ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Ստոկհոլմում սկսվել է Ջուլիան Ասանժի գործի քննությունը

Ստոկհոլմում սկսվել է Ջուլիան Ասանժի գործի քննությունը
17.07.2014 | 11:15

Ստոկհոլմի առաջին ատյանի դատարանն այսօր սկսել է լրագրող և հեռուստահաղորդավար Ջուլիան Ասանժի գործի քննությունը։

Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան գտած «Վիկիլիքս»-ի հիմնադիրը մեղադրվում է սեռական բռնության մեջ, այս մասին հաղորդում է սկանդինավյան երկրներում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։
2010 թվականի ամռանը Շվեդիայի իրավապահները Ասանժի դեմ մեղադրական հայց էին ներկայացրել երկու շվեդուհիների բռնաբարելու գործով։ Կալանքի հրամանագիրը սակայն կարճ ժամանակ անց չեղյալ հայտարարվեց, այնուհետև նոյեմբեր ամսին Ստոկհոլմը, վերաբացելով գործը, Ասանժի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց։ Այդ ժամանակ լրագրողն արդեն Մեծ Բրիտանիայում էր։
2011 թվականին բրիտանական դատարանը Ասանժին Շվեդիա արտահանձնելու որոշում էր կայացրել, որը լրագրողը մի քանի անգամ ապարդյուն բողոքարկել էր։ Ասանժը ապաստան է խնդրել Էկվադորի դեսպանատնից, որտեղ էլ մինչ այժմ մնում էր։ Ասանժի արտահանձնումն է պահանջում նաև ԱՄՆ-ը, որը համարում է, որ Ամերիկացի քաղաքական գործիչների և դիվանագետների գաղտնի տվյալների հրապարակումը ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը մեծ վնաս են հասցրել։

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ