Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Վարչապետի կողքին եմ մինչև վերջ»

«Վարչապետի կողքին եմ մինչև վերջ»
20.05.2024 | 19:46

Այս տխմար` «Վարչապետի կողքին եմ մինչև վերջ», արտահայտությունը հանդիպում է տասնյակ հազարավոր ֆեյքերի էջերում։
Հեղինակների անձերը չեմ ուզում մանրամասն քննարկել, որովհետև գերակշռող մեծամասնությամբ դրանք վատ կյանքից մաշված, կրթական շատ ցածր ցենզով, իմացության իսպառ բացակայությամբ գոյեր են և իրենց անգրագիտության պատճառով մտել են վտանգավոր վիճակի մեջ։
Ինչու՞ և ի՞նչ վտանգ է նրանց դարանակալել:
Որպեսզի հասկանանք, բոլորիդ հրավիրում եմ հետպատերազմյան Գերմանիա, որը 1945 թվականի մայիսի 9-ից հետո հայտնվել էր հաղթող դաշնակիցների տիրապետության տակ:
Դաշնակիցները սկսեցին դենացիֆիկացիայի գործընթաց, որի հիմնական նպատակը նացիոնալ-սոցիալիզմի, ֆաշիզմի արմատախիլ անելն էր։
Մի քանի հարյուր հազար մարդ հայտնվեցին համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նրանց գործերը սկսեցին քննել անգլիական, ամերիկյան, ֆրանսիական և խորհրդային ռազմական քննիչներն ու դաշտային դատարանները։
Ձերբակալված անձանց տրամադրվեց 131 հարցից բաղկացած հարցաշար, որոնց քննարկման և արխիվների տվյալների հետ համադրման արդյունքում, կասկածյալներն ըստ իրենց մասնակցության և հանցանքների ծանրության բաժանվեցին չորս խմբերի։
1. Գլխավոր ծանր հանցագործներ,
2. միջին ծանրության հանցագործներ, մեղսակիցներ,
3. երկրորդական հանցագործներ,
4. ուղեկցողներ, կամ անվանական հանցագործներ:
Հատկապես հետաքրքիր էր չորորդ կետում ներառված մարդկանց հարցը։ Դրանք այն մարդիկ էին,ովքեր ծառայել էին ֆաշիստական կազմակերպություններում, պետական հիմնարկներում, հանրային տարատեսակ աջակցություն էին հայտնել ֆաշիստներին, կրել էին հիտլերական ատրիբուտներ, վճարել էին անդամավճարներ, ելույթներ էին ունեցել ի շահ ֆաշիստների, մատնել էին հակաֆաշիստներին։
Ինչպե՞ս կարգավորվեց դաշնակիցների կողմից այսպես կոչված «ուղեկից» մեղավորների հարցը։
Դրանց մեծ մասը հեռացվեց աշխատանքից, նրանց արգելվեց հետագայում մասնակցել ընտրություններին, սահմանվեցին մեծ տուգանքներ, իրականացվեց գույքի բռնագրավումը, իսկ մի ստվար զանգված էլ հայտնվեց ամեն օր երեկոյան կանչի ռեժիմում ոստիկանական բաժանմունքներ այցելելու պարտավորության մեջ։
Տասնյակ հազարավոր ուղեկիցների նաև ուղարկեցին քարի և ցեմենտի հանքավայրեր հարկադիր աշխատանքի։
Փաստացի այդ խավը պատժվեց իր կրավորական կեցվածքի և Հիտլերին ուղղված իր պնակալեզ պահվածքի համար։
Անկասկած է, որ պատմական օրինակը շատ ուսանելի կլինի շատերի համար, ովքեր հիմա պատրաստվում են ինչ-որ մեկի կողքին լինել ազգակործան գործընթացի մեջ և մնալ նրա կողքին մինչև վերջ։
Խե՛լք հավաքեք, կրե՛ք ուղեղ:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ