Մոսկվայի դատարանը որոշում է ընդունել չերկարաձգել «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի ազատազրկումը: Նա մեղադրվում էր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի պատճառով 18 մարդու մահվան համար: Մոսկվայի դատարանը Տվերյան դատարանի նյութերում հայտնաբերել է խախտումներ և դրանք ուղարկել վերանայման:
Հիշեցնենք, որ 2013 թ. հուլիսի 13-ին ավտովթարի էր ենթարկվել մարդատար ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, 60-ից ավելին` վիրավորվել: Փորձաքննությունն ապացուցել էր, որ երկար ժամանակ տրանսպորտը չէր ենթարկվել տեխզննման, բացի այդ` խախտել էր նաև ճանապարհային երթևեկության կանոնները: