Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Քաղաքական թունաքիմիկատ. Հրայր Կամենդատյան

Քաղաքական թունաքիմիկատ. Հրայր Կամենդատյան
26.11.2022 | 13:31

Գյուղատնտեսության հետ ինչ-որ կերպ առնչվող ցանկացած մարդ բախվում է թունաքիմիկատներ օգտագործելու խնդրին։ Որպես պայքարի հիմնական միջոց, թունաքիմիկատներն ավելի շուտ ուղղված են ոչ միայն վնասատուի, այլև, առավելապես, վնասատուի հետագա սերնդի ոչնչացմանը, քանի որ վնասատու որդերն ու միջատները համեմատաբար բարենպաստ պայմաններում տասնհինգ օրվա ընթացքում տալիս են հաջորդ սերունդ, որն էլ հաջորդ տասնհինգ օրվա ընթացքում է ձվից դառնում վնասատու սեռահասուն չարիք։ Ինչու՞ եմ նման երկար ձևով բացատրում. որովհետև Հայաստանի քաղաքական կյանքում առկա տենդենցները բերել են այն համոզմունքին, որ գրագետ, խելամիտ, հայրենասեր նոր մարդիկ մոտ ապագայում ստիպված են լինելու պայքարել ոչ միայն գլխավոր չարիքի, այլև առավելապես դրա հեռացման պարագայում արդեն կազմ ու պատրաստ սպասող նոր չարիքների դեմ, այսինքն, այսօր արդեն իսկ պետք է պատրաստ լինել մեկ լուսավոր օր նոր չարիքների հայտնությանը: Ընդ որում, ստեղծվել է մի զավեշտալի իրավիճակ, երբ չարիքի հեռացնելուց հետո կառավարման մասնակցության հայտեր են ձևակերպել մի քանի ծաղրածու, մի քանի հարբեցող բլոգեր, մի քանի մորուքավոր սեռաշեղվածներ և նույնիսկ որոշ գույնզգույն կանայք ու մի քանի ֆիզիկական գաճաճ ՀՀ հյուսիսային շրջաններից։ Ակնհայտ է,որ նրանք բոլորը հստակ կառավարվում են մեկ հակահայ կենտրոնից, որի հիմնական նպատակը ՀՀ բնակչությանը տխմար, տգետ, գռեհիկ, կայացած ապուշ դարձնելն է։

Մի՞թե որևէ մեկը մտածում է, որ տասնյակ յութուբյան ալիքներով ամեն օր պատրաստվող և հեռարձակվող քարոզչական աղբը անկազմակերպ է ու քաոտիկ: Իհարկե՝ ոչ։ Այդ բնագավառում լուրջ փողեր են սրսկվում տառացիորեն ամեն օր, ամեն ժամ։ Հիմա մոտենում ենք այդ գերկարևոր հարցին՝ ո՞վ է այդ ամենի համար վճարում: Որտեղի՞ց է գալիս այդ փողը:

Ո՞վ էր պատրաստ Արցախի հանձնման համար վճարել ուղղակի կամ անուղղակի ներդրումների տեսքով: Պատասխանները չեմ գրում, որովհետև իմ զրուցակիցը խելացի մարդիկ են։ Իսկ ի՞նչ կարելի է անել քաղաքական դաշտում երկրորդ էշելոնի դավաճաններին չեզոքացնելու համար: Անկեղծ ասեմ, որ չեմ հավատում ինչ-որ երթերի, հուժկու հանրահավաքների։ Դրանք արդյունավետ չեն, արդյունավետ չեն եղել նաև ՔՊ-ի համար (հիշենք, որ 2018-ի ապրիլի 22-ին հանրային երթերը ուժասպառ էին եղել, և եթե նախկին ղեկավարը ոչինչ չաներ էլ, ապա մինչև հիմա կղեկավարեր երկիրը)։ Որպես քաղաքական թունաքիմիկատ, դիտարկում եմ առնվազն երեք տարբերակ, որոնք ամբողջովին տեխնոլոգիական բնույթ ունեն և սոցցանցերի ու տելեկոմունիկացիայի բաղադրիչներով հագեցած լուծումներ են։ Հիշատակված երեք տարբերակներից առաջինը ակտիվ հակադավաճանական զանգվածի կոնսոլիդացիան է և ընտրություններում մոտ 400 հազար հոգուց բաղկացած ընդդիմադիր անկազմակերպ ուժը ինֆորմատիվ մահակ կամ թունաքիմիկատ կիրառող դարձնելը։

Պետք են ոչ ստանդարտ մոտեցումներ, որոնք հաղթանակի միակ ուղին են։ Մոտակա օրերին կգրեմ մնացյալ տարբերակների և ընդհանուր տեխնիկական բավարար լուծումների մասին։ Որպես վերջաբան գրելու եմ, որ բացարձակ սխալ եմ համարում էլիտարոտ ընդդիմադիր տուսովկայի կողմից պտտվող թեզը, բա թե՝ դրան մի լսեք, մեզ շեղում է։ Նման անզորության վկայությունը ծիծաղելի էլ չէ։

Դիտվել է՝ 8753

Մեկնաբանություններ