Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

…Կգամ ՝ հաշիվ կտաք` ի՞նչ եք գրավել, ինչու՞ եք գրավել` ճիշտն ու սխալը կջոկենք

…Կգամ ՝  հաշիվ կտաք` ի՞նչ եք գրավել, ինչու՞ եք գրավել`  ճիշտն ու սխալը կջոկենք
03.12.2023 | 11:10

Գոնե հիմա սթափվեք, պարոնա՛յք:

ՈՒ այդպես քամահարանքով ու ծաղրանքով մի՛ ասեք, մի՛ գրեք, թե Ալիևը հիմա էլ Վաշինգտոնից փախավ:

Հասկացեք՝ եկող տարի ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են:

ԱՄՆ-ը ներփակվում է իր տարածքում:

ԱՄՆ-ը հեռանում է և՛ Մերձավոր Արևելքից, և՛ Կովկասից, և՛ ՈՒկրաինայից, և՛ Թայվանից:

Բայց հեռանալով, ազատություն է տալիս հակամարտող

բոլոր կողմերին՝ կռվե՛ք, նվաճե՛ք ինչ կկարողանաք:

Քաոս դարձրեք ձեր տարածաշրջանները:

Հետո կավարտեմ իմ «ներքին մարտերը» Վաշինգտոնի,

Նյու Յորքի փողոցներում, կգամ ՝ հաշիվ կտաք` ի՞նչ եք գրավել, ինչու՞ եք գրավել` ճիշտն ու սխալը կջոկենք:

Ընկալեք պարզագույն իրականությունը ՝

Ադրբեջանը ձեռքերին ազատություն տալու լիակատար իրավունք է ստացել ԱՄՆ-ի կողմից:

Եվ նրա առաջիկա քայլը, այսպես կոչված, «Խաղաղության» պայմանագիր ստորագրելու համար,

կլինի հետևյալ պահանջը՝

վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ժամանակին խախտել են բոլշևիկները, կոնկրետ Ստալինը:

Բանակցությունների սեղանին կդնի Սյունիքն ու Գյոկչայի

(Սևան) մահալը իրեն վերադարձնելու խնդիրը:

Իսկ դուք հրճվեք՝ Ալիևը Վաշինգտոնից էլ փախավ...

Հրճվեք, քանի դեռ ձեր հրճվանքը ողբի չի փոխվել:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2519

Մեկնաբանություններ