Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մի ծայրահեղությունից թռել ենք մյուս ծայրահեղություն

Մի ծայրահեղությունից թռել ենք մյուս ծայրահեղություն
04.05.2023 | 21:52

Սովորաբար մարդիկ իրենց գործունեության մեջ առաջնորդվում են շահ ու կորուստ կամ էլ օգուտ ու վնաս բալանսով։

Եթե արածը միայն կորուստ ու վնաս է բերում, ապա ակնհայտ է, որ նման գործունեությունը պետք է դադարեցնել։

Նույնիսկ, եթե որևէ գործունեությունից շահ կամ օգուտ կա, բայց այն սիստեմատիկորեն պակասում է, ապա մարդիկ այն որևէ հարմար պահի դադարեցնում են։

Գիտության մեջ այս խնդիրը հայտնի է որպես օպտիմալ կասեցման պրոբլեմ։

Բայց դադարեցնել` չի նշանակում այդ ուղղությամբ գործունեությունն ընդհանրապես կասեցնել, այլ պարզապես նշանակում է, որ ժամանակն է տվյալ պրոբլեմի կամ պրոցեսի հետ առնչվող մոտեցումներն ու կոնցեպտները թարմացնել։

Այս տեսանկյունից ժամանակն է, որ մեր ներկա կրիտիկական վիճակի հետ կապված ինքնախարազանման ու ինքնադատափետման բուռն պրոցեսը վերաիմաստավորվի և թարմացվի։

Այս ուղղությամբ ինչ-որ ասվելու էր, վաղուց արդեն ասվել է, և հասկացողը հասկացել է, ու մարդկանց մի մասը դա ադեկվատորեն ընդունել է։

Մի խոսքով, այս ուղղությամբ ինչ որ լինելու էր, արդեն եղել է, և նույնը շարունակելու դեպքում հետագա օգուտ չի սպասվում։

Այն չի, որ ասենք՝ մարդիկ իրենց օգուտն ու վնասը չեն հասկանում, քանի որ առնվազն ստամոքսի մակարդակով անհնարին է, որ չհասկանան, լավ էլ հասկանում են։

Պարզապես մարդիկ, մեր իսկ վերնախավի ոչ ադեկվատ գործունեության հետևանքով, հայտնվել են տուպիկի մեջ, չեն հավատում որևէ մեկին, բայց ստրկամտորեն իշխանության ասածներն են անում։

Մեր կողմերում մինչև հիմա էլ պատմում են, թե մի գյուղացի մյուսի մոտ ոնց էր պարծենում, թե՝ էսօր Վանոբեգը հետս խոսեց։

Հարցնում են՝ ի՞նչ ասաց Վանոբեգը, սա էլ թե՝ ասավ, ա՛ շան տղա, մի կողմ գնա, թե չէ ձիու ոտի տակն ես ընգնում։

Բացի դրանից, հակառակ կողմից խելքը գլխին որևէ բան ասող էլ չկա մեր մարդկանց, որն էլ իր հերթին անհիմն թե հիմնավոր կասկածներ է առաջացնում։

Այս ամենի տուպիկային ու ճգնաժամային ֆոնի վրա, այս ուղղությամբ մեր հետագա անելիքների հետ կապված առաջանում է նոր կոնցեպտուալ մոտեցումների պահանջարկ։

Եթե շարունակենք պնդել, որ ոչ մի բանի պիտանի չենք, ապա դա ոչ միայն տգեղ է, այլ նաև ճշմարիտ չէ, ինչպես նաև մեծ վնասներ կարող է տալ։

Եվ հետո էլ, զարմանալի է, որ մեր իսկ նկատմամբ մեր վերաբերմունքի մեջ բարյացակամության էլեմենտ անգամ չկա։

Ինչպես միշտ, մի ծայրահեղությունից թռել ենք մյուս ծայրահեղություն և լրիվ մոռացել, որ հա՛մ հանճարեղ ենք ու տաղանդավոր, հա՛մ էլ մյուսները ամեն ինչը մեզնից են սովորել։

Հավանաբար, ճշմարտությունը մեջտեղերում ինչ-որ տեղ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2716

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե