-
09.07.2024|
15:15
Յուրաքանչյուր անձ, մարդկային խումբ, ժողովուրդ ու պետություն ունի արժեքային համակարգ, ունակություններ, շահեր ու նպատակներ, որոնք կարող են իրարից տարբերվել։
-
09.07.2024|
14:10
Հայաստանի իշխանությունները այդպես էլ դուրս չեկան ներհայաստանյան քարոզի տրամաբանությունից։ Աշխարհը վերջին տարիներին և հատկապես վերջին ամիսներին եռում է իրադարձություններով։ Ընդ որում՝ այդ իրադարձություններն այնպիսին են, որ ճակատագրական են առանձին պետությունների ու, ինչու չէ, նաև գլոբալ առումով աշխարհի համար։ Հայաստանն այդ եռացող կետերից մեկն է, բայց, ինչպես արդեն նշվեց, Հայաստանի իշխանությունները գործում են ներքին լսարանին մոլորեցնելու, սիրաշահելու շրջանակում։ Ոչինչ չի արվում Հայաստանի անվտանգության ապահովման համար։
-
09.07.2024|
08:05
Իրանի քաղաքական հետնաբեմի իրական դասավորվածությանը չտիրապետող «փորձագետներին» հորդորում եմ` ձեր մտքի գոհարներով մի՜ վախեցրեք հասարակությանը։
-
08.07.2024|
17:59
Ադրբեջանի ու Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրն արդեն պտուղներ է տալիս։
Օրերս «Միջին միջանցքի» նոր երթուղով Չինաստանից Թուրքիա է մեկնել առաջին բեռնատար գնացքը...
-
08.07.2024|
12:00
Շատերն են հեգնանքով վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հեծանվային արշավներին, բայց եթե ընդհանրական առումով նայես՝ ինչ կա, չէ՞, հեծանիվ քշելու մեջ։ Իրականում՝ ոչինչ, բայց այստեղ էականը դա չէ, էականն այն է, թե ինչ ուղերձ կա այդ հեծանիվի ու դրա շուրջ նման PR շոու կազմակերպելու մեջ, թե չէ հեծանիվ կարելի է առանց աղմուկի էլ քշել...
-
08.07.2024|
10:41
Շատերը մտահոգ են (գուցե՝ ոչ անհիմն) Իրանում Փեզեշքիանի հաղթանակով՝ համարելով ադրբեջանցի։ Մինչ այդ մտահոգ էինք Բայդենի հնարավոր պարտությամբ (գուցե՝ ոչ անհիմն), ավելի վաղ մտահոգ էինք Մակրոնի պարտությամբ, Լուկաշենկոն վաղուց «ադրբեջանամետ» է, իսկ Պուտինը՝ «Էրդողանի դաշնակիցը»...
-
08.07.2024|
09:01
Ադրբեջանը 2020 թվականից հետո ձգտում է ԹՊԿ-ում (Թյուրքական պետությունների կազմակերպություն) լիդերության և գերիշխող դիրքի։ Բաքվի բռնապետը երեկ հայտարարել է 2 մլն դոլար հավելյալ ներդրման մասին՝ խոսելով կազմակերպության դերի և կշռի բարձրացման անհրաժեշտությունից։ Ինչ-որ իմաստով սա նաև մարտահրավեր է Թուրքիային, որը ձգտում է գլոբալ լիդերության կարգավիճակի հասնել, այդ նպատակով նաև Թյուրքական խորհուրդը նախաձեռնելով և գլոբալ նպատակներ ամրագրելով։
-
08.07.2024|
07:48
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջատար «Նոր ժողովրդական ճակատի» առաջնորդ Ժան-Լյուկ Մեշալոնը, ով հայտնի է ՈՒկրաինային տրամադրվող աջակցության դեմ և հակաիսրայելական իր ելույթներով, Մակրոնից պահանջել է կառավարություն ձևավորելու մանդատ:
-
07.07.2024|
13:25
Հունգարիայի վարչապետը երեկ օկուպացված Շուշիում՝ թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է․ «Մենք մեր անվերապահ հարգանքն ենք արտահայտում նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ՝ տարածաշրջանի հազարավոր մարդկանց խաղաղ ապրելու հնարավորություն տալու համար։ Մենք հույս ունենք, որ շուտով նման հնարավորություն կլինի նաև Եվրոպայում»։
-
07.07.2024|
10:30
Ֆրանսիայում այսօր տեղի է ունենալու խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: