ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զանգվածային ցեղասպանություն իրականացրած ադրբեջանցի պաշտոնյաները բացառիկ ցինիզմով թիրախավորել են մեծահասակ և հիվանդ մասնավոր ֆիզիկական անձի

Զանգվածային ցեղասպանություն իրականացրած ադրբեջանցի պաշտոնյաները բացառիկ ցինիզմով թիրախավորել են մեծահասակ և հիվանդ մասնավոր ֆիզիկական անձի
19.10.2023 | 13:38

Ինչոu՞ է բացահայտ շինծու մեղադրանքով Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը՝ օտարերկրյա մամուլի միջոցներով, հաղորդվել աննախադեպ հնչեղություն, ինչին, ցավոք, առանց խորքային վերլուծությունների, միահամուռ լծվել է նաև հայրենական մամուլը, ինչը չէր արվում հարյուրավոր հայ ռազմագերիների պարագայում:

Տասնյակ տարիներ կեղծիքը պետական քաղաքականության միակ գործիք սարքած այդ արհեստական պետական կազմավորումը փչել է իբրև հայերի մասնակցությամբ ցեղասպանության փուչիկ-առասպելները, և այս շրջափուլում ստացել է այն շինծու մեղադրանքներով հիմնավորելու բացառիկ շանս:

Ի պատիվ Վագիֆ Խաչատրյանի, որը թքած ունենալով ադրբեջանական կտտանքների, պաշտպանության իրավունքը ոտնահարելու և տարաբնույթ այլ անմարդկային վերաբերմունքի վրա, հենց դատարանում կտրականապես հերքում է այդ մեղադրանք կոչվածը: Իսկ դատարանում բացահայտվում են ադրբեջանական հերթական պրիմիտիվ կեղծիքները, քանզի ի հայտ են եկել «տուժողներ», որոնք դեմքով «ճանաչել են» 32 տարի առաջ իրենց ծանոթ մի մարդուն, որն իբր իր փոքրաթիվ խմբով, 358 մարդու արտաքսել է գյուղից, սպանել 25 հոգու և վիրավորել 14-ին:

Իրական կազմակերպված զանգվածային ցեղասպանություն իրականացրած ադրբեջանցի պաշտոնյաները, օգտվելով պահի ընձեռած հնարավորությունից, բացառիկ ցինիզմով թիրախավորել են մեծահասակ և հիվանդ մասնավոր ֆիզիկական անձի:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ.1. Չի բացառվում, որ ինչ-որ մեկը ուղղորդել է՝ թե բա Վագիֆը թուլակամ հարմար թեկնածու է, ամեն ինչ կընդունի, բայց, թերևս, չարաչար սխալվել են:

Հ.Գ.2. Հռոմի ստատուտի վավերացման տրամաբանական շարունակությունը ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած ցեղասպանության փաստերի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելն է:

Հ.Գ.3. Եթե Եվրոպական կառույցները կամենում են զերծ մնալ վերջնականապես վարկաբեկվելուց, ոչ թե պետք է պահանջեն համընդհանուր համաներում, այլ ակնհայտ անհիմն քրեական հետապնդումների անհապաղ դադարեցում...

Դիտվել է՝ 2176

Մեկնաբանություններ