Կառավարության մյուս խոսքուզրույցի ընթացքում կհայտարարվի, որ, ըստ օդում կախված լուրերի, Սնուփ Դոգի հետ «Հրազդան» մարզահրապարակում կերգի Զեյնաբ Խանլարովան։
Երևանցիներ ջան, քանի որ Տիգրան Ավինյանի կարգախոսը «ասեք՝ անենք» կարգի մի բան է, նրան մոտենալիս խնդրում եմ իմ բաժին ասելիքները ևս փոխանցեք (ես արժանի չեմ նրա ստվերը լինելու, դրա համար հազիվ թե հնարավորություն լինի նրան մոտենալ)։
1. Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում (էպիկենտրոնը՝ Լիբանան), որն անպայման անդրադառնալու է Հարավային Կովկասի վրա։
2. Թուրքիան Ադրբեջանի միջոցով կրկնապատկում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար դիվանագիտական ու ռազմական ճնշումը։ Իրենց ժամանակացույցով՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում (մինչև տարեվերջ) պետք է փորձել ստանալ այդ ճանապարհը...