Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին

«ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին
10.10.2023 | 20:17

Սույնով հայտնում եմ, որ «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, չնայած իմ բանավոր ու գրավոր մի քանի առաջարկներին՝ հանդիպելու և հիմնադրամի գործունեության հետ կապված որոշ խնդրահարույց հարցեր համատեղ քննարկելու համար, այդուհանդերձ այդ առաջարկներն անպատասխան թողնելով, տակավին որևէ սպառիչ պատասխան չի տվել վերջին երկու ամիսներին բարձրաձայնված իմ գրավոր հարցադրումներին։

Այդ հարցադրումները կապված են 2016 թ․ ապրիլին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և հիմնադրամի միջև կնքված պայմանագրին, որի ՀՑԹԻ-ում պահպանվող օրինակը անհայտացել է։ Հավաստի տվյալների համաձայն, հիմնադրամում պահվող երկրորդ օրինակը նույնպես անհայտացել է։

Ուստի, խնդրում եմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ներկայությամբ հանդիպում կազմակերպել Հ․ Արշամյանի հետ՝ հետևյալ հարցադրումներին սպառիչ պատասխաններ տրամադրելու ակնկալիքով՝

1. Իմ ստորագրությամբ համաձայնագրի երկրորդ բնօրինակի առկայության հաստատումը հիմնադրամի արխիվում՝ լրատվամիջոցների ներկայությամբ,

2. Տեղեկատվության ու փաստաթղթային հիմքերի տրամադրում 2018 թ․ մայիսին պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու, տույժ ու տուգանքների մուծման ու դրանց հետ առնչվող արձանագրությունների վերաբերյալ։ Խնդրում եմ նշել համաձայնագրի դադարեցման ստույգ օրը։

3. Տրամադրել համաձայնագրի լուծման ժամկետից 30 օր առաջ ՀՑԹԻ-ին ուղարկված հիմնադրամի ծանուցագրի պատճենը։

4. Որոշման պատճեն կամ քաղվածք արձանագրությունից, վերոնշյալ պայմանագրի դադարեցման հիմքերի ու 834.280 ԱՄՆ դոլարի նպատակային օգտագործման շուրջ։

5. Գումարի օգտագործման ու իրագործված ծրագրերի վերաբերյալ ֆինանսական հաշվետվության պատճեն ու դրանց առնչվող այլ փաստաթղթեր,

6. Մանրամասն տեղեկատվություն շահառուների և գումարի ծախսմանը մասնակցած անհատների ու կազմակերպությունների մասին։

Հարգանքով՝

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ