ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իսկ ի՞նչ էր ասում Պուտինը

Իսկ ի՞նչ էր ասում Պուտինը
12.09.2023 | 15:04

Շատ կոնկրետ բան` քանի դեռ դուք պայքարում էիք, ձեր պահանջները մեզանից լեգիտիմ էին, բայց Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո (էստեղ, իհարկե, համաձայն չեմ, որովհետև բանավոր ճանաչման գործընթացը դե յուրե ճանաչում համարել հնարավոր չէ), ձեր ո՛չ մի պահանջ լեգիտիմ չէ, բացի՝ հումանիտար օգնությունը։

Վստահաբար տրամաբանական է, բայց Փաշինյանը երբեք համարձակություն չի ունենա ասելու, որ Հայաստանում դեռ ԱԺ կա, ու այդ ԱԺ-ն կարող է և չճանաչել, իսկ այդ դեպքում իր բանավոր ճանաչման ակտը, հայտնի շախմատիստի ասած, կգնա «գրողի ծոցը»:

Փաշինյանն այդ համարձակությունը չի ունենա, որովհետև նա խոստացել է դա այն ուժերին, որոնք իր իշխանության մնալու երաշխիքն են։

Ի դեպ, եթե այդ համարձակությունը, այնուամենայնիվ, ունենա, Ռուսաստանից ասելու են. «Ընկեր, բայց մենք երաշխիք չունենք, որ դու վաղն էլ հակառակը չես անելու»:

Մանր գեղական շուստրիությամբ հնարավոր չէ երկիր կառավարել, ազգային շահ սպասարկել, պետական ազդեցության գոտիներ ստեղծել և այլն։ Գավառական շուստրիությամբ միայն կարելի է կործանել եղածն էլ՝ խաղամոլի նեղ ազարտով։

Հ.Գ. Հիանում եմ էն մարդկանց ֆանտազիաներով, ովքեր կարծում են, թե Պուտինը պիտի Նիկոլ քննադատեր։ Ա՛յ, էդպես կարծողներին պետք է մի քանի հարյուր կիլոմետր հեռու պահել պետական համակարգից ու քաղաքականությունից՝ առհասարակ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ