ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թբիլիսիի հետ միասին Երևանը ուշադրության կենտրոնում է

Թբիլիսիի հետ միասին Երևանը ուշադրության կենտրոնում է
16.05.2024 | 14:46

Լիտվայի, Իսլանդիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները ժամանել են Վրաստան և Թբիլիսիում մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին: Միտինգի ժամանակ ելույթ է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Լանդսբերգիսը: Սա բացառիկ իրողություն է, երբ մի քանի երկրների արտգործնախարարներ մասնակցում են մեկ այլ երկրի քաղաքական-հակաիշխանական գործողություններին: Հասկանալի է, որ այս բարձրաստիճան պաշտոնյաները նման քայլի դիմել են ոչ թե գաղտնի և սեփական նախաձեռնությամբ, այլ նրանց գործուղել են: Եվրաբյուրոկրատիան փայլում է իր ոչ ստանդարտ գործունեությամբ: Վրաստանի դրեյֆը Արևմուտքից դեպի Ռուսաստան, շատ հիվանդագին է ընդունվում Բրյուսելում և Վաշինգտոնում, «եվրաինտեգրման դռները փակվում են Վրաստանի համար»՝ բարձրաձայնում են արևմտյան բոլոր քաղաքական լիդերները: Հակառակ դրան, Իվանիշվիլիի քաղաքական թիմը, առանց վարանելու, շարունակում է իր գիծը, առանց որևե զիջումների, արտասահմանյան գործակալների մասին օրենքն արդեն ընդունված է: Բացառված չէ, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններում Մոսկվան գրավիչ առաջարկներ է արել՝ վրացիներին ոգևորելու համար: Ուկրաինական պատերազմի համատեքստում, որտեղ Պուտինը որդեգրել է երկարատև և հյուծիչ պատերազմի տակտիկան, սա շատ անհանգստացնող իրավիճակ է Արևմուտքի համար: Զգացվում է լուրջ մտահոգություն՝ կապված Հայաստանում ծավալված հակակառավարական քաղաքական գործողությունների հետ: Վրաստանում քաղաքական անհնազանդությունն առաջնորդող ուժերը արևմտամետ են, Հայաստանում՝ ոչ: Այնպես որ, Թբիլիսիից արտգործնախարարներ Երևան չեն գա և ելույթ չեն ունենա: Թերևս, այս իրողությունները հստակորեն ի ցույց են դնում հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության վերականգնման համար Պուտինի վարչակարգի որդեգրած քաղաքականության հաջողության խնդիրը: Միջազգային հետազոտական ուղեղային կենտրոններում և բարձր քաղաքական-պետական ղեկավարների շրջանակներում սա թիվ մեկ խնդիրն է, որի լուծումից է կախված նոր աշխարհակարգի հաստատումը: Գրեթե բոլորն են ընգծում, որ այս խնդրի հանգուցալուծումը Պեկինում է՝ հասկանալի պատճառներով: Այս օրերին, երբ Պեկինում կնքվեցին ռազմավարական համագործակցության ռուս-չինական համաձայնագրեր, Արևմուտքի տագնապը է՛լ ավելի ուժեղացավ: Հայաստանը նորից հայտնվել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման արանքում: Մեզ մոտ ընթացող բողոքական-հակաիշխանական շարժումը, ներքաղաքականից բացի, ունի նաև այլ երանգներ. Թբիլիսիի հետ միասին Երևանը ուշադրության կենտրոնում է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2039

Մեկնաբանություններ