, քանի որ հանուն անձնական բարեկեցության չի եղել գաղափարը, այլ՝ թագավորության հզորության։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2811

Մեկնաբանություններ