ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վանդալների ու «ռեկոնսրտուկտորների» խրոնիկան Արցախից

Վանդալների ու «ռեկոնսրտուկտորների» խրոնիկան Արցախից
18.05.2024 | 20:41

Բերձորի «Սուրբ Համբարձման» եղեղեցին այլևս գոյություն չունի:

Ադրբեջանցիներն այն ևս հիմնահատակ ոչնչացրեցին:

Այս պահին քանդվում է Աղավնոյի «Սրբոց Նահատակաց» եկեղեցին:

Հայկական հետքն իսպառ ոչնչացվում է:

ՈՒ սա այն Ադրբեջանն է, որը «ճղում է իրեն մեջտեղից»՝ ասելով, թե այդ եկեղեցիներն «ալբանական» են, որ նրանք վերջիններիս հետնորդներն են, հետևաբար՝ դրանք համարվում են իրենց ժառանգությունը:

Ընդ որում, առանց հաշվի առնելու, որ աշխարհը տարրական մի հարց կարող է ուղղել նրանց.

- Բա որ այդպես է, ինչու՞ եք հիմնահատակ ոչնչացնում «ձեր» իսկ մշակութային ու նյութական ժառանգությունը:

Իհարկե ո՛չ հարցնող կգտնվի, ո՛չ էլ դրան պատասխան կա:

Եվ հետո` աշխարհն առաջինը մեզ պետք է հարց տա.

Մենք ձայն չենք հանում, ակնկալում ենք, որ իրենք պետք է բարձրաձայնեն, Ալիևի ձեռքն էլ բռնեն:

Ինչևէ, Ալիևն իր սև գործն անում է, մարսում ու դրա համար ոչ մի կերպ չի պատժվում:

Իսկ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:

Ի դեպ, ՀՀ գործող իշխանություններն անգամ չեն արձագանքել և ոչ էլ գնահատական տվել հերթական այս վանդալիզմին:

Այնպես, ինչպես նախորդների դեպքում:

Ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հնչել ու դժվար էլ հնչի «а то, как бы чего не вышло»:

Մնում է հիշեցնել, որ միջինասիական յայլեքից ժամանած քոչվորը տեր տարձավ մեր Արցախին, այն կարգեց իրեն «վաթան», ի վերջո, հայաթափեց, իսկ հիմա մաքրում է հողը հայի հետքից:

Դե իսկ մենք այստեղից ֆիքսելու ենք հերթական վայրագություններն ու վանդալիզմը, միաժամանակ խոսելու ենք թշնամուն այսուհետ հարևան կարգելու, համատեղ խաղաղ գոյակցության ու բարեդրացիության մասին:

Ավելին՝ ըստ վարչապետ կոչեցյալի, մենք նույնիսկ ուրախ պետք է լինենք, որ մեր հարևաններն ադրբեջանցիներն են, որոնց հետ վաղը մյուս օրը բիզնես կարող ենք անել:

ՈՒ թքած թե, Ալիևն իր մի խոսքի մեջ 10 անգամ մեզ թշնամի ու ագրեսոր կկոչի, մեր երկիրն էլ՝ «Արևմտյան Ադրբեջան» կանվանի:

Ինչևէ, Ալիևն այսօր այնքան է ինքնավստահ, որ գիտի՝ ինչ էլ ասի, ինչ էլ անի «տակից դուրս եկող է»:

Մանավանդ, երբ թե՛ իր մնալու և թե՛ ձեռքերին ազատություն տալու մասով դեռևս ունի կոնսենսուս:

Ավելին՝ վերջինիս անմնացորդ աջակցություն կա:

Միջինասիական ցեղակից պետությունների ղեկավարներն իրենց ներդրումներով ծաղկեցնում են Արցախը:

Բայց աննախադեպ է հատկապես «ԲելոԲատյայի» Ալիևին օգնելու էնտուզիազմն ու ոգևորվածությունը:

Լուկաշենկոն այսօր Արցախից պետք է ասի իր անմնացորդ աջակցության, ազատագրված տարածքների վերականգնման, գյուղատնտեսական քաղաք կառուցելու, ֆերմերային տնտեսություններ ստեղծելու պատրաստակամության մասին:

Մեծ հաշվով թող անեն:

Արցախին չի խանգարում «կոսմետիկ ռեմոնտը»:

Մանավանդ՝ փողը կա, անողը կա:

Բայց և անիծվեն Աստծո ու Հայի տունը թե՛ քանդողներն ու պղծողները, թե՛, լուռ ու ձեռքերը ծալած հետևողները:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 6228

Մեկնաբանություններ