Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կյանքիս ամենակարևոր օրերից մեկը

Կյանքիս ամենակարևոր օրերից մեկը
20.01.2024 | 16:17

ՀՀ Գիտությունների Ազգայի ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտական խորհուրդը միաձայն որոշեց արվեստագետ, ազգագրագետ, պետական-հասարակական գործիչ ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ նվիրված՝ «Ժանյակահյուս կյանք. Հայ ժողովրդի շնորհալի դուստրը՝ Սերիկ Դավթյան» գիրքս երաշխավորել տպագրության:

Ճիշտ է, մի քիչ ուշացրել եմ, բայց ավելի լավ է ամեն ինչ կարգին ու պատշաճ լինի, քան ուղղակի ասեմ՝ սա էլ արեցի:

Աննկարագրելի հուզված էի: Նախքան շենք մտնելն ու նիստին ներկա լինելը, ինքս ինձ ասացի.

«Սերիկ ջան, իմ Սերիկ, դու միշտ կողքիս ես, իմ պահապան հրեշտակ...»: Իմ հաջողության թալիսմանն է Սերիկը:

Հուզմունքիս մյուս պատճառն էլ այն էր, որ Սերիկը երկար տարիներ աշխատել է Արվեստի ինստիտուտում, եղել կիրառական արվեստի բաժնի առաջին վարիչը և ահա՝ տասնամյակներ անց, նրա մասին ուսումնասիրությունը քննարկվեց հենց իր հարազատ գիտական օջախում:

Գիտեմ, թե այսօր Սերիկն ինձ ինչ կասեր իր քնքուշ ու հանդարտ ձայնով, իր իմաստալից խոսքով: Ամեն օր մտովի երախտապարտ եմ նրան, նա ավելին է տվել մտքիս ու հոգուս:

Սերիկիս շնորհակալ եմ ամեն ապրած օրովս, զգացածովս ու անցած ճանապարհով:

Մի բան հաստատ գիտեմ՝ ՆԱ ինձ վերադարձրեց ինձ...

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 5467

Մեկնաբանություններ