Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ոստիկանները խոչընդոտում են ցուցարարների ընթացքը

Ոստիկանները խոչընդոտում են ցուցարարների ընթացքը
19.06.2014 | 13:58

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը դեռ չմեկնարկած արդեն արգելքի է հանդիպել: Ոստիկանները փակել են Արշակունյաց պողոտան և խոչընդոտել ավտոերթի ընթացքը: Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկել է փոխել նախապես հայտարարված երթուղին` պատճառաբանելով, թե քաղաքի կենտրոնը գերծանրաբեռնված է: Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ:

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ