Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Մի սրտացավ դիլիջանցի կհայտնվի՞

Մի սրտացավ դիլիջանցի կհայտնվի՞
20.10.2023 | 15:54

Տեսնես ինչի՞ց է, որ Դիլիջանին ամենաշատը նվիրած ու նվիրված ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆՆ իր անվամբ ո՛չ մի հիշատակ չունի իր ծննդավայր քաղաքում՝ փողոց, արվեստի դպրոց, մշակույթի տուն կամ թանգարան:

Ի դեպ, 1920 թվականին Դիլիջանում առաջին թանգարանը հենց նա է հիմնադրել Նիկոլ Աղբալյանի հրամանով և ԵՊՀ առաջին ռեկտոր՝ Գուրգեն Էդիլյանի խորհրդով:

Հիմա ստացվում է, որ ժամանակին Դիլիջանում ապրած և աշխատած բոլորն արժանավոր էին, բայց ամենաանտեսվածը ՍԵՐԻԿԸ:

Միտումնավոր դեռ հապաղում եմ քայլերիս մեջ, տեսնեմ մի սրտացավ դիլիջանցի կհայտնվի՞:

Մեծերիս ծննդավայր Դիլիջանի քաղաքային պատասխանատուներ, արդարության համար նշեմ՝ հին ու նոր, նրա մահից արդեն 45 տարի է անցել և բոլոր ժամանակների ո՛չ մեկ ղեկավար այդ մասին չի էլ մտածել կամ չեն հուշել, ոմանց էլ կարծում եմ ձեռնտու չի եղել...

Համեմատությունը լավ չէ, ամենայն հարգանքով, բայց մի օրինակ՝ ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Բաքվում ծնված Էմմա Ծատուրյա՞նն է Դիլիջանի կամ հայ մշակույթի պահպանման համար շատ բան արել, թե՞ ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Դավթյանը, ով ողջ կյանքում ստեղծել է, արարել, հավաքել և ի պահ տվել Հայաստանի թանգարաններին: Այսպես թվարկելով կգնամ, օրինակները՝ զուգահեռաբար:

Կասեք ժամանակը չէ նման բաների:

Իսկ ե՞րբ է ժամանակը: Ժամանակը վաղուց անցել է:

Հա՜, Սերիկով «փիառվողներ»-ի ու ներկայացողների պակաս էլ չկա բոլոր ժամանակներում:

Շատերը կգնան, պաշտոններն էլ՝ Սերիկները կմնան:

Մնացե՛լ են:

Ես իմ հստակ անելիքը գիտեմ, բայց ուզում եմ հասկանալ, հիշատակներ հարգող և պահող քանի՞ համարձակ մարդ է մնացել:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 4583

Մեկնաբանություններ