*Ըստ հավաստի աղբյուրների ՆԳՆ նախարարի տեղակալը գնում է Նորատուս, բնակիչների հետ համաձայնության գալիս, որ մինչև դեկտեմբերի 30-ը կընդառաջեն, բայց գիշերը գյուղը շրջապատում են ու առավոտյան հարձակվում, հիմա սա հայրենական պետության գործելաո՞ճ է, թե՞ թշնամու:
*Պարեկները մոտորանավակով հարվածում և ջրասյուզ են անում նորատուսցիների նավակը, երկու հոգու էլ ջրի մեջ թողնում անօգնական, որ խեղդվեն, հիմա սա հայրենական պետության գործելաո՞ճ է, թե՞ թշնամու:
*Երբ երկրի գործող վարչապետը քարոզարշավ է անում գռեհիկ բառապաշարով և ձեռքում մուրճ ճոճում, արդյո՞ք բարոյական չի, որ նույն երկրի քաղաքացին մուրճով խփում է նույն պետության ներկայացուցչի գլխին:
Եվ առահասարակ, երբ պետության «ղեկավարն» ամեն ինչ ավերում ու քանդում է, դատարանները` փակում, Սահմանադրությունը` ոտնակոխ անում, արդյոք կարելի՞ է տվյալ երկրի քաղաքացուց օրինականություն պահանջել:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ