ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ArmRobotics՝ պատուհան մաքրող ռոբոտից մինչև անօդաչու թռչող սարքեր

ArmRobotics՝ պատուհան մաքրող ռոբոտից մինչև անօդաչու թռչող սարքեր
25.01.2014 | 23:17

Հայաստանում ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագիրը՝ ArmRobotics-ը, մեկնարկել է 2008-ին։ Նախաձեռնողն ու իրականացնողն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԻՏՁՄ)։ Ծրագրի նպատակներն են՝ ռոբոտատեխնիկայի զարգացումը Հայաստանում, ռոբոտատեխնիկայի ոլորտում գործող ընկերությունների և գիտահետազոտական կենտրոնների ստեղծմանը նպաստելը, դպրոցների և համալսարանների համար կրթական ռոբոտատեխնիկայի բնագավառի ծրագրերի կազմումն ու իրականացումը:

ArmRobotics-ի մենեջեր ՄԱՐԻԱՄ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրի մեկնարկն ազդարարվել է ամենապարզ՝ ական փնտրող, գծին հետևող ռոբոտների մրցույթից։ Աստիճանաբար խնդիրները բարդացվել են. նույն գծին հետևող ռոբոտն արդեն պետք է կարողանար պատկերներ ճանաչել, իրերը վերցնել, տեղադրել համապատասխան վայրում։ Իսկ ական փնտրող ռոբոտը պետք է ոչ միայն ականները գտներ, այլև էլեկտրոնային քարտեզ ստեղծեր ու տվյալներն ուղարկեր սերվերի վրա։ «Այսօր արդեն անօդաչու թռչող սարքերի մրցույթներ ենք իրականացնում, դպրոցներում խմբակներ ունենք, ճարտարագիտական համալսարանում լաբորատորիա է ստեղծվել, որտեղ վարժանքներ են անցկացվում։ Ցանկացողները կարող են ռոբոտներ պատրաստել. կան համապատասխան բոլոր սարքերն ու փորձադաշտերը»,- տեղեկացնում է Մարիամ Նահապետյանը։
Մեր զրուցակիցն առանձնացրեց ամենակարևոր ձեռքբերումներից մեկը. ArmRobotics-ի մասնակիցները ստեղծել են նաև սեփական ընկերությունները, որոնք զբաղվում են ինժեներությամբ, ռոբոտատեխնիկայով։
2009 թվականից ծրագրի շրջանակներում սկսեցին բացվել ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակներ, որտեղ դպրոցականներին սովորեցնում են ռոբոտներ նախագծել, հավաքել և ծրագրավորել։ Այսօր արդեն ամբողջ Հայաստանում և Արցախում գործում են նման շուրջ 60 խմբակներ, որտեղ այցելում է մոտ 700 աշակերտ։ 55 դպրոցներում ներդրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մշակված կրթական ծրագրերը, մյուս 5 դպրոցներում՝ այլ ընկերությունների ծրագրերը։ Երևանի դպրոցներից բացի, նման խմբակներ են մացվել մարզային ևս 50 համայնքներում։
Մարիամ Նահապետյանը տեղեկացրեց, որ 2013-ից ԱրմՌոբոտիքսի շրջանակներում մեկնարկել է «Ռոբոտներն առօրյայում» ծրագիրը, որտեղ ներկայացվում են գաղափարներ՝ ռոբոտները տնտեսության տարբեր ճյուղերում օգտագործելու համար։ ԻՏՁՄ-ն ՎիվաՍել MTS-ի միջոցով աջակցում է հեղինակներին՝ իրենց սարքերը պատրաստելու, վերջնական տեսքի բերելու համար։ Ընտրվել է 5 գաղափար, դրանցից մեկը՝ պատուհան մաքրող ռոբոտը, շատ կիրառելի է կենցաղում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ